Հանս Օնրուդ
Հանս Օնրուդ նորվ.՝ Hans Aanrud | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 3, 1863[1][2] |
Ծննդավայր | Գյոուսդալ, Օպլանդ, Նորվեգիա |
Վախճանվել է | հունվարի 11, 1953[1] (89 տարեկան) |
Վախճանի վայր | Օսլո, Նորվեգիա |
Մասնագիտություն | գրող, դրամատուրգ, բանաստեղծ և վիպասան |
Քաղաքացիություն | Նորվեգիա |
Ժանրեր | պատմվածք |
Աշխատավայր | Ազգային բեմադրություն |
Hans Aanrud Վիքիպահեստում |
Հանս Օնրուդ (նորվ.՝ Hans Aanrud, 3 սեպտեմբերի, 1863, Գյոուսդալ − 9 հունվարի, 1953, Օսլա), նորվեգացի արձակագիր, դրամատուրգ, թատերական ու գրական քննադատ։ Փոքր արձակի վարպետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանս Օնրուդը ծնվել է 1863 թվականի սեպտեմբերի 3-ին Գյոուսդալում, գյուղացու ընտանիքում։ Դպրոցն ավարտելուց հետո ցանկացել է սովորել իրավունք, սակայն համալսարանում սովորելու տարիներին տարվել է բանասիրությամբ։ 1890 թվականից մի քանի թերթերում աշխատել է որպես գրաքննադատ և թատերական քննադատ։ Եղել է ուսուցիչ։ 1899-1900 թվականներին եղել է Բերգենի Den Nationale Scene թատրոնի տնօրենը։ Բերգենում նա ծանոթացել է իր ապագա կնոջ՝ Վիլհելմինա Սքոլդագերի հետ։ Նրանք ունեցել են երկու դուստր։ Մինչև 1929 թվականը Հանս Օնրուդն իր ընտանիքի հետ ապրել է Byrud ֆերմայում։ 1911-1923 թվականներին Հանս Օնրուդը Օսլոյի Ազգային թատրոնում աշխատել է որպես գրական խորհրդատու[3]։
Երկրորդ համաշխարհային պատերազմ ժամանակ Հանս Օնրուդն ապրել է Լյունգդալում։ Գաուսդալ գյուղակը հայտնի է դարձել Օնրուդի գրական ստեղծագործությունների շնորհիվ, քանի որ հենց այդ գյուղում են ծավալվում նրա ստեղծագործություններում պատկերված իրադարձությունները, թեև ոչ մի անգամ ուղղակիորեն հիշատակված չէ։
Հանս Օնրուդը մահացել է 1953 թվականի հունվարի 9-ին Օսլոյում։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանս Օնրուդի ստեղծագործությունն առաջին անգամ տպագրվել է 1887 թվականին Nyt Tidsskrift ամսագրում։ Իր ստեղծագործությունների առաջին ժողովածուն, որ կոչվում էր «Պատմվածքներ», Հանս Օնրուդը հրատարակել է 1891 թվականին։ Առավել նշանակալի են փոքր արձակի նմուշները, որ նախատեսված են կրտսեր և միջին տարիքի երեխաների համար.
- «Ազդեցիկ մարդիկ։ Պատմվածքներ մեծերի և փոքրերի համար» (1896),
- «Սիդսել, երկար վերնաշապիկ» (1903),
- «Սոլվեն Արևային ագարակից (1910)։
Հանս Օնրուդի պատմվածքներին բնորոշ են հմտորեն կառուցված ֆաբուլան, հումորը, ժողովրդական կյանքի իմացությունը։ Դրանով են առանձնանում նաև նրա «Արագիլ) (1895), «Մեծամիտը» (1901) դրամաները, «Աքաղաղ» (1906) կատակերգությունը։
1914-1915 թվականներին լույս է տեսել Հանս Օնրուդի «Երկերի ժողովածուն», որ կազմված էր վեց հատորից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ Aanrud, Hans. In: Gero von Wilpert (ed.), Lexikon der Weltliteratur (Dictionary of the world literature). Third edition 1988, p. 1.
Արտաքքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Григорьева Л. Г. Онруд, Ханс // Краткая литературная энциклопедия. — Т. 5. — М., 1968.
- Hans Aanrud – via Project Runeberg.
- Works by or about Hans Aanrud at Internet Archive
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հանս Օնրուդ» հոդվածին։ |
|