Jump to content

Հանգիստ դեպի Եգիպտոս փախուստի ճանապարհին (նկար, Կարավաջո)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հանգիստ դեպի Եգիպտոս փախուստի ճանապարհին
տեսակգեղանկար
նկարիչԿարավաջո[1]
տարի1597
բարձրություն135,5 սանտիմետր
լայնություն48 սանտիմետր
ուղղությունբարոկկո
ժանրհոգևոր արվեստ[2]
նյություղաներկ[3]
գտնվում էGalleria Doria Pamphilj?[4][5]
հավաքածուGalleria Doria Pamphilj?
հիմնական թեմաՀանգիստ դեպի Եգիպտոս փախուստի ճանապարհին
https://www.wga.hu/html/c/caravagg/02/13fligh1.html, https://www.wga.hu/html/c/caravagg/02/13fligh2.html կայք
Ծանոթագրություններ
 Rest on the Flight into Egypt by Caravaggio Վիքիպահեստում

Հանգիստ դեպի Եգիպտոս փախուստի ճանապարհին, Կարավաջոյի նկարը՝ ստեղծված մոտ 1595-1596 թվականներին, նկարչի լայնամասշտաբ նկարներից առաջինը։ Ներկայումս պահվում է Հռոմում՝ Դորիա Պամֆիլի պատկերասրահում։ Սուրբ ընտանիքի հանգիստը որպես Մատթեոսի Ավետարանի ավելի ընդհանուր սյուժեի մի մաս, որը Հերովդես I Մեծ թագավորի կազմակերպած Մանուկների կոտորածի և Եգիպտոս փախուստի մասին է, հայտնի էր այն ժամանակվա գեղանկարչության մեջ, սակայն Կարավաջոյի՝ ջութակի վրա նվագող հրեշտակի նկարն առանձնանում է անսովոր կոմպոզիցիայով։

Եգիպտոսի ճանապարհին հանգստի մասին սյուժեն, որը չունի աստվածաշնչյան հիմք, ի հայտ է եկել վաղ միջնդարի` Սուրբ ընտանիքի դեպի Եգիպտոս փախուստի շուրջ պատմություններից և լեգենդներից[6]։ Լեգենդի համաձայն՝ երբ Հովսեփը և Մարիամը ճանապարհին կանգնում են հանգստանալու մրգատու պուրակում, մանուկ Հիսուսը պատվիրում է ծառերին խոնարհել ճյուղերը, որպեսզի Հովսեփը կարողանա պտուղ քաղել, իսկ աղբյուրին՝ հոսել ծառերի արմատներից, որ ծնողները կարողանան հագեցնել ծարավը։ Հարյուրամյակների ընթացքում այս պատմությունը լրացվել է բազմաթիվ լրացուցիչ մանրամասներով։

Կտավում պատկերված է քնած Մարիամ Աստվածածինը մանուկի և Սուրբ Հովսեփի հետ, որը ջութակով Կույս Մարիամի հիմնը նվագող հրեշտակի առջև ձեռքում է պահել ձեռագիր նոտաներ։ Կտավի առանցքը հրեշտակն է, որը նկարը բաժանում է կոմպոզիցիոն երկու մասի։

Ուշագրավ է նրա կեցվածքը, որը գրեթե նույնական է Անիբալե Կարաչիի «Հերկուլեսը ճամփաբաժանին» ճանաչված նկարի Արատի կեցվածքին, որը հավանաբար ոգեշնչել է Կարավաջոյին։ Նկարում բնանկարը խորհրդանշական իմաստ ունի․ Հովսեփի կողքին չոր բույս է, իսկ Մարիամ Աստվածածինի շուրջ՝ ծաղկող բնություն։ Հնարավոր է, որ նկարի ամբողջ կոմպոզիցիան խորհրդանշում է կենդանիների, մարդու և հրեշտակի միջոցով քրիստոնեական փրկության ուղին անշունչ քարից մինչև վերջնական նպատակը՝ Աստվածայինի՝ Կույս Մարիամի կերպարով[7]։

Նկարի թվագրման շուրջ քննարկումը մնում է վիճարկման առարկա։ Ըստ Ջուլիո Մանչինի՝ Կարավաջոյի կենսագրի «Աստվածածինը դեպի Եգիպտոս ճանապարհին» պատվիրել է Ֆետինո Պետրինյան, որը Կարավաջոյին հյուրընկալել էր 1594 թվականի սկզբին, երբ նա լքել էր Ջուզեպպե Չազարի արհեստանոցը[8]։ Շատ արվեստագետներ չեն ընդունում այս պնդումը՝ հաշվի առնելով նկարի՝ երաժշտության թեմայով շեշտադրությունը[9] և դրա բացակայությունը Պետրինյանի 1600 թվականի նկարների ցուցակում։ Ենթադրվում էր որ նկարը պատվիրել էր կարդինալ Պիետրո Ալդոբրանդինին, որը երաժշտության խանդավառ երկրպագու էր, սակայն նրա նկարների՝ 1603 թվականի ցուցակում էլ չկա Կարավաջոյի աշխատանքներից ոչ մի հետք[10]։ Նկարները կարող են ստեղծված լինել Ֆրանչեսկո Դել Մոնտեի համար, ում մոտ Կարավաջոն փաստացի 1595-1596 թվականներին դարձել է տնային նկարիչ։ Նկարի նոտաներում գրառված է ֆլամանդացի կոմպոզիտոր Նոել Բալդեվեյնի մոտիվը Տիրամորը նվիրված Երգ երգոցի բառերով։ Quam pulchra es (Որքան հիասքանչ ես դու), ինչը միանգամայն տեղին է կարդինալի նուրբ ինտելեկտուալ ճաշակին և անհնար է դարձնում նման նկարի ստեղծումն այլ կերպ, քան պատվերով։ Հայտնի է միայն, որ Կարավաջոյի մահից հետո նկարը դարձել է Օլիմպիա Ալդոբրանդինիի՝ Հռոմի պապ Կլիմենտ VIII-ի զարմուհու և կարդինալ Կամիլոյի երկրորդ կնոջ՝ Ֆրանչեսկո Մարիա Պամֆիլիի սեփականությունը։ Այդ ժամանակից ի վեր աշխատանքը մնում է Պամֆիլի ընտանիքի մոտ՝ պատկերասրահում, որտեղ և գտնվում է մինչ այժմ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Bellori G. P. Le vite de' pittori, scultori et architetti moderni (իտալ.)Roma: 1672. — P. 203.
  2. Hibbard H. CaravaggioOxford, Boulder: Westview Press, 1985. — P. 55. — ISBN 978-0-06-430128-2
  3. http://www.doriapamphilj.it/ukriposo2.asp
  4. 4,0 4,1 4,2 Hibbard H. CaravaggioOxford, Boulder: Westview Press, 1985. — P. 54. — ISBN 978-0-06-430128-2
  5. Friedländer W. Caravaggio Studies (1974 edition)Princeton: Princeton University Press, 1974. — P. 150. — 320 p. — ISBN 978-0-691-00308-5
  6. Получившее своё название от расположенной рядом исторической Чикагской водонапорной башни[en] — единственного сооружения города, уцелевшего во время Великого Чикагского пожара 1871 года.
  7. Sozansk, Edward J. (2011 թ․ նոյեմբերի 20). «Art: Delaware Art Museum show explores the versatility of Howard Pyle». Philadelphia Inquirer. Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 22-ին. (անգլ.)
  8. Giulio Mancini, Considerazioni sulla pittura, vol.I, Roma: Accademia Nazionale dei Lincei, 1956, p. 224.
  9. Maurizio Calvesi, Le realtà del Caravaggio, Torino: Einaudi, 1997, p. 202.
  10. Ferdinando Bologna, L’incredulità di Caravaggio e l’esperienza delle «cose naturali», Torino: Bollati Boringhieri, 1996, p.301-302.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հանգիստ դեպի Եգիպտոս փախուստի ճանապարհին (նկար, Կարավաջո)» հոդվածին։