Հանա Սթոքինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հանա Սթոքինգ
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 4, 1993(1993-02-04) (31 տարեկան)
ԾննդավայրAshland, Օրեգոն
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունDominican University of California? և Ashland High School?
Մասնագիտությունինտերնետային հայտնիություն, յություբեր, դերասանուհի և մոդել

Հանա Սթոքինգ (անգլ.՝ Hannah Stocking, փետրվարի 4, 1993(1993-02-04), Ashland, Օրեգոն)[1], համացանցի ամերիկացի աստղ և մոդել։ Նա ունի ավելի քանի 3 միլիոն բաժանորդագիր YouTube-ում[2]։

Կյանք և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սթոքինգը ծնվել է Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում[1]։ Նրա ծնողներն են Ջոն և Հոլիս Սթոքինգները, նա նաև ունի քույր՝ Ռուբին[1]։ Նա ունի հունական, հայկական, հունգարական և ուկրաինական ծագում[3]։ Նա նշել, որ իր ընտանիքի իրական ազգանունը եղել է Սիագրիս[4]։ Նա հաճախել է Աշլենդի ավագ դպրոցը Օրեգոն նահանգում[1]։ Հետագայուն նա տեղափոխվել է Կալիֆոռնիա և հաճախել Կալիֆոռնիայի Դոմինիկյան Համալսարան, որտեղ նա սովորել է կենսաբանություն և քիմիա։ Խաղացել է վոլեյբոլի համալսարանական թիմում[1]։

Նա սկսել է տեսանյութեր նկարել և տեղադրել Vine-ում։ Նրա առաջին տեսանյութը տեղադրվել է 2013 թվականի օգոստոսի 1-ին։ 2016 թվականին նրա հետևորդների քանակը շատացել է այն բանից հետո, երբ նա սկսել է ընկերություն անել Լելե Պոնսի, Ինանա Սարկիսի և Shots Studios-ի այլ աստղերի հետ։ Նա Լելե Պոնսի հետ միասին նկարականվել է Blink-182 խմբի «She’s Out of Her Mind» երգի տեսահոլովակում[5][6]։

Սթոքինգի ներկայումս բնակվում է Լոս Անջելեսում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «Hannah Stocking». CraveOnline. CRAVEONLINE MEDIA, LLC. Վերցված է 2018 թ․ ապրիլի 13-ին.
  2. «Inside Masked Newcomer Marshmello's $21 Million Year». Forbes. 2017 թ․ օգոստոսի 8. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 10-ին.
  3. https://mobile.twitter.com/HannahStocking/status/419600402007351296
  4. Սթոքինգ, Հանա (2014 թ․ հունվարի 5). «@OfficialEdgaro I mainly greek. That's why my real last name is Siagkris». @HannahStocking (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 14-ին.
  5. «Watch Blink-182 Recreate 'Age' Video in 'She's Out of Her Mind' Clip». rollingstone. 2016 թ․ հոկտեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 26-ին.
  6. «Blink 182 video stars Hannah Stocking and Vale Genta are The Next Emily Ratajkowskis». Fox News. 2016 թ․ հոկտեմբերի 27. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 10-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]