Հանրապետության հրապարակ (Փարիզ)
Հանրապետության հրապարակ | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Փարիզի 3-րդ շրջան, Փարիզի 10-րդ շրջան, Փարիզի 11-րդ շրջան, Arts-et-Métiers?, Quartier des Enfants-Rouges?, Quartier de la Porte-Saint-Martin? և Quartier de la Folie-Méricourt? |
Մասն է | road network of Paris? |
Ստեղծում | 1883 |
Անվանվել է | հանրապետություն |
![]() | |
![]() |
Հանրապետության հրապարակ, հրապարակ Փարիզի տարածքում, գտնվում է 3-րդ, 10-րդ և 11-րդ շրջաններում[1]։ Տարածքը մոտ 340 × 100 մետր է։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախկինում՝ 14-րդ դարում, Շառլ Իմաստունի օրոք, հրապարակի տարածքում եղել է Փարիզի քաղաքային պատը։ Այստեղ գտնվել է դարպաս, ամրացված բաստիոնով, որը կոչվել է Porte du Temple (այդպես է կոչվել Տաճարականների միաբանության նստավայրի անունով)։ 1811 թվականին Նապոլեոնը հրամայում է զարդարել հրապարակը Fontaine du Château d’Eau շատրվաններով։
Հրապարակն իր բնորոշ ուղղանկյուն ձևը ստացել է 1854 թվականին ոստիկանապետ և քաղաքաշինարար Բարոն Օսմանի կարգադրությամբ՝ որպեսզի այն օգտագործվի մարտական նախապատրաստություն իրականացնելու նպատակով։ Ներկայիս Մաժենտա և Վոլտեր բուլվարները ուղիղ գծով դուրս էին գալիս դեպի Հանրապետության հրապարակ, որը ամենևին չէր խաթարում քաղաքի դասական տեսքը և միաժամանակ ապահովում էր քաղաքի լավագույն հրետանային պաշտպանությունը, քան հասարակ ծուռումուռ փողոցները։
Հրապարակի կենտրոնում կանգնած է 1880 թվականին Մորիս եղբայների կողմից կառուցված Հանրապետության արձանը`հաղթանդամ կնոջ մարմին՝ պսակված դափնեպսակով, որի պարզած ձեռքին ձիթենու ճյուղ է, ինչը խաղաղությունն է խորհրդանշում։ Ոտքերի մոտ՝ պատվանդանին զետեղված են կանացի ֆիգուրներ՝ ջահերը ձեռքերին։ Կանայք խորհրդանշում են Ազատությունը, Հավասարությունը և Եղբայրությունը։ Արձանախմբի ամենաներքում բրոնզաձույլ առյուծ է տեղադրված, որը երիզված է խորաքանդակներով, որոնց վրա քանդակված են Ֆրանսիայի պատմության հիշարժան դեպքերը։
Փողոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հետևյալ փողոցները դասված են ժամացույցի սլաքի հերթականությամբ։
- Մաժենտի բուլվար (boulevard de Magenta)
- Լեոն-Ջոուայի փողոց (rue Léon-Jouhaux)
- Ֆոբուր դյու Թամփլեի փողոց (rue du Faubourg du Temple)
- Հանրապետության պողոտա (avenue de la République)
- Վոլտերի բուլվար (boulevard Voltaire)
- Դյու Թամփլեի բուլվար (boulevard du Temple)
- Դյու Թամփլեի փողոց (rue du Temple)
- Սան- Մարտենի բուլվար (boulevard Saint-Martin)
- Ռենե Բուլանժի փողոց (rue René Boulanger)
Մոտակա մետրոյի կայարանը «Հանրապետական»(գծեր 3, 5, 8, 9, 11)։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Փարիզի Հանրապետության հրապարակ»։ www.v2asp.paris.fr։ Արխիվացված է օրիգինալից 2017-03-28-ին։ Վերցված է 2018-07-06
|