Համեմատական պատմություն
Համեմատական պատմություն, համեմատություն տարբեր հասարակությունների միջև, որոնք գոյություն են ունեցել նույն ժամանակաշրջանում կամ նման մշակութային պպայմաններ ունեն։ Հասարակությունների համեմատական պատմությունը առաջացել է որպես կարևոր բնագավառ մտավորականության շրջանում 18-րդ դարում Լուսավորության դարաշրջանում, որի տիպիկ օրինակ են հանդիսանում Շառլ Լուի Մոնտեսքյոն, Վոլտերը, Ադամ Սմիթը և այլք։ 19-րդ դարի հասարակագետները և տնտեսագետները հաճախ են ուսումնասիրել համեմատական պատմությունը, ինչպես նշում են Ալեքսիս դը Տոկվիլը, Կարլ Մարքսը և Մաքս Վեբերը[1]։
20-րդ դարի առաջին կեսին, մի մեծ ընթերցասեր հասարակություն հետևեց Օսվալդ Շպենգլերի[2], Պիտիրիմ Սորոկինի[3], Առնոլդ Թոյնբիի[4] համեմատական պատմություններին։ Սկսած 1950-ական թվականներից, այնուամենայնիվ, համեմատական պատմությունը մոռացվեց հանրության կողմից, և հիմա անհատահապես աշխատող մասնագիտացած գիտնականների ոլորտն է[5]։
Բացի վերը նշված անձանցից, համեմատական պատմության վաղ օրինակները ներառում են ամերիկացի պատմաբաններ Հերբերտ Բոլտոնին, Քերրոլ Քուիգլին և բրիտանացի պատմաբան Ջեոֆրի Բարրաքլուղին։ Որոշ հասարակագետներ նույնպես հայտնի են այս ոլորտում, ներառելով Բարրինգտոն Մուրին, Էյզենշտադտ Շմյուելին[6], Լիպսետ Սեյմուր Մարտինին, Չարլզ Տիլլիին[7] և Միշել Մաննին[8]։
Նշանավոր թեմաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ատլանտյան պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ատլանտյան պատմությունը ուսումնասիրում է ատլանտյան աշխարհը վաղ ժամանակակից շրջանում։ Սա հիմնված է այն գաղափարի վրա, որ 16-րդ դարում, հետևելով նոր աշխարհի հետ Եվրոպայի կայուն աճող կապին, Ատլանտյան օվկիանոսին սահմանակից մայրցամաքները՝ Հյուսիսային և Հարավային Ամերիկաները, Եվրոպան և Աֆրիկան հաստատեցին սահմանային կարգ կամ տնտեսական և մշակութային փոխանակությունների ընդհանուր ոլորտ, որը կարելի է ուսումնասիրել որպես ամբողջություն։ Այս ընդհանուր ոլորտի թեման Եվրոպայի և Ամերիկայի գաղութացման միջև կոմպլեքս փոխազդեցությունն է։ Այն պարունակում է ժողովրդագրական, սոցիալական, տնտեսական, քաղաքական, օրինական, ռազմական, մտավոր և կրոնական թեմաներ, որոնք համեմատական ուսումնասիրության են ենթարկվում Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերում էլ։ Կրոնական վերածնունդները բնութագրում էին Բրիտանիան և Գերմանիան, ինչպես նաև Մեծ զարթոնքը ամերիկյան գաղութներում։ Միգրացիան և ստրկությունը ևս կարևոր թեմաներ են եղել[9]։
Չնայած համեմատաբար նոր ոլորտ լինելուն, այն հարաբերական պատմության մեջ բազում ուսումնասիրությունների է խթանել, հատկապես վերաբերելով գաղափարներին[10][11], ստրկությանը, տնտեսական պատմությանը և քաղաքական հեղափոխություններին 18-րդ դարում Հյուսիսային և Հարավային Ամերիկայում, Եվրոպայում և Աֆրիկայում[12]։
Արդիականացման կաղապարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկսած 19-րդ դարից, գերմանացի և ֆրանսիացի հասարակագետները արդիականացման կաղապարները զարգացրել են ցույց տալու ավանդական հասարակությունից դեպի ժամանակակից և իհարկե պոստմոդեռն հասարակության անցման հաջորդականությունը։ Այս հետազոտությունը զարգացավ հատկապես 1960-ական թվականներին, Պրինստոնի համալսարանում տեղի ունեցած դասընթացների շնորհիվ, որոնք համեմատում էին արդիականացման ընթացքը Չինաստանում, Ճապոնիայում, Ռուսաստանում և այլ ազգերում[13][14][15][16]։ Արդիականացման տեսությունը և պատմությունը բացահայտ կերպով օգտագործվել են որպես ուղեցույց այն երկրների համար, որոնք ցանկանում էին արագ զարգանալ, օրինակ Չինաստանը։ Իհարկե, արդիականացումը առաջարկվել է որպես ամենաարդյունավետ կաղապար Չինաստանում համաշխարհային պատմության համար, որպես ամենաարագ զարգացող երկիրներից մեկը, որը ուշ է սկսել այդ ընթացքը․ «Չինաստանի արդիականացումը պետք է, որ հիմնված լինի այլ երկրների փորձությունների և դասերի վրա»[17]։
Համեմատական քաղաքականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համեմատական քաղաքականության ոլորտը հաճախ մասամբ համընկնում է քաղաքագիտության ստորաբաժանման հետ, որը հայտնի է համեմատական քաղաքագիտություն անվանմամբ[18][19]։ Այն ներառում է «անցումային» պատմությունը[20] և երբեմն նաև միջազգային պատմությունը[21]։
Փոքրամասնությունների համեմատական պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մորդեչայ Զեյքընը համեմատել է Քուրդիստանի երկու ոչ մուսուլման փոքրամասնություններին, հրեական և ասորական քրիստոնյաներին մուսուլման կառավարիչների և ցեղապետների հետ իրենց հարաբերություններում 19-րդ և 20-րդ դարերում։ Նրա համեմատական ուսումնասիրությունը ավելի պարզ պատկերացում տվեց փոքրամասնությունների հասարակական դիրքի և նրանց կառավարիչների հետ հարաբերությունների վերաբերյալ Քուրդիստանի տարածքում և այլուր։ Նրա դոկտորական դիսերտացիան և այն գիրքը, որի վրա հիմնված է եղել, թարգմանվել են տեղի լեզուներով Քուրդիստանում և հարակից տարածքներում[22]։
Ռազմական պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռազմական պատմաբանները հաճախ համեմատել են տարբեր ազգերի զինվորականության կազմակերպվածությունը, մարտավարական և ստրատեգիական գաղափարները, առաջնորդությունը և ազգային աջակցությունը[23][24]։
Պատմաբանները շեշտել են գեներալների՝ ավելի շատ համեմատական վերլուծություններ իրականացնելու կարիքը[25][26]։
Ստրկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համեմատական տեսանկյունից ստրկության ուսումնասիրությունը սկսած անտիկ աշխարհից մինչև 19-րդ դար, 1960-ական թվականներից ի վեր գրավել է բազմաթիվ պատմաբանների ուշադրությունը[27]։
Տնտեսագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տնտեսության պատմության մեծ մասը վերջին տարիներին իրականացվել է մոդելավորող տնտեսագետների կողմից, ովքեր ցուցաբերեցին հատուկ հետաքրքրասիրություն համեմատական տվյալների վերլուծության հանդեպ։ Նշանակալի աշխատանք է տարվել պատմաբանների կողմից «Մեծ անհամաձայնության» բանավեճի վերաբերյալ՝ իրականացված Քեննեթ Պոմերանզի կողմից 2009 թվականին[28]։ Անհամաձայնությունն այն է, թե ինչու Եվրոպան այդքան արագ առաջ գնաց 1700-ական թվականներից հետո, մինչ Ասիան ոչ[29]։ Ավելի ավանդական հետազոտության մեթոդաբանություններ միաձուլվել են էկոնոմետրիկայի հետ, օրինակ վաճառականների միության համեմատության մեջ Եվրոպայում[30]։
Քանակական մեթոդներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սորոկինի աշխատանքից սկսած[31], հարաբերական պատմության գիտնականները, հատկապես եթե հասարակագետներ կամ քաղաքագետներ էին, հաճախ օգտագործել են քանակական և վիճակագրական տվյալներ համեմատելու համար բազմաթիվ հասարակություններ տարբեր չափումներով[32][33]։ Որոշ ջանքեր են եղել կառուցելու համար մաթեմատիկական դինամիկ մոդելներ, բայց դրանք չեն թափանցել համեմատական պատմության մեջ[34]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Stephen Kalberg, Max Weber's Comparative-Historical Sociology (University of Arizona Press, 1994)
- ↑ Spengler (1918)
- ↑ Sorokin (1950); Sorokin (1959)
- ↑ Toynbee (1934-61)
- ↑ Barraclough (1979), chapter 1.
- ↑ Eisenstadt (1968)
- ↑ Tilly (1984)
- ↑ Mann (1993)
- ↑ William O'Reilly, "Genealogies of Atlantic History," Atlantic Studies 1 (2004): 66–84.
- ↑ Robert Palmer, Age of Democratic Revolution (2 vol 1966)
- ↑ Stoler (2001)
- ↑ Wim Klooster, Revolutions in the Atlantic World: A Comparative History (2009)
- ↑ Cyril Edwin Black, ed. The Modernization of Japan and Russia: a comparative study (1975)
- ↑ Cyril Edwin Black, The dynamics of modernization: a study in comparative history (1966)
- ↑ Gilbert Rozman, Urban networks in Ching China and Tokugawa Japan (1974)
- ↑ Gilbert Rozman, The Modernization of China (1982)
- ↑ Qian Chengdan, "Constructing a New Disciplinary Framework of Modern World History Around the Theme of Modernization," Chinese Studies in History Spring 2009, Vol. 42#3 pp 7-24; in EBSCO
- ↑ Meritt and Rokkan (1986)
- ↑ Doyle (1986)
- ↑ McGerr (1991)
- ↑ Iriye (1989)
- ↑ Revised and Second Ebook edition and digital format, The Jews of Kurdistan and their Tribal Chieftains: A Study in Survival, Mordechai (Moti) Zaken (Jerusalem, 2015); Jewish Subjects and their Tribal Chieftains in Kurdistan: A Study in Survival (Leiden and Boston): Brill, 2007. 978-9004161900 Yahud Kurdistan wa-ru'as'uhum al-qabaliyun: Dirasa fi fan al-baqa'. Transl., Su'ad M. Khader; Reviewers: Abd al-Fatah Ali Yihya and Farast Mir'i; Published by the Center for Academic Research, Beirut, 2013; يهود كردستان ورؤساؤهم القبليون : (دراسة في فن البقاء) / تأليف مردخاي زاكن ؛ ترجمة عن الانكليزية سعاد محمد خضر ؛ مراجعة عبد الفتاح علي يحيى، فرست مرعي. زاكن، مردخاي، ١٩٥٨م-;خضر، سعاد محمد; بيروت, 2013 : المركز الأكاديمي للأبحاث. 27; D. MORDIXZI ZAKIN, CULEKEKANY KURDISTAN, ERBIL, 2015; French into Kurmanji translation of an article by Moti Zaken, "Jews, Kurds and Arabs, between 1941 and 1952", by Dr. Amr Taher Ahmed Metîn n° 148, October 2006, p. 98-123. 28; "Juifs, Kurdes et Arabes, entre 1941 et 1952," Errance et Terre promise: Juifs, Kurdes, Assyro-Chaldéens, etudes kurdes, revue semestrielle de recherches, 2005: 7-43, translated by Sandrine Alexie.
- ↑ Paul Kennedy, The Rise and Fall of the Great Powers: Economic Change and Military Conflict from 1500 to 2000 (Random House, 1987)
- ↑ Victor Davis Hanson, The Father of Us All: War and History, Ancient and Modern (Bloomsbury Press, 2010)
- ↑ Robert M. Citino, "Military Histories Old and New: A Reintroduction," American Historical Review )2007) 112#4 pp. 1070–1090 online version
- ↑ Wayne E. Lee, ed., Warfare and Culture in History (2011)
- ↑ David Brion Davis, The Problem of Slavery in Western Culture (1966); Seymour Drescher, Abolition: A History of Slavery and Antislavery (Cambridge University Press, 2009); Paul Finkelman, and Joseph Miller, eds. Macmillan Encyclopedia of World Slavery (Macmillan, 2 vol 1998)
- ↑ Kenneth Pomeranz, The great divergence: China, Europe, and the making of the modern world economy (Princeton University Press, 2009)
- ↑ Simon Ville, "Divergence and Convergence: New and Shifting Paradigms in Comparative Economic History." Australian Economic History Review (2015) 55#1 pp: 80-94.
- ↑ Regina Grafe, and Oscar Gelderblom, "The Rise and Fall of the Merchant Guilds: Re-thinking the Comparative Study of Commercial Institutions in Premodern Europe," Journal of Interdisciplinary History, (2010) 40#4 pp: 477-511,
- ↑ Pitirim A. Sorokin, Social and Cultural Dynamics (4 vol 1932; one-vol. edn., 1959).
- ↑ Richard L. Merritt, and Stein Rokkan, eds. Comparing Nations: The Use of Quantitative Data in Cross-National Research (Yale UP, 1966)
- ↑ See Bruce Russett, Harvey Starr, and David Kinsella, World Politics: The Menu for Choice (2010) p. 432
- ↑ Peter Turchin, History and Mathematics: Historical Dynamics and Development of Complex Societies (Moscow: KomKniga, 2006).
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Barraclough; Geoffrey. Main Trends in History, ; Holmes & Meier, 1979 online version Արխիվացված 2011-09-18 Wayback Machine
- Cohen, Deborah and Maura O'Connor; Comparison and History: Europe in Cross-National Perspective. Routledge, 2004 online edition
- Cooper, Frederick. "Race, Ideology, and the Perils of Comparative History," American Historical Review, 101։4 (October 1996), 1122–1138. in JSTOR
- Frederickson, George M. "From Exceptionalism to Variability: Recent Developments in Cross-National Comparative History." Journal of American History 82։2 (September 1995), 587-604. in JSTOR
- Guarneri, Carl. "Reconsidering C. Vann Woodward's The Comparative Approach to American History," Reviews in American History, Volume 23, Number 3, September 1995, pp. 552-563
- Halperin, Charles J. et al. "AHR Forum: Comparative History in Theory and Practice: A Discussion." American Historical Review, 87։1 (February 1982), 123-143. in JSTOR
- Haupt, Heinz-Gerhard. "Comparative History," in Neil J. Smelser et al. eds. International Encyclopedia of Social and Behavioral Sciences (2001) 4։2397–2403.
- Hill, Alette Olin and Boyd H. Hill. "AHR Forum: Marc Bloch and Comparative History." The American Historical Review 85։4 (October 1980), 828-846. in JSTOR
- Hroch, Miroslav. Comparative Studies in Modern European History Ashgate Variorum 2007
- Iriye, Akire. "The Internationalization of History," American Historical Review Vol. 94, No. 1 (Feb., 1989), pp. 1–10 in JSTOR
- Mazlish, Bruce. Conceptualizing Global History. Westview Press, 1993.
- McGerr, Michael. "The Price of the 'New Transnational History.'" American Historical Review 96։4 (October 1991), 1056–1067. in JSTOR
- Magnaghi; Russell M. Herbert E. Bolton and the Historiography of the Americas Greenwood Press, 1998 online edition Արխիվացված 2010-11-19 Wayback Machine
- Meritt, Richard L. and Stein Rokkan, editors. Comparing Nations: The Use of Quantitative Data in Cross-National Research. Yale University Press, 1966.
- Rusen, Jorn. "Some Theoretical Approaches to Intercultural Comparative Historiography." History and Theory 35։4 (December 1996), 5–22.
- Skocpol, Theda, and Margaret Somers. "The uses of comparative history in macrosocial inquiry." Comparative studies in society and history (1980) 22#2 pp։ 174-197.
- Stoler, Ann L. "Tense and Tender Ties: The Politics of Comparison in North American History and (Post) Colonial Studies." Journal of American History (Dec 2001), 831-864. in JSTOR
- Tipps, Dean. "Modernization Theory and the Comparative Study of Societies: A Critical Perspective." Comparative Studies in Society and History 15։2 (1973), 199-226.
- Welskopp, Thomas։ Comparative History, European History Online, Mainz։ Institute of European History, 2010, retrieved։ June 14, 2012.
Համեմատական և համաշխարհային պատմություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Bayly, C. A. The Birth of the Modern World, 1780-1914 (2003)
- Black, Cyril Edwin. The dynamics of modernization: a study in comparative history (Harper & Row, 1966)
- Doyle, Michael W. Empires. Cornell University Press. 1986. online edition Արխիվացված 2010-11-19 Wayback Machine
- Eisenstadt, S.N. The Political Systems of Empires (1968),
- Gombrich, Ernst. "A Little History of the World" (1936 & 1995)
- Kennedy, Paul. The Rise and Fall of the Great Powers: Economic Change and Military Conflict from 1500 to 2000 (Random House, 1987)
- Klooster, Wim. Revolutions in the Atlantic World: A Comparative History (2009)
- Lieberman, Victor. Strange Parallels: Volume 2, Mainland Mirrors: Europe, Japan, China, South Asia, and the Islands: Southeast Asia in Global Context, c.800-1830 (2009)
- Mann, Michael. The sources of social power 1993
- Osterhammel, Jürgen. The Transformation of the World: A Global History of the Nineteenth Century (2014)
- Palmer, Robert R. Age of the Democratic Revolution: A Political History of Europe and America, 1760-1800 (2 vol 1966)
- Rosenberg, Emily, et al. eds. A World Connecting: 1870-1945 (2012)
- Smith, S.A. Revolution and the People in Russia and China: A Comparative History (2009)
- Sorokin; Pitirim A. Social Philosophies of an Age of Crisis. 1950 online edition Արխիվացված 2010-11-19 Wayback Machine
- Sorokin; Pitirim A. Social and Cultural Dynamics (4 vol 1932; one-vol. edn., 1959).
- Spengler; Oswald. The decline of the West 2 vol (1918)
- Tilly, Charles. Big Structures, Large Processes, Huge Comparisons. Russell Sage Foundation, 1984.
- Toynbee, Arnold J. A Study Of History 12 vol (1934–61); (2 vol abridgment 1957) online abridged version v. 1-6 Արխիվացված 2010-11-19 Wayback Machine
- Voegelin, Eric. Order and History, 5 vol (1956–75)
- Woodward, C. Vann, ed. The Comparative Approach to American History (1968)