Հայկ Ղուշչյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղուշչյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հայկ Ղուշչյան
Ծնվել էնոյեմբերի 16, 1923(1923-11-16)
Բերդավան, Ղազախի գավառ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհուլիսի 17, 2000(2000-07-17) (76 տարեկան)
Երևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունտնտեսագետ
Հաստատություն(ներ)Հայաստանի ազգային ագրարային համալսարան
Ալմա մատերԵրևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ (1950)
Կոչումպրոֆեսոր և պրոֆեսոր
Գիտական աստիճանտնտեսագիտության դոկտոր (1992)

Հայկ Սմբատի Ղուշչյան (նոյեմբերի 16, 1923(1923-11-16), Բերդավան, Ղազախի գավառ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 17, 2000(2000-07-17), Երևան, Հայաստան), հայ տնտեսագետ։ Տնտեսագիտության դոկտոր (1992), պրոֆեսոր (1995): Հայաստանի գյուղատնտեսական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ (1994):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկ Ղուշչյանը ծնվել է 1923 թվականի նոյեմբերի 16-ին Բերդավան (այժմ՝ ՀՀ Տավուշի մարզում) գյուղում։ 1950 թվականին ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը։ 1960-1963 թվականներին եղել է ՀԽՍՀ գյուղատնտեսության, տնտեսագիտության և կազմակերպման գիտահետազոտական ինստիտուտի բաժնի վարիչ, 1966-1968 թվականներին՝ փոխտնօրեն, 1983-1989 թվականներին՝ պլանավորման և վերլուծության կատարելագործման բաժնի վարիչ, 1989-2000 թվականներին՝ առաջատար գիտաշխատող, միաժամանակ դասախոսել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայում[1]։

Աշխատանքները վերաբերում են ՀՀ բնակլիմայական պայմաններում կերարտադրության ավելացման, կերերի վերամշակման, խոտհարքների և արոտավայրերի օգտագործման տնտեսական արդյունավետության բարձրացման հարցերին[2]։

Մահացել է 2000 թվականի հուլիսի 17-ին Երևանում։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայաստանի բնական խոտհարքների օգտագործման տնտեսական արդյունավետության բարձրացումը։ Երևան։ [Հայ Էդիթ], 1998, 42 էջ[3]։
  • Կերարտադրության զարգացման տնտեսական պրոբլեմները Հայաստանում։ Երևան։ Հայաստան, 1984, 250 էջ[4]։
  • Կերի բազայի ռացիոնալ կազմակերպումը։ Երևան։ Հայաստան, 1978, 56 էջ[5]։
  • Կերի արտադրության ավելացման ռեզերվները։ Երևան։ Հայաստան, 1965, 162 էջ[6]։
  • Գյուղատնտեսության արտադրության պլանավորումը։ (Իջևանում կարդացած դասախոս. սղագր.), Քաղաքական և գիտական գիտելիքների տարածման ընկերություն ՀԽՍՀ, Երևան, Ա. հ., 1962:
  • Արթիկի շրջանի գյուղատնտեսության էկոնոմիկայի և կազմակերպման հարցերը։ (Շրջ. տնտ. կոնֆերանսի նյութերը), Գյուղատնտեսության էկոնոմիկայի և կազմակերպման Հայկական գիտահետազոտական ինստիտուտ, Քաղաքական և գիտական գիտելիքների տարածման ընկերություն ՀԽՍՀ, Երևան, Ա. հ., 1962:
  • Խնձորեսկ գյուղի «Լենինյան ուղի» կոլտնտեսության արտադրության վարման սիստեմը։ Գյուղատնտեսության մինիստրություն ՀԽՍՀ, Գյուղատնտեսության էկոնամիկայի և կազկակերպման Հայկական գիտա-հետազոտական ինստիտուտ, Երևան, Ա. հ., 1961 (համահեղինակ)։
  • Անասնաբուծության արտադրության կազմակերպման հիմնական հարցերը կոլտնտեսային ֆերմաներում։ Երևան։ ՀՍՍՌ գյուղմինիստրության գյուղատնտեսական գիտությունների գլխավոր վարչության հրատարակչություն, 1959, 328 էջ[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2005, էջ 723։
  2. «ՀԱԱՀ -ի գիտական գրադարան քարտարան, Ղուշչյան, Հայկ Սմբատի». koha.anau.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 7-ին.
  3. Ղուշչյան, Հայկ Սմբատի; Խոջոյան, Արմեն (1998). Հայաստանի բնական խոտհարքների օգտագործման տնտեսական արդյունավետության բարձրացումը. Երևան: Հայ Էդիթ.(չաշխատող հղում)
  4. Ղուշչյան, Հայկ Սմբատի (1984). Կերարտադրության զարգացման տնտեսական պրոբլեմները Հայաստանում. Երևան: Հայաստան.(չաշխատող հղում)
  5. Ղուշչյան, Հայկ Սմբատի (1978). Կերի բազայի ռացիոնալ կազմակերպումը. Երևան: Հայաստան.(չաշխատող հղում)
  6. Ղուշչյան, Հայկ Սմբատի (1965). Կերի արտադրության ավելացման ռեզերվները. Երևան: Հայաստան.(չաշխատող հղում)
  7. Բունիաթյան, Հ Ա; Թումանյան, Հ Գ; Բուղայան, Գ Հ; Ղուշչյան, Հայկ Սմբատի, eds. (1959). Անասնաբուծության արտադրության կազմակերպման հիմնական հարցերը կոլտնտեսային ֆերմաներում. Երևան: ՀՍՍՌ գյուղմինիստր. գյուղատնտես. գիտ. գլխավոր վարչ. հրատ.(չաշխատող հղում)
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայկ Ղուշչյան» հոդվածին։