Համբուրգի հնագիտական թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Համբուրգի հնագիտական թանգարան
AMH SHHM Logo.svg
Harburg.helmsmuseum.vorplatz.wmt.jpg
Տեսակհնաբանական թանգարան և Denkmalfachbehörde?
ԵրկիրFlag of Germany.svg Գերմանիա
ՏեղագրությունՀամբուրգ
Կազմված էՀամբուրգի հնագիտական թանգարան - Հարբուրգի քաղաքային թանգարան - Հելմս թանգարան, Գրադարան
Ղեկավարության նստավայրՀարբուրգ, Համբուրգ, Գերմանիա
ՀասցեMuseumsplatz 2, 20173 Hamburg, Deutschland20173
Հիմնադրված է1898
ՀիմնադիրԱվգուստ Հելմս
ՏնօրենRainer-Maria Weiss?
Կոորդինատներ: 53°27′32.8″ հս․ լ. 9°58′37.9″ ավ. ե. / 53.459111° հս․. լ. 9.977194° ավ. ե. / 53.459111; 9.977194
Կայքamh.de

Համբուրգի հնագիտական թանգարան (գերմ.՝ Archäologisches Museum Hamburg, նախկինում՝ Հելմս թանգարան), հնագիտական ​​թանգարան Գերմանիայի Համբուրգ քաղաքի Հարբուրգի շրջանում: Այն ներառում է Համբուրգի և նրանից հարավ գտնվող հարևան երկրների քաղաքների հնագիտական ​​գտածոները: Թանգարանի ուշադրության կենտրոնում է Հյուսիսային Գերմանիայի նախապատմությունը և վաղ պատմությունը, ինչպես նաև նախկին Հարբուրգ քաղաքի պատմությունը: Թանգարանում է գտնվում նաև Համբուրգ քաղաքի և հարակից Ստորին Սաքսոնիայի Հարբուրգ շրջանի մշակութային ժառանգության պահպանման հանձնաժողովը, և վերահսկում է տարածաշրջանի բոլոր հնագիտական ​​ձեռնարկումները:

Թանգարանն ունի երկու խոշոր ցուցահանդեսային տարածք: Հարբուրգի ապագա քաղաքային թանգարանը, ժամանակավոր ցուցահանդեսները, գրադարանը, գրասենյակներն ու այլ պահեստային հարմարություններ գտնվում են Մյուեզիեմպլաց 2 հասցեում գտնվող գլխավոր շենքում, որտեղ տեղակայված է նաև Հարբուրգի թատրոնը: Մշտական հնագիտական ցուցադրությունը և կրթական հաստատությունները գտնվում են Հարբուրգի Ռաթոսպալց 5 հասցեում: Բացի այդ, թանգարանը զբաղեցնում է Համբուրգի հին քաղաքի 12-րդ դարի Bischofsturm-ը (Եպիսկոպոսի աշտարակ), Նոյգրաբեն-Ֆիշբեկի Fischbeker Heide հնագիտական արահետը և 8-րդ դարի Հոլենշտեդ հնաքաղաքը:

Թանգարանի գլխավոր շենքը մինչև 2009 թվական
Հնագիտական ցուցադրությունների շենք

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի հիմնադրումը 1898 թվականին նախաձեռնել է Համբուրգի սենատոր Ավգուստ Հելմսը, որն այլ հասարակական գործիչների հետ միացել է թանգարանային միությանը: Նրանց նպատակն էր ստեղծել թանգարան այն ժամանակվա անկախ պրուսական Հարբուրգ (Էլբա) քաղաքի և նրա շրջանի համար: 1925 թվականին թանգարանի հիմնադրի որդիները թանգարանին փոխանցեցին Buxtehuder Straße-ում գտնվող հեղինակավոր վիլլա, որը պետք է օգտագործվեր որպես ցուցադրությունների դահլիճ, իսկ թանգարանը վերանվանվեց «Հելմս-թանգարան»: Այդ ժամանակ հավաքածուն արդեն ներառում էր 50000-ից ավելի կատալոգավորված նմուշներ: 1937 թվականին Հելմս-թանգարանը դարձավ պետական հաստատություն: 1955 թվականին թանգարանը հեռացավ վիլլայի շենքից, քանի որ այն վնասվել էր Երկրորդ համաշխարհային պատերազմից և տեղափոխվեց Հարբուրգ թատրոնի հարևանությամբ գտնվող նոր գլխավոր շենք: 1953 թվականին տնօրեն Վիլի Վեգեվիցը նախաձեռնեց Քիքեբերգ բացօթյա թանգարանը: 1972 թվականին Հելմս-թանգարանը դարձավ Համբուրգի միակ հնագիտական թանգարանը, և Համբուրգի այլ թանգարաններից բոլոր հնագիտական նմուշները տեղափոխեցին այստեղ: 1987 թվականից ի վեր թանգարանին է հանձնվել մշակութային ժառանգության պահպանման հուշարձանները: Տարածքի պատճառով հնագիտական մշտական ցուցադրությունը տեղափոխվել է իր ներկայիս վայր Հարբուրգի Ռաթոսպալցում: Երրորդ ցուցահանդեսային տարածքը 1990-1999 թթ. եղել է Հին Հարբուրգի հրշեջ կայարանում: 2008 թվականի հունվարի 1-ին Հելմս թանգարանի սեփականությունը փոխանցվել է Համբուրգի պատմական թանգարանների հիմնադրամին (Stiftung Historische Museen Hamburg) և այն վերանվանվել է Համբուրգի հնագիտական թանգարան - Հելմս-թանգարան: 2009 թվականի մայիսի 14-ին բացվել է նոր մշակված հնագիտական ցուցադրությունը:

Ցուցադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավելի քան 2,5 միլիոն նմուշներով թանգարանն ունի նախապատմական գտածոների ամենամեծ հավաքածուն: Ցուցադրվում են հիմնականում պալեոլիթյան և նեոլիթյան դարաշրջանների, բրոնզի և երկաթե դարերի, միգրացիոն ժամանակաշրջանի և Հյուսիսային Գերմանիայի վաղ միջնադարերի տեղական նմուշներ: 2009 թվականին բացվել է նոր մշակված մշտական ​​հնագիտական ​​ցուցադրություն: Այն ներառում է հետևյալ թեմաները՝ նյութեր, սնունդ, բռնություն, մահ, նորարարություն և շարժունակություն: Ավելի քան 160 ապակե ցուցափեղկերում, մոդելներով և մեծ ցուցանմուշներով ներկայացված են վերջին 40000 տարիների ընթացքում մարդկային մշակութային զարգացման բոլոր բնագավառները:

Այցելուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը մասնակցում է Համբուրգի «Թանգարանների երկար գիշեր» միջոցառմանը[1] և առաջարկում է մի շարք կրթական ծրագրեր երեխաների և դպրոցականների համար: 2012 թվականի նոյեմբերի 15-ից թանգարանը տրամադրում է ինտերակտիվ էլեկտրոնային թանգարանային ուղեցույց՝ որպես iTunes բջջային հավելված, որը հասանելի է նաև Android օպերացիոն համակարգերի համար[2]:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Articus, Rüdiger; Brandt, Jochen; Först, Elke; Krause, Yvonne; Merkel, Michael; Mertens, Kathrin; Weiss, Rainer-Maria (2013). Archaeological Museum Hamburg Helms-Museum: A short guide to the Tour of the Times. Archaeological Museum Hamburg publication | Helms-Museum. 103. Hamburg. ISBN 978-3-931429-24-9.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]