Հանան Աշրավի
Հանան Աշրավի | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 8, 1946[1][2] (77 տարեկան) Նաբլուս, Հորդանան գետի արևմտյան ափ, Պաղեստին[3] |
Բնակության վայր(եր) | Ռամալա |
Քաղաքացիություն | Պաղեստին |
Դավանանք | Անգլիկան եկեղեցի |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, իրավապաշտպան, համալսարանի դասախոս և անգլերենի գիտակ |
Հաստատություն(ներ) | Բիրզեյթի համալսարանին |
Պաշտոն(ներ) | member of the Palestinian Legislative Council? և chairman of the executive board? |
Անդամակցություն | Executive Committee of the Palestine Liberation Organization? |
Ալմա մատեր | Վիրջինիայի համալսարան, Բեյրութի ամերիկյան համալսարան և Ramallah Friends Schools? |
Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | արաբերեն և անգլերեն |
Պարգևներ | |
Կուսակցություն | Third Way? |
Ամուսին(ներ) | Imīl ʻshrāwy?[6] |
Hanan Ashrawi Վիքիպահեստում |
Հանան Դաուդ Աշրավի (արաբ․՝ حنان داوود مخايل عشراوي ․ հոկտեմբերի 8, 1946[1][2], Նաբլուս, Հորդանան գետի արևմտյան ափ, Պաղեստին[3]), պաղեստինցի առաջնորդ, օրինադիր, ակտիվիստ և գիտնական, որը եղել է Առաջնորդության կոմիտեի անդամ։ Սկսած Մադրիդի 1991 թվականի համաժողից՝ եղել է Մերձավոր Արևելքի խաղաղապահական գործընթացների պաղեստինյան պատվիրակության պաշտոնական խոսնակը։ 1996 թվականին Աշրավին նշանակվել է Պաղեստինի Բարձրագույն կրթության և հետազոտությունների նախարարի պաշտոնին։ Մինչև այդ եղել է Բիրզեիթ համալսարանի Արվեստի ֆակուլտետի դեկան, իսկ 1970-ական թվականների կեսին եղել է ֆակուլտետի Իրավական օգնության կոմիտեի ղեկավարը։
Աշրավին ընտրվել էր Պաղեստինյան օրենսդրական խորհուրդում, որտեղ ներկայացրել էր Երուսաղեմը 1996 թվականին, իսկ 2006 թվականին «Երրորդ ուղղություն» քաղաքական դաշինքով վերընտրվել է։ Դառնալով առաջին պաղեստինցի կինը, որը զբաղեցրել է Պաղեստինի գործադիր իշխանության ամենաբարձր պաշտոնը՝ Աշրավին 2009 և 2018 թվականներին ընտրվել է Պաղեստինի գործադիր իշխանության ազատագրական կազմակերպության անդամ։
Որպես քաղաքացիական հասարակության ակտիվիստ, նա 1994 թվականին հիմնել է Մարդու իրավունքների անկախ հանձնաժողովը, և մինչև 1995 թվականը եղել է հանձնաժողովի նախագահը։ 1998 թվականին նա հիմնադրել է Համաշխարհային երկխոսության և Ժողովրդավարության ջատագովության Պաղեստինյան նախաձեռնությունը, որտեղ եղել է տնօրենների խորհրդի կազմում։ 1999 թվականին Աշրավին հիմնադրել է Հաշվետվության և Ներառականության կոալիցիան[7]։
Աշրավին աշխատում է մի քանի համաշխարհային, տարածաշրջանային և տեղական կազմակերպություններում՝ բարձրաձայնելով մի շարք խնդիրները, ներառյալ՝ մարդու իրավունքները, կանանց իրավունքները, քաղաքականության ձևավորում, խաղաղաշինությունը և ազգային կառուցողականությունը։
Նա Պաղեստինի քաղաքականության, մշակույթի և գրականության վերաբերյալ մի քանի գրքերի, հոդվածների, պոեմների և պատմվածքների հեղինակ է։ Նրա «Խաղաղության այս կողմը»[8] (1995) գիրքը միջազգային ճանաչություն է ձեռք բերել։ Աշրավին բակալավրի և մագիստրոսի աստիճանները ստացել է Բեյրութի ամերիկյան համալսարանում, իսկ դոկտորի պատվավոր կոչում ստացել է Միացյալ Մահագների Վիրջինիայի համալսարանում՝ համեմատական գրականության ոլորտում։ Ավելին, նա ԱՄՆ-ում, Կանադայում, Եվրոպայում և Արաբական աշխարհում տասնմեկ պատվավոր դոկտորներից մեկն է։
Ամուսնացած է Էմիլ Աշրավիի հետ․ զույգն ունի երկու դուստր՝ Ամալն ու Զեյնան։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշրավին ծնվել է պաղեստինցի քրիստոնյաների ընտանիքում 1946 թվականի հոկտեմբերի 8-ին Նաբլուս քաղաքում, որը ներկայումս Հորդանան գետի արևմտյան ափի մասն է[9]։ Հայրը՝ Դաուդ Միխաիլը, ֆիզիկոս էր և Պաղեստինի ազատագրական կազմակերպության հիմնադիրներից մեկն էր[10][11], իսկ մայրը՝ Վադի'ա Ասս’ադ Միխաիլը, ակնային բուժքույր էր[10]։
1948-ի պատերազմ և կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշչավիի ընտանիքն ապրել է Նաբլուսում։ Ապա նրա ընտանիքը տեղափոխվել է հյուսիս՝ արևաշատ Տիբերիաս քաղաք, որտեղ նրանք շարունակել են ապրել մինչև 1948 թվականը, երբ Իսրայելը պետություն է հռչակվել[12]։ 1948 թվականին Միխաիլի ընտանիքը արաբա-իսրայելյան պատերազմի պատճառով ստիպված է եղել տեղափոխվել Ամման, Հորդանան։ Սկզբում Միխաիլը մնաց ներկայիս Իսրայելի տարածքում, սակայն ավելի ուշ միացավ իր ընտանիքին Հորդանանում[10][13]։
1950 թվականին նրա ընտանիքը տեղափոխվում է Հորդանան գետի արևմտյան ափի կենտրոնական մասում գտնվող Ռամալլահ քաղաք։ Այստեղ նա ընդունվել է Ռամալլահի աղջիկների համար նախատեսված քվակեր դպրոց։ Աշրավին ոգեշնչվում էր հոր ակտիվ գործունեությամբ, ով մեծ դերակատարություն է ունեցել հասարակության մեջ կանանց դերի բարձրացման մեջ, սակայն նա բազմիցս բանտարկվել է Հորդանանի իշխանությունների կողմից Արաբական ազգայնական սոցիալիստական կուսակցության և Պաղեստինի գործադիր իշխանության ազատագրական կազմակերպության հետ իր ծավալած գործունեության համար։ Իր բակալավրի և մագիստրոսի աստիճանները ստացել է Բեյրութի ամերիկյան համալարան (ԲԱՀ)։
Լինելով Բեյրութի ամերիկյան համալսարանի ապագա ասպիրանտ, նա հանդիպում էր ABC News-ի Բեյրութի մասնաճյուղի ABC բյուրոյի ղեկավար Փիթեր Ջեննինգսի հետ[14]։ Երբ 1967 թվականին սկսվեց Վեցօրյա պատերազմը, Աշրավին, որը 22-ամյա ուսանող էր Լիբանանում, Իսրայելի կողմից ճանաչվել էր որպես խուսափող անձ և նրա մուտքը դեպի Հորդանան գետի արևմտյան ափ արգելվում էր։ Հաջորդ վեց տարիների ընթացքում նԱշրավին ա ճանապարհորդում էր աշխարհով և ահա ավարտում է ԱՄՆ-ի Վիրջինիայի համալսարանում Համեմատական գրականության ոլորտում ստանում է դոկտորի աստիճան։ 1973 թվականին Աշրավին ընտանիքի վերամիավորման պլանի համաձայն վերջապես միանում է իր ընտանիքին[15]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1975 թվականի օգոստոսի 8-ին Հանան Աշրավին ամուսնացել է Էմիլ Աշրավիի հետ[16], որը քրիստոնյա երուսաղեմցի է, ով ներկայումս լուսանկարիչ և թատրոնի տնօրեն է[17]։ Միասին նրանք ունեն երկու քույր՝ Ամալը և Զեյնան[18]։
2009 թվականի սեպտեմբերի 26-ին Al Jazeera English-ի Ռիզ Խանի «One on One» հարցազրույցի ժամանակ Աշրավին իր ներկայիս դերը հետևյալ կերպ է սահմանել. «Ես ինքս ինձ համարում եմ բազմամշակութային առաքելությամբ մարդ արարած։ Ես պաղեստինցի եմ, ես կին եմ, ես ակտիվիստ եմ և մարդասեր, ավելին, քան քաղաքական գործիչ[19]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #119286882 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ https://sydneypeacefoundation.org.au/sydney-peace-prize/
- ↑ https://cavavub.be/nl/eredoctoraten
- ↑ Արաբերեն Վիքիպեդիա — 2003.
- ↑ National Coalition for Accountability and Integrity (AMAN)
- ↑ This Side of Peace
- ↑ Sarah K. Horsley. «Hanan Ashrawi». Վերցված է 2007 թ․ հունիսի 12-ին.
- ↑ 10,0 10,1 10,2 http://www.fembio.org/english/biography.php/woman/biography/hanan-ashrawi
- ↑ Encyclopedia of World Biography. The Gale Group, Inc. 2010.
- ↑ Read more at http://biography.yourdictionary.com/hanan-mikhail-ashrawi#1IWws6lACFy5BVZd.99 until the 1948 Palestine war.
- ↑ http://biography.yourdictionary.com/hanan-mikhail-ashrawi
- ↑ Fenyvesi, Charles (December 30, 1991 / January 6, 1992). Washington whispers(չաշխատող հղում). US News & World Report through LexisNexis Academic. Retrieved on November 30, 2006.
- ↑ Worldtrek Արխիվացված 2019-03-31 Wayback Machine Ashwrai Biography
- ↑ A glimpse into the life of Hanan Ashrawi Արխիվացված 2007-07-01 Wayback Machine, Muslimedia: April 1–15, 1997
- ↑ Israel – Palestina: la paz imposible Արխիվացված 2007-08-24 Wayback Machine (in Spanish), Solidarios humanitarian organization web site
- ↑ Conversation with Hanan Ashrawi Արխիվացված 2009-02-27 Wayback Machine, University of California publication
- ↑ Riz Khan, Hanan Ashrawi (2009 թ․ սեպտեմբերի 26). One on One (Television production). Al Jazeera English. Event occurs at 02:00.
- Հոկտեմբերի 8 ծնունդներ
- 1946 ծնունդներ
- Ապրող անձինք
- Վիրջինիայի համալսարանի շրջանավարտներ
- Բեյրութի ամերիկյան համալսարանի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Պաղեստինցի ժողովրդավարության ակտիվիստներ
- Անգլիկան գրողներ
- Պաղեստինցի կանայք քաղաքականության մեջ
- Օլոֆ Փեյմ մրցանակի դափնեկիրներ
- Պաղեստինցի անգլիկաններ
- Մարդու իրավունքների պաղեստինցի ակտիվիստներ
- Պաղեստինցի գրական քննադատներ
- Երրորդ ուղղության (Պաղեստինյան իշխանություն) քաղաքական գորիչներ
- Պաղեստինի ազգային իշխանության կառավարության նախարարներ
- Բիրզեիթ համալսարան
- Պաղեստինի ազգային իշխանության կառավարության կին նախարարներ
- Պաղեստինցի գիտնականներ
- Պաղեստինցի իրավապաշտպաններ