Հասան Բանդե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Հասան Բանդե
Hassane Bandé
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Boureima Hassane Bandé
Քաղաքացիությունը Բուրկինա Ֆասո Բուրկինա Ֆասո
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 30, 1998(1998-10-30)[1] (20 տարեկան)
Ծննդավայր Ուագադուգու, Բուրկինա Ֆասո
Հասակ 178 սմ
Քաշ 68 կգ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Նիդերլանդներ Այաքս
Համար 18
Պատանեկան կարիերա
Բուրկինա Ֆասո Սալիտաս
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2017-2018 Բելգիա Մեխելեն 25 (11)
2018-ներկա Նիդերլանդներ Այաքս 0 (0)
Ազգային հավաքական
2017-ներկա Բուրկինա Ֆասո Բուրկինա Ֆասո 3 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 20-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 20-ի, 2018

Հասան Բանդե (ֆր.՝ Hassane Bandé, հոկտեմբերի 30, 1998(1998-10-30)[1], Ուագադուգու, Բուրկինա Ֆասո), բուրկինացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Այաքսի և Բուրկինա Ֆասոյի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է հարձակվողի դիրքում[2]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեխելեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան Բանդեն սկսել է Մեխելենում։ Իր դեբյուտը նշեց 2017 թվականի օգոստոսի 19-ին՝ Անտվերպենի դեմ խաղում[3]։ Նա փոխարինման մտավ հանդիպման 76-րդ րոպեին և գոլի հեղինակ դարձավ 11 րոպե անց[4]։ Սեպտեմբերի 23-ին Բանդեն դուբլ ձևակերպեց Սենտ Տրյուդենի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-0 հաշվով[5]։ Հոկտեմբերի 28-ին նա գոլ խփեց Զյուլտե Վարեգեմի դեմ խաղում, սակայն Մեխելենը պարտվեց 2-1 հաշվով[6]։ Դեկտեմբերի 20-ին Բանդեն հեռացվեց խաղադաշտից Բրյուգգեի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման ավելացված ժամանակում[7]։ 2018 թվականի փետրվարի 4-ին նա գոլի հեղինակ դարձավ Անդերլեխտի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[8]։ Մեխելենի կազմում Բանդեն անցկացրեց 27 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ[9]։

Այաքս[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի դեկտեմբերի 4-ին Բանդեն 5 տարվա այմանագիր կնքեց Այաքսի հետ[10][11]՝ թիմին միանալով 2017-18 մրցաշրջանից հետո[12][13]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր դեբյուտը Բուրկինա Ֆասոյի ազգային հավաքականում Բանդեն նշեց 2017 թվականի նոյեմբերի 14-ին՝ Կաբո Վերդեի դեմ խաղում[14][15]։ 2018 թվականի մայիսի 27-ին՝ Կամերունի դեմ ընկերական խաղում նա դարձավ գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 1-0 հաշվով[16]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի օգոստոսի 20-ի դրությամբ[17]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Մեխելեն 2017–18 Յուպիլեր Լիգա 25 11 2 1 27 12
Այաքս 2018–19 Էրեդիվիզի 0 0 0 0 0 0 0 0
Կարիերայի ընդհանուր 25 11 2 1 0 0 27 12

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի օգոստոսի 20-ի դրությամբ[17]

Բուրկինա Ֆասո
Տարի Խաղեր Գոլեր
2017 1 0
2018 2 0
Ընդհանուր 3 0

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt — 2000.
  2. «Burkina Faso - H. Bandé - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-20 
  3. «KV Mechelen vs. Antwerp - Football Match Summary - August 19, 2017 - ESPN»։ ESPN.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-20 
  4. «KV Mechelen - Royal Antwerp FC, Aug 19, 2017 - Jupiler Pro League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-20 
  5. «KV Mechelen - Sint-Truidense VV, Sep 23, 2017 - Jupiler Pro League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-20 
  6. «SV Zulte Waregem - KV Mechelen, Oct 28, 2017 - Jupiler Pro League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-20 
  7. «KV Mechelen - Club Brugge KV, Dec 20, 2017 - Jupiler Pro League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-20 
  8. «RSC Anderlecht - KV Mechelen, Feb 4, 2018 - Jupiler Pro League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-20 
  9. «Boureima Hassane Bande | Football Stats | Ajax | Season 2017/2018 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-08-20 
  10. «Boureima Hassane Bandé naar Ajax»։ Ajax (nl-nl)։ Վերցված է 2018-08-20 
  11. «Here Comes the Bandé: Ajax complete transfer of 19-year-old winger»։ Ajax Daily (en-GB)։ 2017-12-05։ Վերցված է 2018-08-20 
  12. «Ajax signs 19-year-old and rising star Boureima Hassane Bandé - DutchNews.nl»։ DutchNews.nl (en-GB)։ 2017-12-05։ Վերցված է 2018-08-20 
  13. «Ajax agree deal for Hassana Bande - Soccer News»։ www.soccernews.com (en-US)։ Վերցված է 2018-08-20 
  14. «Burkina Faso - Cape Verde, Nov 14, 2017 - World Cup qualification Africa - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-20 
  15. «Burkina Faso vs. Cape Verde Islands - Football Match Commentary - November 14, 2017 - ESPN»։ ESPN.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-20 
  16. «Cameroon - Burkina Faso, May 27, 2018 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-20 
  17. 17,0 17,1 «Hassane Bandé»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-08-20 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]