Jump to content

Հաննա Հիրշ-Պաուլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հաննա Հիրշ-Պաուլի
շվեդ.՝ Hanna Hirsch-Pauli
Ի ծնեշվեդ.՝ Hanna Hirsch
Ծնվել էհունվարի 13, 1864(1864-01-13)[1][2][3]
ԾննդավայրՍտոկհոլմ, Շվեդիա[1][4]
Վախճանվել էդեկտեմբերի 29, 1940(1940-12-29)[1][5][3] (76 տարեկան)
Մահվան վայրNacka församling, Նակկա, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[2][6]
Քաղաքացիություն Շվեդիա
ԿրթությունԿոլարոսսիի ակադեմիա (1887)[1], August Malmströms konstskola? (1879)[5][1] և Շվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա (1885)[1]
Մասնագիտություննկարչուհի
Ուշագրավ աշխատանքներԸնկերներ, Նախաճաշի ժամանակը և Carin Wästberg. Study?
ԱշակերտներEda Douscha? և Հելգա Սթենհամար
ԱնդամակցությունՇվեդական տուն և Tolfterna?
ՀայրԱբրահամ Հիրշ[4][1]
ՄայրPaulina Meyerson?[4]
ԱմուսինԳեորգ Պաուլի[1]
 Hanna Pauli Վիքիպահեստում

Հաննա Հիրշ, ավելի ուշ՝ Հաննա Պաուլի[7] (շվեդ.՝ Hanna Pauli, հունվարի 13, 1864(1864-01-13)[1][2][3], Ստոկհոլմ, Շվեդիա[1][4] - դեկտեմբերի 29, 1940(1940-12-29)[1][5][3], Nacka församling, Նակկա, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[2][6]), շվեդ նկարչուհի, նկարել է հիմնականում կենցաղային ժանրում և դիմանկարներ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաննա Հիրշ-Պաուլին ծնվել է 1864 թվականի հունվարի 13-ին Ստոկհոլմում, երաժշտական հրատարակիչ Աբրահամ Հիրշի (Abraham Hirsch) ընտանիքում, նրա հորեղբայրը՝ Ադոլֆ Հիրշը (Adolf Hirsch) բնանկարիչ էր։ Հաննան սկսել է գեղանկարչություն ուսումնասիրել տասներկու տարեկան հասակից։

Մանուկ հասակից Հաննան ընկերություն է արել Եվա Բոննիերի հետ (Eva Bonnier, 1857-1909), նրանք միասին որոշել են դառնալ նկարչուհիներ։ Սկզբում միասին սովորել են Ստոկհոլմի Օգոստոս Մալմստրոմի անվան (Օգոստոս Մալմստրոմ, 1829-1901) կանանց արվեստի դպրոցում, որտեղ Հաննան ընդունվել է 1880 թվականին։ Մեկ տարի անց Հաննան ընդունվել է Ստոկհոլմի Շվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա, որտեղ նույնպես սովորել է Բոննիերի հետ։ Նրանց համակուրսեցին է եղել նաև Կարին Բերգուն, որն այդ ժամանակ Կարլ Լարսսոնի նախկին կինն էր։

Պաուլի Վիլլան, Հաննա Պաուլի ստուդիան, 1906

1885 թվականին Հաննան «Ճրագի տակ» նկարի համար Թագավորական ակադեմիայից ստացել է ոսկե մեդալ և արտերկրում ուսումը շարունակելու համար կրթաթոշակ։ Նույն տարվա աշնանը, Հաննան, Եվայի ընկերակցությամբ մեկնել է Փարիզ, որտեղ ընդունվել է Կոլարոսի ակադեմիա։ Այնտեղ 1885-1887 թվականներին սովորել է Պասկալ Դանյան Բուվրեի և Ռաֆայել Կոլլինի արհեստանոցում։ 1886 թվականին Բարբիզոնում հանդիպել է իր ապագա ամուսնուն՝ նկարիչ Գեորգ Պաուլիի հետ։

1887 թվականին Հաննան և Գեորգը ամուսնացցել են և Իտալիայու անցկացրել իրենց մեղրամիսը։ 1889 թվականին Փարիզում կայացած համաշխարհային ցուցահանդեսում Հաննա Հիրշ-Պաուլին մեդալ է ստացել «Ընկերներ» աշխատության համար։

1905 թվականին Հաննա և Գեորգ Պաուլիները վիլլա են կառուցել Նակա մունիցիպալիտետում, որտեղ յուրաքանչյուրն ունեցել է իր սեփական ստուդիան, բնակվել են հենց վիլլայում։ Ունեցել են երեք երեխա. Տորստենը (1889), Գեորգը (1891) և Ռութը (1896)։ 1940 թվականին, նրաց որդի Գեորգն իր կնոջ՝ Լիզայի հետ, զոհվել է ավտովթարից։

Իր ստեղծագործական կյանքի ընթացքում նկարիչ Հաննա Հիրշ-Պաուլին ստեղծել է արվեստագետների և գրողների մի շարք դիմանկարներ, որոնք հիմնականում իր և ամուսնու ընկերներն էին։ Նրանց թվում էին նկարիչ Կարլ Նորդստրեմը (1890 թ., գտնվում է Բոննիերի, Ստոկհոլմի դիմանկարների հավաքածուում), գրող Վերներ ֆոն Հեյդենստամը, գրող Սելմա Լագերլյոֆը (1932, Ազգային թանգարան), խմբային` «Ընկերներ» դիմանկարում (1907 թ., Ազգային թանգարան) նույնպես պատկերել է իրենց ընկերոջը` գրող Էլլեն Կեյին։

1935 թվականին Գեորգ և Հաննա Պաուլի զույգը Յոնկոպինգի քաղաքային արվեստի թանգարանին է նվիրել նկարների հավաքածու։ Հաննա Հիրշ-Պաուլին մահացել է 1940 թվականի դեկտեմբերի 29-ին Շվեդական Սոլնա համայնքում։

Այժմ նկարչի աշխատանքները գտնվում են Յոնկոպինգի արվեստի թանգարանում, Շվեդիայի ազգային թանգարանում, Գյոթեբորգի արվեստի թանգարանում, Բոննիեր ընտանիքի արվեստի գործերի մասնավոր հավաքածուում։

Ստոկհոլմի հարավ-արևմուտքում գտնվող փողոցներից մեկը նկարչի անունով անվանակոչվել է Հաննա Պաուլի փողոց։ Քաղաքի այս տարածքում կան նաև շատ այլ փողոցներ, որոնք անվանվել են 20-րդ դարի առաջին կեսին հայտնի կանանց պատվին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 Hanna Pauli (շվեդերեն) — 1917.
  2. 1 2 3 4 Շվեդիայի մահվան գիրքը
  3. 1 2 3 4 Nacka kyrkoarkiv, Död- och begravningsböcker, SE/SSA/1542/F I/6 (1938-1949), bildid: 00023286_00039 — P. 35.
  4. 1 2 3 4 Շվեդիայի 1880 թվականի մարդահամար (շվեդերեն)Riksarkivet.
  5. 1 2 3 Hanna Pauli
  6. 1 2 Nacka kyrkoarkiv, Död- och begravningsböcker, SE/SSA/1542/F I/6 (1938-1949), bildid: 00023286_00039
  7. She formally changed her name at marriage but signed paintings under her maiden name even after that. In her book on Eva Bonnier and Hanna Hirsch/Pauli (1999), Margareta Gynning uses the form Hirsch-Pauli throughout.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Gynning, Margareta: "Pauli, Hanna", Svenskt biografiskt lexikon, 28, pp. 746–749
  • Gynning, Margareta: Det ambivalenta perspektivet: Eva Bonnier och Hanna Hirsch-Pauli i 1880-talets konstliv, Stockholm: Bonnier, (Diss. Uppsala University), 1999.
  • Hansen, Vibeke Waallann, Women Artists in Paris 1850-1900, p. 76-77.
  • Hanna Pauli
  • Гетеборгский музей, каталог.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հաննա Հիրշ-Պաուլի» հոդվածին։