Հայաստանի բժշկության պատմության թանգարան
Հայաստանի բժշկության պատմության թանգարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Երևան |
Հիմնադրվել է | 1978 |
Տնօրեն | Նարինե Ղազարյան |
Հավաքածուի չափս | 8000 ցուցանմուշ |
![]() | |
![]() |
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Հայաստանի բժշկության պատմության թանգարան, բժշկության պատմության թանգարան Հայաստանում, հիմնադրվել է 1978 թվականին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Հայաստանի բժշկության պատմության թանգարանը հիմնադրվել է ակադեմիկոս Լևոն Հովհաննիսյանի հավաքածուի մի մասի և թանգարանի հիմնադիր, երկարամյա տնօրեն, բժշկապատմաբան Վլադիմիր Մարտիրոսյանի անձնական հավաքածուի հիման վրա։
1985 թվականին Հայաստանի առողջապահության նախարարության նախաձեռնությամբ թանգարանի նյութերը հանձնվել են Սարդարապատի ազգագրության թանգարանին՝ բժշկության պատմության ենթաբաժին ստեղծելու համար։ Մտահղացումը չիրականանալու պատճառով՝ ՀՀ առողջապահության նախարարի 1990 թվականի թիվ 2147 հրամանի համաձայն, Երևանի պետական բժշկական համալսարանի թանգարանը վերաբացվել է։ 1998 թվականին՝ համաձայն ՀՀ առողջապահության նախարարի սեպտեմբերի 24-ի թիվ 550 հրամանի, Երևանի պետական բժշկական համալսարանի թանգարանի հիման վրա ստեղծվել է Հայաստանի բժշկության պատմության հանրապետական թանգարանը։
Ցուցադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանն ունի 8000 ցուցանմուշ, որոնք ներկայացնում են բժշկության զարգացման փուլերը Հայաստանում՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը։ Այստեղ կան անվանի գիտնականների ձեռագրեր, փաստաթղթեր, անձնական իրեր, շքանշաններ, տպագրված աշխատություններ, բժշկական գործիքներ, ժողովրդական բժշկության մեջ օգտագործվող նյութեր և իրեր, ինչպես նաև՝ գեղարվեստական ստեղծագործություններ՝ քանդակներ, յուղաներկ դիմանկարներ հուշանվերներ, ներկայացված են Հայաստանի գիտաբժշկական կենտրոնները՝ իրենց գործունեությունն արտացոլող ցուցանմուշներով, Հայրենական մեծ պատերազմին հայ բժիշկների մասնակցության, 1988 թվականի աղետալի երկրաշարժի հետևանքների վերացման, արցախյան ազատամարտի տարիներին մեր բժիշկների անձնվեր գործունեության մասին նյութեր, ինչպես նաև բժշկական համալսարանի ստեղծման, անցած ճանապարհի, նշանակալի իրադարձությունների մասին հավաստող բազմաթիվ նյութեր ու փաստաթղթեր[1]։
Ցուցանմուշները ներկայացված են ըստ ժամանակաշրջանների՝
Հասցե
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանը գտնվում է Երևանի պետական բժշկական համալսարանի շենքում, Կորյունի 2 հասցեում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հայաստանի բժշկության պատմության թանգարան». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 1-ին.