Հայկ Աֆրիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայկ Աֆրիկյան
Ծնվել էմարտի 2, 1983(1983-03-02) (41 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասան

Հայկ Սամվելի Աֆրիկյան (մարտի 2, 1983(1983-03-02), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան։ Հայրը Բայազետից է, մայրը՝ Կարսից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1990 թվականին սովորել է Երևանի Թումանյանի անվան թիվ 32 դպրոցում։ 1992 թվականին տեղափոխվելով թիվ 11 դպրոց՝ 2000 թվականին ավարտում է ուսումը։ 2000 թվականին ընդունվում է Վավիկ Վարդանյանի անվան թատրոնի և կինոյի պետական համալսարան՝ դրամ-թատրոնի ռեժիսուրա բաժինը։ 2003 թվականին ուսման ընթացքում հրավեր է ստանում Մոսկվայից՝ աշխատելու որպես մոդել։ Ամիսներ անց վերադառնում է Երևան և նույն թվականին մասնակցելով «Սուպեր մոդել Հայաստան» մրցույթին զբաղեցնում է առաջին պատվավոր տեղը։ Ուսման առաջին իսկ կուրսից մասնակցում է մի շարք նկարահանումների, այնուհետև հրավիրվում է Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն՝ աշխատելու որպես դերասան։ Նույն թվականին հրավեր է ստանում AM BOY BAND-ում երգելու։ 2005 թվականին ավարտում է բուհը։ 2007 թվականին Կալիֆոռնիա նահանգում առաջին թողարկվելուց հետո խումբը փակվում է։ 2013 թվականին հիմնում է LEVEL ONE դերասանական ստուդիան։ Դասավանդում է դերասանի վարպետություն, ռեժիսուրա և բեմական խոսք[1]։

Դերերը թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2000 - «Արարատի լեգենդները»
  • 2007 - «Ճակատագրի գերիները»
  • 2009 - «Ընկերներ»
  • 2010 - «Որբեր»
  • 2011 - «Դիմակահանդես»
  • 2011-2013 - «Անուրջներ»
  • 2014 - «Անցյալի ստվերներ»
  • 2014 - «Լսում ես ինձ ճակատագիր»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայկ Աֆրիկյանի կենսագրությունը AV Production կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 18-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]