Jump to content

Հաղթանակած Հուդիթը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հաղթանակած Հուդիթը օրատորիայի լիբրետոյի առաջին հրատարակության տիտղոսաթերթը

«Հաղթանակած Հուդիթը» (Օրատորիայի անվանումը լրիվությամբ` «Հուդիթը հաղթանակած բարբարոս Հողեփեռնեսին», լատին․՝ Juditha triumphans devicta Holofernis barbarie), RV 644, իտալացի կոմպոզիտոր Անտոնիո Վիվալդիի օրատորիա, նրա ստեղծած չորս օրատորիաներից միակը, որը պահպանվել է։ Լատիներեն լիբրետտոն հիմնված է Աստվածաշնչի Հին Կտակարան բաժնի «Հուդիթ» գրքի վրա, լիբրետտոյի հեղինակ` Յակոպո Քասեթի։ Օրատորիան այլաբանորեն ներկայացնում և փառաբանում է Օսմանյան կայսրության նկատմամբ Վենետիկի Հանրապետության տարած հաղթանակը։

«Հուդիթը հաղթանակած» օրատորիայի առաջին կատարումը տեղի է ունեցել 1716-ի նոյեմբերին Վենետիկում` «Օսպեդալե դելա Պիետա» իգական մանկատուն-երաժշտանոցի սաների կողմից (Վիվալդին նշված հաստատության երաժշտական ղեկավարն էր)։

«Հաղթանակած Հուդիթը» բարոկո դարաշրջանի իտալացի նշանավոր կոմպոզիտորի լավագույն ստեղծագործություններից մեկն է։ Իր գեղեցկության ու մեղեդայնության շնորհիվ ներկայումս այն Վիվալդիի նաև առավել հաճախ կատարվող ստեղծագործություններից է։

Գործիքավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց դերերգերը առաջին անգամ կատարվել են «Օսպեդալե դել Պիետա» իգական երաժշտանոցի սանուհիների կողմից։ Դրանք են`

Իգական երգչախումբը կատարում է ասորի զինվորների և Բետիղուա քաղաքի կանանց համար նախատեսված խմբերգերը։ Ըստ Օսպեդալե դելա Պիետա երաժշտանոցի ավանդույթների որոշ երգիչներ վարժեցված էին կատարելի կոնտրալտո դիապազոնից ցածր։ Երչախմբի պարտիաները բաշխված են ՍԱՏԲ (սոպրանո, ալտ, տենոր, բաս) ձայների համար։

Լարային նվագախումբը համալրաված է թմբուկներով, 2 շեփորներով, մանդոլինով, 4 թեորբոներով, 5 ալտ ջութակներով, 1 վիոլա դ՛ամորե ջութակով, 2 ռեկորդերով, 2 շալյումո գործիքով, 2 հոբոյներով, երգեհոնով։