Jump to content

Համբույր (նկար, Կլիմտ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Համբույր
անգլ.՝ The Kiss (Klimt)
տեսակգեղանկար
նկարիչԳուստավ Կլիմտ[1]
տարի1907[1]
բարձրություն180 ± 1 սանտիմետր[2]
լայնություն180 ± 1 սանտիմետր[2]
ուղղությունսիմվոլիզմ[3] և մոդեռն[3]
ժանրդիմապատկեր
նյություղաներկ, նրբաթերթ ոսկի[4] և կտավ[4]
գտնվում էԲելվեդերի պատկերասրահ[5]
հավաքածուԲելվեդեր պատկերասրահ
Ծանոթագրություններ
 The Kiss (Gustav Klimt) Վիքիպահեստում

«Համբույր» (անգլ.՝ The Kiss), ավստրիացի սիմվոլիստ նկարիչ Գուստավ Կլիմտի 1907-1908[6] թվականներին ստեղծած կտավը, որը գտնվում է Վիեննայի Բելվեդեր պատկերասրահում և համարվում է վաղ նորագույն շրջանի գլուխգործոցներից մեկը։ Այն վիեննական մոդեռնի խորհրդանիշ է և համարվում է Կլիմտի ամենահայտնի աշխատանքը[7]։ Կտավն ունի 180 սմ բարձրություն, 180 սմ լայնություն, նյութը՝ յուղաներկ և ոսկե շերտեր։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կտավը ստեղծվել է Կլիմտի այսպես կոչվող «Ոսկե շրջանում», երբ նա նկարել է մի շարք նմանատիպ ոսկեզօծ ոճի աշխատանքներ։ Նկարը քառակուսի է, այստեղ պատկերված է իրար փարված մտերմիկ զույգ, իսկ կտավի մնացած մասը ներկայացված է շողացող, էքստրավագանտ մակերեսով։ Նկարիչը զույգին պատկերել է ծաղկավետ մարգագետնի եզրին։ Տղամարդը հագնել է ոսկե ֆոնին անկանոն տեղադրված սև ու սպիտակ ուղղանկյուններից զգեստ, գլխին կրում է խաղողի որթատունկից պսակ, իսկ կինը ներկայացված է կլորավուն ծաղկավոր թեթև զգեստով, մազերի մեջ ծաղիկներ են։ Նմանատիպ համադրված զույգեր Կլիմտը պատկերել է «Beethoven Frieze» և «Stoclet Frieze» կտավներում։

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Որոշ հետազոտողներ կարծում են, որ նկարիչը պատկերել է իրեն և իր սիրեցյալ Էմիլյա Ֆլյոգեին
  • Օրանիենբաում զբոսայգում նկարի մոտիվներով տեղադրվել է կոմպոզիցիոն քանդակ
  • Սանկտ Պետերբուրգի Էլագին կղզում կա նմանատիպ քանդակ[8]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Կազմեք ցանկեր, ոչ թե պատերազմ — 2013.
  2. 1 2 http://www.europeana.eu/portal/record/2063629/AUS_280_005.html
  3. 1 2 Կազմեք ցանկեր, ոչ թե պատերազմ — 2013.
  4. 1 2 http://www.klimt.com/en/gallery/women/details-klimt-der-kuss-1908.dhtml
  5. https://sammlung.belvedere.at/objects/6678/der-kuss-liebespaar
  6. «Klimt Museum». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 17-ին.
  7. Partsch, 267, 276
  8. У «Поцелуя» Густава Климта появилась оборотная сторона...
Արտաքին տեսաֆայլեր
Gustav Klimt's The Kiss, Smarthistory

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Alfred Weidinger, Stefanie Penck: Gustav Klimt The Kiss. Berlin, Jovis Verlag 2013, ISBN 978-3-86859-310-5
  • Schwartz, Agatha. Gender and Modernity in Central Europe. University of Ottawa Press, 2010. ISBN 0-7766-0726-X
  • Partsch, Susanna. Klimt: Life and Work. London, Bracken Books, 1989. ISBN 1-85170-286-5
  • O'Connor, Anne-Marie (2012). The Lady in Gold, The Extraordinary Tale of Gustav Klimt's Masterpiece, Portrait of Adele Bloch-Bauer, Alfred A. Knopf, New York, ISBN 0-307-26564-1.
  • Julio Vives Chillida, "El significado iconográfico de El beso (los enamorados), de Gustav Klimt", comunicación al primer Coup de Fouet Art nouveau International Congress, Barcelona, junio de 2013.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Համբույր (նկար, Կլիմտ)» հոդվածին։