Սերը բառեր չի հասկանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Սերը բառեր չի հասկանում
թուրքերեն՝ Aşk Laftan Anlamaz
Изображение логотипа
Ժանրմելոդրամա, կոմեդիա
ԵրկիրFlag of Turkey.svg Թուրքիա
ՌեժիսորԲուրակ Սաղյաշար
Գլխավոր
դերերում
Բուրակ Դենիզ, Հանդե Էրչել, Օզջան Թեքդեմիր, Օղուզան Քարբի, Մերվե Չաղըրան
ՍցենարիստՆուրայ Ուսլու
Պատմվածքի վայրՍտամբուլ
Եթերաշրջանների քանակ1
Սերիաների քանակ31
Էկրաններին էփետրվարի 19, 2017
ՀեռուստաալիքShow TV
ԸնկերությունBi Yapım
Պատկերի ձևաչափ1080i (16:9 HDTV)
Պաշտոնական կայքէջ

Սերը բառեր չի հասկանում (թուրքերեն՝ Aşk Laftan Anlamaz), թուրքական ռոմանտիկ հեռուստասերիալ, որը ցուցադրվել է Show TV-ով յուրաքանչյուր չորեքշաբթի երեկոյան[1]։ Պրեմիերան տեղի է ունեցել 2016 թվականի հունիսի 15-ին։ Գլխավոր դերերում հանդես են գալիս Բուրակ Դենիզը և Հանդե Էրչելը։ Հեռուստասերիալի ռեժիսորը Բուրակ Սաղյաշարն է, իսկ սցենարիստը` Նուրայ Ուսլուն։ Յուրաքանչյուր սերիայի տևողությունը մեկ ու կես ժամից երկու ժամ է։

Սցենար[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաթը (Հանդե Էրչել) երիտասարդ աղջիկ է, ով Կերասունից եկել է Ստամբուլ` սովորելու և աշխատելու։ Սակայն գործ գտնելը Ստամբուլի պես քաղաքում այդքան էլ հեշտ չէ երիտասարդ աղջկա համար։ Պատահաբար նա փողոցում ծանոթանում է երիտասարդ բիզնեսմեն Մուրատի հետ (Բուրակ Դենիզ)։ Նրանց առաջին հանդիպումը այդքան էլ խոստումնալից չէր։ Մուրատի պատճառով Հայաթը ուշանում է աշխատանքի ընդունման համար նախատեսվա հարցազրույցից։ Գալով հարցազրույցի նա պատահաբար ծանոթանում է Սունա Պեկթաշ անունով աղջկա հետ, ում հայրը խնդրել էր իր ընկերոջը թափուր աշխատատեղի համար հենց իր աղջկան գործի ընդունել։ Սակայն Սունան չէր ուզում այդտեղ աշխատել։ Հայաթը սկսում է հանդես գալ Սունա Պեկթաշ անունով` նախօրոք պայմանավորվելով Սունայի հետ։ Նա չէր էլ կարող պատկերացնել, որ իր նոր տնօրենը կլինի Մուրատը։

Դերասանական կազմը[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր Ծանոթագրություն
Հանդե Էրչել Հայաթ Ուզուն Մուրատի օգնականի օգնականը
Բուրակ Դենիզ Մուրատ Սարըսըլմազ «Սարտե»-ի գլխավոր տնօրենը
Մերվե Չաղըրան Իփեք Հայաթի ընկերուհին
Օզջան Թեքդեմիր Ասլը Հայաթի ընկերուհին
Օղուզան Քարբի Դորուկ Սարըսըլմազ Մուրատի եղբայրը
Դեմեթ Գյուլ Թուվալ «Սարտե»-ի գլխավոր դիզայները
Տուգչե Քարաբադջաք Դիդեմ Մուրատի նախկին ընկերուհին, մոդել «Սարտեում»
Գյոզդե Քոջաօղլու Չաալա Մուրատի օգնականը
Սուլթան Քյորոուլու Քըլըչ Էմինե Ուզուն Հայաթի մայրը
Էվրեն Դույալ Ֆադիք Հայաթի մորաքույրը
Ջեմ Եմյուլեր Նեդջաթ Սարըսըլմազ Մուրատի և Դորուկի հայրը, «Սարտե»ի սեփականատերը
Բեթյուլ Չոբանօղլու Դերիա Նեդջաթի կինը, Դորուկի մայրը, Մուրատի մայրացուն
Էլիֆ Դողան Սունա Պեկթաշ Քեմալի դուստրը
Սուլեյման Ֆելեք Քերեմ Մուրատի ընկերը և վարորդը
Նազան Դիփեր Ազիմե Սարըսըլմազ Մուրատի և Դորուկի տատը
Օղուզ Օքյուլ Քեմալ Պեկթաշ Նեդջաթի մոտ ընկերը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Aşk Laftan Anlamaz | Show Tv»։ www.showtv.com.tr (անգլերեն)։ Վերցված է 2017-11-28