Հայկ Ամալյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հայկ Ամալյան
Ծնվել էհոկտեմբերի 14, 1924(1924-10-14) (95 տարեկան)
Փանիկ, Շիրակի մարզ, Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունլեզվաբան
Հաստատություն(ներ)Մատենադարան և Հայկական պետական մանկավարժական համալսարան
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր (1975) և պրոֆեսոր (1981)
Տիրապետում է լեզուներինհայերեն

Հայկ Մեսրոպի Ամալյան (1924, հոկտեմբերի 14, Փանիկ, Շիրակի մարզ), հայ լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր (1975), պրոֆեսոր (1981

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1954 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1959 թվականից եղել է Մատենադարանի գիտաշխատող, 1975-1990 թվականներին՝ Հայկական պետական մանկավարժական համալսարանի հայոց լեզվի ամբիոնի վարիչ։

Զբաղվել է բառարանագրության պատմության ու տեսության հարցերով («Միջնադարյան Հայաստանի բառարանագրական հուշարձանները» (հ. 1-2, 1964-1971 թվականներ))։

Հրատարակել է Երեմիա Մեղրեցու «Բառգիրք հայոցի» (1975 ), Աստվածաշնչի «Գիրք Մակաբայեցույ» (1996) և «Գիրք երկոտասան մարգարէից» (2000) գրքերի քննական բնագրերը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005