Հանդե Էրչել
թուրքերեն՝ Hande Erçel | |
|---|---|
| Ծնվել է | նոյեմբերի 24, 1993[1] (32 տարեկան) |
| Ծննդավայր | Բանդրմա, Բալըքեսիրի մարզ, Թուրքիա |
| Կրթություն | Միմար Սինանի անվան գեղարվեստի համալսարան |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | դերասանուհի և մոդել |
Հանդե Էրչել (թուրքերեն՝ Hande Erçel, նոյեմբերի 24, 1993[1], Բանդրմա, Բալըքեսիրի մարզ, Թուրքիա), թուրք դերասանուհի և մոդել: Առավել հայտնի է դարձել` մարմնավորելով Հայաթ Ուզունի դերը «Սերը բառեր չի հասկանում» հեռուստասերալում։ Վերջինս ցուցադրվում է Show TV-ով։ Հեռուստասերիալում Հանդեի խաղընկերը եղել է դերասան Բուրաք Դենիզը։ Հանդեի առաջին հաջողված դերը եղել է Սելին Յըլմազի դերը Գյունեշի դուստրերը հեռուստասերիալում։ Նա բավականին հայտնի դերասանուհի է արդեն ողջ Թուրքիայում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանդե Էրչելը ծնվել է 1993 թվականի նոյեմբերի 24-ին Թուրքիայի Բալըքեսիրի մարզում։ 2012 թվականին մասնակցել է “Miss Cilivaliton of the World” մրցույթին` զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը։ Հանդե Էրչելը պատկանում է թուրքական կինեմատոգրաֆիայի նոր սերնդին։ Ներկայումս Հանդեն սովորում է Միմար Սինանի անվան թուրքական ավանդական մշակույթի համալսարանում[2]։ Իր եղբոր հետ միասին բնակվում է Ստամբուլում։ Մարմնավորել է մի շարք կերպարներ, որոնցից ամենահայտնիներն են Ֆիլիզը դերը «Կյանքի ծառ» սերիալում և Հայաթի դերը Սերը բառեր չի հասկանում հեռուստասերիալում։
Նախկինում հանդիպել է Էքին Մերթ Դայմազի հետ, ով մարմնավորել է Վոլքանի դերը Ելակի բույրը հեռուստասերիալում։ Սիրային հարաբերությունների մեջ է եղել նաև Քերեմ Բյուրսինի հետ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ http://www.hierapolis-info.ru/hande-erchel-poslednie-novosti.html
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հանդե Էրչել» հոդվածին։ |
| ||||||||||