Հաջի Հաբիբլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հաջի Հաբիբլի, հայաբնակ գյուղ Մուսա լեռան հարավային ստորոտում, Անտիոք քաղաքից Մուսա լեռ տանող ճանապարհի եզրին։ Շրջապատված է պտղատու ծառերի այգիներով, ունի գեղատեսիլ և առողջարար բնություն։ 1913 թվականին ուներ 220, 1939 թվականներին՝ 300 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին հիմնականում շերամապահությամբ, մետաքսագործությամբ, նաև հողագործությամբ, որմնադրությամբ։ Կար եկեղեցի (Ա. Աստվածածին, հիմնադրման տարեթիվն անհայտ է) և դպրոց։ Մուսա լեռան ինքնապաշտպանական կռիվների մասնակից յոթ գյուղերից մեկն էր։ 1919-1939 թվականներին եղել է Սիրիայի կազմում։ Ալեքսանդրետի սանջաքը Թուրքիային հանձնելուց հետո գյուղի բնակիչները հեռացան Լիբանանի Այնճար գյուղը։ Այստեղից նրանց մեծ մասը 1946-1947 թվականներին տեղափոխվեց Սովետական Հայաստան և բնակություն հաստատեց Երևանում, Լենինականում ու Էջմիածնում։ Գյուղի պատմական հուշարձաններից էր Թալիլա (Թալայլու) վանքը, որը նաև ուխտատեղի էր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 242