Հաննա Ադամս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հաննա Ադամս
Ծնվել էհոկտեմբերի 2, 1755(1755-10-02)[1][2]
Մեդֆիլդ, Սաֆֆոլկ շրջան, Մասաչուսեթսյան ծոցի գավառ, Տասներեք գաղութներ, Մեծ Բրիտանիայի թագավորություն[3]
Մահացել էդեկտեմբերի 15, 1831(1831-12-15)[1][2] (76 տարեկան)
Բրուքլայն[4]
ԳերեզմանՄաունթ Օբերն գերեզմանատուն[3]
Քաղաքացիություն ԱՄՆ[5]
Մասնագիտությունաստվածաբան, գրող և պատմաբան
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1], հունարեն[3] և լատիներեն[3]
Ստորագրություն
Изображение автографа
 Hannah Adams Վիքիպահեստում

Հաննա Ադամս (անգլ.՝ Hannah Adams, հոկտեմբերի 2, 1755(1755-10-02)[1][2], Մեդֆիլդ, Սաֆֆոլկ շրջան, Մասաչուսեթսյան ծոցի գավառ, Տասներեք գաղութներ, Մեծ Բրիտանիայի թագավորություն[3] - դեկտեմբերի 15, 1831(1831-12-15)[1][2], Բրուքլայն[4]), ամերիկացի աստվածաբան, պատմաբան, գրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաննա Ադամսը ծնվել է 1755 թվականի հոկտեմբերի 2-ին ԱՄՆՄասսաչուսեթս նահանգի Մեդֆիլդ քաղաքում՝ գրավաճառի ընտանիքում։ Տկար առողջության պատճառով կրթությունը ստացել է տանը՝ հոր ղեկավարությամբ, ով բացի գրավաճառությունից մասնավոր դասեր էր տալիս Հարվարդի համալսարանի ուսանողներին[6]։ Հետագայում Հաննան նույնպես իր հիմնական ապրուստը վաստակում էր ուսուցչությամբ։ Հաննան հետաքրքրվում էր զանազան կրոններով, սակայն ասպարեզում առկա գրականությունը չէր բավարարում նրան, պատճառը հեղինակների խիստ կողմնակալ մոտեցումն էր այլ կրոնների հանդեպ, որոնք նրանք չէին դավանում։ Այս բացը լրացնելու համար Ադամսը 1778 թվականին ձեռնարկում է «Այբբենական բառարան քրիստոնեական դարաշրջանի սկզբից մինչև այժմ ծագած զանազան աղանդների» (անգլ.՝ An Alphabetical Compendium of the Various Sects Which Have Appeared from the Beginning of the Christian Era to the Present Day) աշխատությունը, որը լույս տեսավ 1784 թվականին և ջերմ ընդունելություն գտավ հասարակության կողմից։ Այս աշխատությունը վերահրատարակվում է 1791 թվականին «Կրոնների ընդհանուր տեսություն» (անգլ.՝ A View of Religions) վերնագրով։ Հաննա Ադամսի այս երկը ժամանակի համեմատական կրոնագիտության կարևորագույն ձեռքբերումներից մեկն է, որում հեղինակը ձգտում է անաչառորեն և հնարավորինս գիտականորեն ներկայացնելու աշխարհի կրոնները։ Հաննա Ադամսի պատմագիտական աշխատանքներից հիշարժան է նրա «Նոր Անգլիայի ամբողջական պատմություն» (անգլ.՝ A Summary History of New England) երկը, իսկ աստվածաբանականներից՝ «Ցույցք քրիստոնեական հավատի ճշմարտացիության և կատարելության» (անգլ.՝ The Truth and Excellence of the Christian Religion Exhibited) և «Նամակներ Ավետարանների մասին» (անգլ.՝ Letters on the Gospels) աշխատությունները։ Հաննա Ադամսը վախճանվել է 1831 թվականի դեկտեմբերի 15-ին Բրուքլինում։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • View of Religious Opinions (1st ed. 1784; 4th ed. retitled Dictionary of Religions)
    • An Alphabetical Compendium of the Various Sects Which Have Appeared from the Beginning of the Christian Era to the Present Day, Full text available on the Google Books
    • A Brief Account of Paganism, Mohammedanism, Judaism, and Deism
    • An Account of the Different Religions of the World
  • A Summary History of New England (1799)
  • Evidences of Christianity (1801)
  • The Truth and Excellence of the Christian Religion (1804)
  • An Abridgment of the History of New-England: For the Use of Young Persons: Now Introduced into the Principal Schools in this Town, Boston: Etheridge and Bliss, 1807
  • History of the Jews (1812)
  • Controversy with Dr. Morse (1814) This refers to a legal dispute she had with Morse in 1801.
  • Letters on the Gospels (1824; second edition 1826)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Gary D. Schmidt, A Passionate Usefulness: The Life and Literary Labors of Hannah Adams. — University of Virginia Press, 2004. — ISBN 0-8139-2272-0.
  • «Адамс, Ганна». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հաննա Ադամս» հոդվածին։