Համլետ Կարճիկյան
Համլետ Կարճիկյան Համլետ Թորգոմի Կարճիկյան | |
|---|---|
| Ծնվել է | ապրիլի 26, 1936 |
| Ծննդավայր | Երևան, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
| Վախճանվել է | փետրվարի 15, 2022[1] (85 տարեկան) |
| Մասնագիտություն | բանաստեղծ, հրապարակախոս և թարգմանիչ |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Երևանի պետական համալսարան և Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ |
| Անդամակցություն | ՀԳՄ |
| Կուսակցություն | ԽՄԿԿ |
| Պարգևներ | |
| Համլետ Կարճիկյան Վիքիքաղվածքում | |
| Համլետ Կարճիկյան Վիքիդարանում | |
Համլետ Թորգոմի Կարճիկյան (Թորգոմյան Արմեն, ապրիլի 26, 1936, Երևան, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 15, 2022[1]), հայ բանաստեղծ, հրապարակախոս, թարգմանիչ, լրագրող։ Հայաստանի գրողների միության անդամ (1975)։ ԽՄԿԿ անդամ 1965 թվականից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1959 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը, 1977 թվականին՝ Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի դասընթացները։ 1960 թվականից աշխատել է ՀՀ հրատարակչական համակարգում. 1987-1991 թվականներին՝ «Խորհրդային գրող» («Նաիրի») հրատարակչության բաժնի վարիչ, 1991-1994 թվականներին՝ «Լույս» հրատարակչության գլխավոր խմբագիր, 1997-2002 թվականներին՝ ՀՀ Կառավարությանն առընթեր տեղեկատվության, գրահրատարակչության և պոլիգրաֆիայի վարչությունում զբաղեցրել է մի շարք պաշտոններ[2]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարճիկյանի քնարական ժողովածուներում գերիշխողը սիրո և բնության ավանդական թեմաներն են («Գարնանամուտ», 1959, Թորգոմյան Արմեն ծածկանունով), «Սիրո ամառ», 1973, «Ապրելու օր», 1976, «Արևային սոնատ», 1980, «Խարիսխ», 1983, «Սիրտ բանական», 1988 (ՀԳՄ Ա. Իսահակյանի անվան մրցանակ՝ 1989), «Սիրո բույրը... Հայաստանի», 2003, ժողովածուներ]։ Կազմել է Բ. Գեմբարսկու «Նամակներ աշխարհին»՝ Հայկական հարցին նվիրված հոդվածների (1990, ծանոթագրություններով և վերջաբանով), Պ. Սևակի «Վառվող արյուն» բանաստեղծությունների (2000, առաջաբանով և վերջաբանով) ժողովածուները և այլն։ Կատարել է չափածո թարգմանություններ[3]։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երևանյան սոնատ, Երևան, 2011։
- Սիրո բույրը… Հայաստանի, Երևան, 2003։
- Կանգ առ, մոլորակ Երևան, 1996։
- Սիրտ բանական, Երևան, 1988։
- Սիրտ-խարիսխ, Մոսկվա, 1987։
- Լռության ճիչը ...: Մեծ եղեռնի 101 և հեղինակի 80-ամյակներին։ ՀԳՄ հրատարակչություն, 2016, 111 էջ[4]։
Թարգմանություններ (ռուսերենից)
[խմբագրել | խմբագրել կոդը]| Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
- Կոսովյան արև (սերբական ժողովածուի մեջ մտնող գործերի մի մասը), Երևան, 2003։
- Արարատի երկիր (սերբական ժողովածու, մի մասը), Երևան, 2002։
- Ջոկո Ստոյիչիչ, Աղբյուր անապատում, Երևան, 1998։
- Դեսանկա Մաքսիմովիչ, Աշխարհը նույնն է ամենուր (մի մասը), Երևան, 1998։
- Պեյո Յավորով, Ամպհովանու հետքերով (մի մասը), Երևան, 1992։
Պարգևներ, մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ, 2011
- ՀՀ վարչապետի հուշամեդալ, 2011
- ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալ, 2006
- «Սիրտ բանական» ժողովածուի համար արժանացել է ՀԳՄ Ավետիք Իսահակյանի անվան մրցանակի, 1989
- Հայպետկոմի «Աշխատանքի վետերան» մեդալ, 1987
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Մահացել է բանաստեղծ, թարգմանիչ Հաամլետ Կարճիկյանը
- ↑ Ով ով է. ՀայԵրևան Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
- ↑ Համլետ Կարճիկյանի մասին ՀԳՄ կայքում
- ↑ Կարճիկյան, Համլետ (2016). Լռության ճիչը ...: Մեծ եղեռնի 101 եւ հեղինակի 80-ամյակներին. HGM hratarakchʻutʻyun. ISBN 9789939582566.

Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Համլետ ԿԱՐՃԻԿՅԱՆ/Գծանկարներ
- ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարան
- Հարցազրույց Համլետ Կարճիկյանի հետ
| Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Համլետ Կարճիկյան» հոդվածին։ |
| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Համլետ Կարճիկյան» հոդվածին։ |
| ||||||
- Ապրիլի 26 ծնունդներ
- 1936 ծնունդներ
- Երևան քաղաքում ծնվածներ
- Փետրվարի 15 մահեր
- 2022 մահեր
- ԵՊՀ շրջանավարտներ
- Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի շրջանավարտներ
- Հայաստանի գրողների միության անդամներ
- ԽՄԿԿ անդամներ
- ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- «Աշխատանքի վետերան» մեդալակիրներ
- Գրական կեղծանուններով հայտնի հեղինակներ
- ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի շրջանավարտներ
- ՀՀ վարչապետի հուշամեդալակիրներ
- Հայ բանաստեղծներ
- Հայ լրագրողներ
- Հայ հրապարակախոսներ
- Ռուսերենից հայերեն թարգմանիչներ