Համբույր (կտավ, Կլիմտ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Համբույր
The Kiss - Gustav Klimt - Google Cultural Institute.jpg
տեսակ գեղանկար
նկարիչ Գուստավ Կլիմտ
տարի 1907
բարձրություն 180±1 սանտիմետր[1]
լայնություն 180±1 սանտիմետր[1]
ժանր դիմապատկեր
նյութ յուղաներկ[2], gold leaf[2] և կտավ[2]
գտնվում է Բելվեդերի պատկերասրահ
հավաքածու Բելվեդեր պատկերասրահ
կայք
The Kiss Վիքիպահեստում

«Համբույր» (անգլ.՝ The Kiss), ավստրիացի սիմվոլիստ նկարիչ Գուստավ Կլիմտի 1907-1908[3] թվականներին ստեղծած կտավը, որը գտնվում է Վիեննայի Բելվեդեր պատկերասրահում և համարվում է վաղ նորագույն շրջանի գլուխգործոցներից մեկը։ Այն վիեննական մոդեռնի խորհրդանիշ է և համարվում է Կլիմտի ամենահայտնի աշխատանքը[4]: Կտավն ունի 180 սմ բարձրություն, 180 սմ լայնություն, նյութը՝ յուղաներկ և ոսկե շերտեր։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կտավը ստեղծվել է Կլիմտի այսպես կոչվող «Ոսկե շրջանում», երբ նա նկարել է մի շարք նմանատիպ ոսկեզօծ ոճի աշխատանքներ։ Նկարը քառակուսի է, այստեղ պատկերված է իրար փարված մտերմիկ զույգ, իսկ կտավի մնացած մասը ներկայացված է շողացող, էքստրավագանտ մակերեսով։ Նկարիչը զույգին պատկերել է ծաղկավետ մարգագետնի եզրին։ Տղամարդը հագնել է ոսկե ֆոնին անկանոն տեղադրված սև ու սպիտակ ուղղանկյուններից զգեստ, գլխին կրում է խաղողի որթատունկից պսակ, իսկ կինը ներկայացված է կլորավուն ծաղկավոր թեթև զգեստով, մազերի մեջ ծաղիկներ են։ Նմանատիպ համադրված զույգեր Կլիմտը պատկերել է «Beethoven Frieze» և «Stoclet Frieze» կտավներում։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Որոշ հետազոտողներ կարծում են, որ նկարիչը պատկերել է իրեն և իր սիրեցյալ Էմիլյա Ֆլյոգեին
  • Օրանիենբաում զբոսայգում նկարի մոտիվներով տեղադրվել է կոմպոզիցիոն քանդակ
  • Սանկտ Պետերբուրգի Էլագին կղզում կա նմանատիպ քանդակ[5]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Nuvola apps kaboodle.svg Արտաքին տեսաֆայլեր
Nuvola apps kaboodle.svg Gustav Klimt's The Kiss, Smarthistory

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Alfred Weidinger, Stefanie Penck: Gustav Klimt The Kiss. Berlin, Jovis Verlag 2013, ISBN 978-3-86859-310-5
  • Schwartz, Agatha. Gender and Modernity in Central Europe. University of Ottawa Press, 2010. ISBN 0-7766-0726-X
  • Partsch, Susanna. Klimt: Life and Work. London, Bracken Books, 1989. ISBN 1-85170-286-5
  • O'Connor, Anne-Marie (2012). The Lady in Gold, The Extraordinary Tale of Gustav Klimt's Masterpiece, Portrait of Adele Bloch-Bauer, Alfred A. Knopf, New York, ISBN 0-307-26564-1.
  • Julio Vives Chillida, "El significado iconográfico de El beso (los enamorados), de Gustav Klimt", comunicación al primer Coup de Fouet Art nouveau International Congress, Barcelona, junio de 2013. [1]