Էքին Մերթ Դայմազ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էքին Մերթ Դայմազ
Ծնվել էդեկտեմբերի 2, 1990(1990-12-02) (28 տարեկան)
ԾննդավայրՆիդերլանդներ, Նիդերլանդներ
ՔաղաքացիությունFlag of Turkey.svg Թուրքիա
Մասնագիտությունդերասան, մոդել և հեռուստատեսային դերասան

Էքին Մերթ Դեյմազ (թուրք.՝ Ekin Mert Deymaz, դեկտեմբերի 2, 1990(1990-12-02), Նիդերլանդներ, Նիդերլանդներ), թատրոնի և կինոյի թուրք դերասան և մոդել: «Թուրքիայի լավագույն մոդել» մրցույթի ժամանակ զբաղեցրել է երրորդ հորիզոնականը: 2016 թվականի դրությամբ խաղացել է երեք հեռուստատեսային սերիալներում: Հեռուստասերիալների ոլորտում առաջին խաղը եղել է «Նոթատետր» հեռուստասերիալում, որը սակայն շուտ ավարտվեց[1][2]: Հաջորդ տարի դերասանը սկսեց նկարահանվել Ելակի բույրը հեռուստասերիալում՝ մարմնավորելով Վոլքան Մաժարօղլուի դերը: Հեռուստասերիալը ցուցադրվել է թուրքական Star TV հեռուստաընկերության եթերում: Նրա խաղընկերներն են եղել Յուսուֆ Չիմը և Դեմեթ Օզդեմիրը: Հեռուստասերիալը եղել է 2015 թվականի գարնանային եթերաշրջանի ամենադիտված հեռուստասերիալը: Ներկայումս նկարահանվում է Կյանքը գեղեցիկ է, երբ սիրում ես հեռուստասերիալում, որը ցուցադրվում է FOX (Թուրքիա) հեռուստաընկերության եթերում[3][4]: Սերիալում Էքին մարմնավորում է Սավաշ Գյոչերի դերը: Բացի դերասանական կարիերայից զբաղվում է նաև մոդելային գործով և դասախոսությամբ: Հալիչի համալսարանում դասախոսություններ է կարդում ֆիթնեսի և սպորտի թեմաներով:

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ekin Mert Daymaz kimdir, Sabah.
  2. http://www.haberler.com/not-defteri-dizisi-ekranlara-veda-etti-not-6257148-haberi/
  3. Fox Hayat Sevince Güzel oyuncular
  4. Medya Faresi, Rating Sonuçları (Total). 11/18/25 Temmuz ( 11    18    25 ), ve 1/8/15 Ağustos ( 1    8    15 )