Հանամ (քաղաք)
Բնակավայր | ||
---|---|---|
Հանամ | ||
Երկիր | ![]() | |
Մակերես | 93,07 կմ² | |
Բնակչություն | 154 838 մարդ (2015)[1] | |
Պաշտոնական կայք | hanam.go.kr/eng/htm/main.htm | |
| ||
Հանամ (կոր.՝ 하남시, 河南市), քաղաք Հարավային Կորեայի Գյոնգի նահանգում: Համաձայն որոշ աղբյուրների՝ այստեղ է գտնվել կորեական վաղֆեոդալական Պեկչե պետության մայրաքաղաք Վիրեսոնը: 2009 թվականի օգոստոսին Խանամը միացվել է Սոննամ քաղաքին[2]:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ք.ա. 6-րդ տարում խան Օնջոն ժամանակակից Խանամի տարածքում հիմնեց նոր քաղաք՝ այն անվանելով Վիրեսոն: 370 թվականին Վիրեսոնը դարձավ վաղկորեական Պեկչե պետության մայրաքաղաքը՝ մնալով այդ կարգավիճակում մինչև Կինչհագո խանի գահակալման 25-րդ տարին: Հետագայում այդ տեղանքը անցավ Սիլա պետության տիրապետության տակ և 664 թվականին վերանվանվեց Հանսանջու, իսկ 757 թվականին՝ Հանջու: 940 թվականին այստեղ ձևավորվել էր Կվանջու քաղաքը: Ժամանակակից Հանամի տարածքը ներառված է այդ քաղաքի կազմում: 1989 թվականին Հանամը, անջատվելով Կվանջուից, դարձավ առանձին քաղաք[3]:
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հանամը Սեուլայի արբանյակ-քաղաքն է, գտնվում է նրա արևելյան մասում: Հյուսիսում սահմանակցում է Նամյանջուին, հարավում՝ Սոննամին, արևմուտքում հարում է Կվանջու քաղաքին: Ունի լեռնային ռելիեֆ: Քաղաքը գտնվում է Կորեական թերակղզու ամենախոշոր գետերից մեկի՝ Հանգանի ավազանում[3]:
Տուրիզմ և տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Մշակութային
- Խանական մշակութային փառատոն. կայանում է ամեն տարի՝ սեպտեմբերի վերջին, նվիրված է Քաղաքի օրվան: Փառատոնի ծրագրում ներառված են երաժշտական խմբերի ելույթներ, պարային ներկայացում: Քաղաքի թանգարաններում անցկացվում են հատուկ ցուցադրություններ:
- Խանական պարի փառատոն. նույնպես ամենամյա բնույթ է կրում, կայանում է քաղաքային մարզադաշտում մայիս կամ հունիս ամսին: Ծրագրում, բացի պարի խմբերի ելույթներից, ներառված են նաև պարարվեստի մրցույթներ՝ տարբեր տարիքային խմբերի համար:
- Խանական գրական մրցույթ. Այն կազմակերպվում է քաղաքի կառավարության կողմից, ամեն տարի մրցույթին մասնակցում են հազարավոր երիտասարդ գրողներ և բանաստեղծներ:
Պատմական
- Հնէաբանական կայան Միսարի նահանգում. այստեղ՝ պեղումների արդյունքում, հայտնաբերվել են Կորեական երեք պետությունների վաղ ժամանակաշրջանին վերաբերող բրածոներ: Կայանը ներառված է Կորեայի պատմական ժառանգության ցանկում՝ 269 համարով:
- Կվաջու խյանգյո, հին կոնֆուցիական դպրոց: Հիմնադրման ճշգրիտ տարեթիվն անհայտ է, սակայն ժամանակագրության մեջ հիշատակվում է 1703 թվականին դպրոցի վայրի տեղափոխման մասին: Դպրոցի կառույցների համակարգը Չոսոն արքայատոհմի գահակալման հուշարձան է:
- Իսոնսանսոն (ամրություն՝ Իսոն լեռան վրա). Կորեայի պատմական ժառանգության ցանկում է՝ 422 համարով: Ամրության պատի բարձրությունը կազմում է 7 մ, ընդհանուր երկարությունը՝ 2 կմ:
- Բուդդայի արձանը՝ Չունգունդոն նահանգում. Բուդդայի 1 մետրանոց արձանը՝ կերտված ժայռի մեջ: Թվագրվում է 977 թվականին:
- Պոպխվասի բուդդայական տաճարը. կառուցվել է Չոսոնների արքայատոհմի կառավարման ժամանակաշրջանում: Շատ կառույցներ մինչ օրս մտնում են տաճարային համալիրի մեջ, գործում են մինչ օրս: Տաճարից 30 մետր հեռավորության վրա կան երեք թաղման աշտարակներ:
- Եռահարկ մեհյան Չխոնգոնիում. գրանիտե մեհյանն ունի 3.6 մետր բարձրություն, ներառված է Կորեայի Գանձերի ցանկում՝ 13-րդ համարով: Այն Գորյոյի ուշ արքայատոհմի ժամանակաշրջանի ճարտարապետության հուշակոթողն է:
Բնական
- Կամդասան լեռը. գտնվում է քաղաքի արևելյան մասում: Բարձրությունը հասնում է 657 մետրի: Պեկչեների ժամանակաշրջանում սուրբ էր համարվում, այստեղ անցկացվում էին երկնքի երկրպագման ծեսեր: Այստեղ կա այգի, կառուցված են ուղիներ՝ լեռնային տուրիզմի համար, գործում է դիտարան:
Սիմվոլներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ինչպես Կորեայի մյուս քաղաքներն ու գավառները, Հանամն ունի մի շարք սիմվոլներ[3]․
- Գինկգո ծառ. խորհրդանշում է քաղաքի բնակիչների հպարտ ոգին և նրանց անսահմանափակ հնարավորությունները,
- Զանգակ ծաղիկ. խորհրդանշում է խաղաղասիրություն և պայծառ ապագա,
- Թռչուն ֆազան. խորհրդանշում է հպարտություն և անկախություն․
- Մասկոտ. ուրախ զանգակ, որի համազգեստը՝ պատրաստված Պեկչեյի ավանդույթներով, ցույց է տալիս, որ Հանամը մի ժամանակ եղել է կորեական պետություններից մեկի մայրաքաղաքը:
Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://kosis.kr/eng/
- ↑ 2 Cities in Gyeonggi Province to Merge(անգլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 Информация с официального сайта города [1] Archived 2006-02-19 at the Wayback Machine.(անգլ.)
- ↑ Литтл-Рок как побратим Ханама(չաշխատող հղում)(կոր.)
- ↑ Жушань как побратим Ханама(չաշխատող հղում)(կոր.)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Քաղաքի պաշտոնական էջը Archived 2006-02-19 at the Wayback Machine.(կոր.)(անգլ.)(ճապոներեն)(չին.)
- Քաղաքի էջը Galbijim վիքի-հանրագիտարանում(անգլ.)
|