Jump to content

Հայկ Աբրահամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայկ Սուրենի Աբրահամյան
սեպտեմբերի 29, 1968(1968-09-29) - հուլիսի 22, 1993(1993-07-22) (24 տարեկան)
Ծննդավայր Ստեփանակերտ,
Մահվան վայրԼՂՀ Աղդամ
Հրամանատարն էրN3 մոտոհրաձգային գումարտակի ականանետային դասակ
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ
Պարգևներ

Հայկ Աբրահամյան (սեպտեմբերի 29, 1968(1968-09-29), Ստեփանակերտ, ԼՂԻՄ, ԽՍՀՄ - հուլիսի 22, 1993(1993-07-22), Աղդամ, Ասկերանի շրջան, Արցախ), հայ ազատամարտիկ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկ Աբրահամյանը ծնվել է 1968 թվականի սեպտեմբերի 29-ին ԼՂԻՄ մայրաքաղաք Ստեփանակերտում։ Ութամյա կրթությունն ստացել է թիվ 5 միջնակարգ դպրոցում։ Ուսումը շարունակել է պրոֆտեխուսումնարանում, ծառայել Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո աշխատանքի է անցել որպես սանտեխմոնտաժող։ 1991 թվականի դեկտեմբերին կամավոր զինվորագրվել է թիվ 6 վաշտին։ 1992 թվականի սեպտեմբերին նշանակվել է թիվ 3 մոտոհրաձգային գումարտակի ականանետային դասակի հրամանատար։

Հայկ Աբրահամյանի մարտական կենսագրությունն սկսվել է Կրկժանից։ Մասնակցել է Շուշիի, Քաշաթաղի, Մարտակերտի, Ասկերանի (Իվանյան) շրջանների մի շարք գյուղերի համար ծավալված մարտերին։ Զոհվել է ականի բեկորից 1993 թվականի հուլիսի 22-ին Աղդամի ազատագրման ժամանակ։

Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Արիության համար» և «Շուշիի ազատագրման համար» մեդալներով։ Ամուսնացած էր, ունի երկու երեխա։ Հանգչում է Ստեփանակերտի քաղաքային գերեզմանատան Արմենավանի տեղամասում[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]