Յուսուֆ Չիմ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 26, 1991[1] (32 տարեկան) |
Ծննդավայր | Ստամբուլ, Թուրքիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասան, մոդել և հեռուստատեսային դերասան |
Ժանրեր | փոփ |
Յուսուֆ Չիմ (թուրքերեն՝ Yusuf Çim, սեպտեմբերի 26, 1991[1], Ստամբուլ, Թուրքիա), թուրք փոփ երաժիշտ, դերասան, հանդիսավար և մոդել։ 2011 թ-ին ճանաչվել է Թուրքիայի լավագույն մոդել։ Առավել մեծ ճանաչում է ստացել՝ նկարահանվելով Ելակի բույրը հեռուստասերիալում։ Յուսուֆ սերիալում մարմնավորել է միլիոնատեր Բուրաք Մաժարօղլուի դերը։ Յուսուֆը կինեմատոգրաֆիայում սկսել է հանդես գալ 24 տարեկանից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Յուսուֆ Չիմը ծնվել է 1991 թ-ի սեպտեմբերի 26-ին Ստամբուլում։ Նա ընտանիքի կրտսեր երեխան է։ Յուսուֆը սովորել է Անատոլիական պրոֆեսիոնալ տեխնիկական բարձրագույն դպրոցում։ Այնուհետև ընդունվել է Ստամբուլի Արելի համալսարանի հեռուստատեսության և ռադիոյի ֆակուլտետը։ 2009 թ-ից սկսած նկարահանվում է գովազդային հոլովակներում (Avea, GS Mobile, Castrol, Blast, İpragaz)։ 2011 թ-ին ճանաչվել է Թուրքիայի լավագույն մոդել։ Դրանից հետո սկսել է մասնակցել մի շարք հայտնի նորաձևության տների ցուցադրություններին՝Günsel Ülkü, Forever Young, Damat, Kiğili, Tween, Ralp Lauren, Hatemoğlu, Polo, Mango, Marks&Spencer: Յուսուֆը մանկուց հետաքրքրվում է երաժշտությամբ։ 2013 թ-ի օգոստոս ամսին նա թողարկեց իր առաջին սոլո ալբոմը՝ "Olsun Bi Kere"-ն։ Յուսուֆը զբաղվում է նաև բարեգործությամբ։ Նա հաճախ է այցելում Դաունի համախտանիշով հիվանդ երեխաների հետ, տալիս է նրանց համար բարեգործական համերգներ։ Նկարահանվել է երկու հեռուստասերիալներում։ Էզրա հեռուստասերիալում մարմնավորել է Մուստաֆայի դերը, իսկ Ելակի բույրը հեռուստանովելում մարմնավորել է միլիոնատեր Բուրաք Մաժարօղլուի դերը։ 2014 թ-ին ռեժիսոր Թայֆուն Գյունեյերը Չիմին հրավիրեց նկարահանվելու Էզրա հեռուստասերիալում, որտեղ նա մարմնավորում էր թուրքական ոստիկանության կոմիսար Մուստաֆայի դերը։ Նկարահանումներին զուգընթաց նա աշխատում է նաև նոր սոլո ալբոմի վրա։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Սեպտեմբերի 26 ծնունդներ
- 1991 ծնունդներ
- Ապրող անձինք
- Ստամբուլ քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Թուրք երգիչներ
- Թուրք դերասաններ
- 21-րդ դարի թուրք երգիչներ
- Ստամբուլում ծնված անձինք
- Թուրք հեռուստադերասաններ
- Ստամբուլում ծնված դերասաններ
- Թուրք փոփ երգիչներ
- Թուրք տղամարդ երգիչներ
- Թուրք տղամարդ մոդելներ