Հայե՛ր, ներեցեք մեզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
ՕզյուրԴիլիյորում
Ozurdiliyoruz3.jpg
www.ozurdiliyoruz.com
Տեսակկայք
ԵրկիրFlag of Turkey.svg Թուրքիա
ՀեղինակԱհմեդ Ինսել, Չենգիզ Աքթար, Բասքըն Օրան, Ալի Բայրամօղլու[1][2]
Բացվածդեկտեմբերի 15, 2008 թվական

«Ներեցե՛ք մեզ» (թուրք.՝ Özür Diliyorum), Թուրքիայում մի շարք թուրք մտավորականների կողմից կազմակերպած ակցիա, որի ժամանակ նրանք հայերից ներողություն էին խնդրում այն բանի համար, որ «Մեծ Աղետը, որին 1915 թվականին ենթարկվել են Օսմանյան կայսրությունում ապրող հայերը, բախվում է անտարբերության և ժխտման հետ»:

Ակցիայի էությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարոզարշավի կազմակերպիչներն են պրոֆեսոր Ահմեդ Ինսելը, լրագրող Չենգիզ Աքթարը, պրոֆեսոր Բասքըն Օրանը, լրագրող Ալի Բայրամօղլուն և Թուրքիայի ակադեմիական շրջանը ներկայացնող ևս 300 ներկայացուցիչներ, լրագրողներ և հասարակական գործիչներ։

2008 թվականի դեկտեմբերի 15֊ին նրանք www.ozurdiliyoruz.com կայքում տեղադրել են խնդրագիր, որում մասնավորապես ասվում է.

Aquote1.png Իմ խիղճը չի ընդունում անտարբերությունն ու ուրացումը հանդեպ մեծ եղեռնի, որին ենթարկվեցին օսմանյան հայերը 1915 թվականին: Ես մերժում եմ այս անարդարությունը, կիսում եմ իմ հայ քույրերի և եղբայրների զգացմունքներն ու ցավերը և ներողություն եմ խնդրում նրանցից:
Aquote2.png

Խնդրագրի տեղադրումից հետո առաջին 24 ժամվա ընթացքում դրա տակ ստորագրեցին մոտավորապես 8000 մարդ։ 2013 թվականի կեսին ստորագրողների թիվը հատեց մոտ 32.000-ը։

Քրեական հետաքննություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարկ է նշել, որ ներկայիս Թուրքիայի Քրեական Օրենսգրքի 301-րդ հոդվածի համաձայն (թուրք ազգության կամ թուրքական կառավարական կառույցների վարկաբեկումը), դատախազությունը քրեական գործ է հարուցել այն անձանց նկատմամբ, ովքեր ստորագրել են հայցի տակ։ Սակայն որոշ ժամանակ անց, թուրքական դատախաղության եզրակացության համաձայն «նախաքննությամբ պարզվել է, որ հետապնդության հանար հիմքեր չկան, քանի որ հակադիր կարծիքներ արտահայտելը ամրագրված է օրենքով և վերջինս ժողովրդավարական հասարականություններում նորմա է»[4]:

Սակայն այս ակցիայի կազմակերպիչներին արդեն հասցրել են դատապարտել և պիտակավորել որպես «դավաճաններ և ֆաշիստներ»: Որոշ աղբյուրների տվյալներով, Թուրքիայի ազգայնական ուժերը՝ թուրքական զինված ուժերի աջակցությամբ, պատրաստ են ամեն կերպ արագելել կազմակերպիչների գործողությունները և ուժ գործադրել այն թուրքական մտավորականության այն ներկայացուցիչների նկատմամբ, որոնք միացել են «Հայեր, ներեցեք մեզ» ակցիային[4]:

Կարծիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժան Էքիյան (ֆրանսիացի լրագրող).

Անցյալ Թուրքիային հայացք գցելու այս ակցիան շատ լավ է կազմակերպված, և նրանում իրենց մասնակցությունն է ունենում երիտասարդությունը։ Չնայած շատերի կասկածներին՝ ակցիայի կազմակերպիչները շարունակում են հավատալ, որ Թուրքիայի կառավարությունը կարող է հաղթահարել երկրում ստեղծված ճգնաժամը[5]։

Ռեջեփ Թայիփ Էրդողան, Թուրքիայի վարչապետ.

«Մենք այդ հանցագործությունը չենք կատարել և ներողություն խնդրելու որևէ պատճառ չունենք: Ով մեղավոր է, նա էլ կարող է ներում հայցել: Սակայն Թուրքական Հանրապետությունն ու թուրք ժողովուրդը նման խնդիր չունեն»[6]։

Բրայան Արդունի (Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն)

«Թուրքական հասարակության ներողությունն այն առաջին քայլն է, որն անպայմանականորեն կհանգեցնի նրան, որ Թուրքիան վերջապես երես առ երես կհանդիպի իր անցյալի հետ և կճանաչի Հայոց ցեղասպանության իրողությունը»[7]։
«Եկել է ժամանակը, երբ թուրքական կառավարությունը պետք է խոսքից գործի անցնի, պետք է սկսել օրենքների բարեփոխումներ կատարել և դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխման ակցիան»:

Մեթին Գուրաք (բրիգադային գեներալ, թուրքական բանակի ներկայացուցիչ)

«Մենք կարծում ենք, որ սա ճիշտ քարոզարշավ չէ, և վերջինս կարող է հասցնել վնասակար ազդեցություններ»:

Հայտնի ստորագրողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

[8]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]