Հակոբ Ճամճիօղլու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հակոբ Ճամճիօղլու
Ծնվել է1675
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել է1775
Ազգությունհայ
Մասնագիտությունթարգմանիչ

Հակոբ Ճամճիօղլու (1695 - 1775), հայ թարգմանիչ։

Ծնվել է Կ. Պոլսում։ Փոքր հասակից ուղարկվել է Փարիզ՝ սովորելու «Երիտասարդ լեզվագետների դպրոցում», որի նպատակներ էր մասնագետներ պատրաստել Արևելքի համար։ Յոթ տարի այնտեղ սովորելուց հետո վերադարձել է ծննդավայր, կատարելագործել հայերեն, թուրքերեն, հունարեն լեզուների իր գիտելիքները։ 1721 թ.-ին նշանակվել է Կ. Պոլսի շվեդական դեսպանատան թարգման. այդ պաշտոնում մնացել է մինչև մահը։

Ունեցել է թարգմանական բեղուն գործունեություն։ Թարգմանություններ է կատարել ֆրանսերենից, լատիներենից, անգլերենից և հունարենից։ Ֆրանսերենից թարգմանել է «Գիրք զոր ասի խրատ հոգեկան» երկը, որ լույս է տեսել Կ. Պոլսում, 1736 թ.-ին, հայերեն և հայատառ թուրքերեն։ Լատիներենից թարգմանել է «Կատոնի յաղագս բարւոք կենցաղավարելոյ» երկը, հունարենից՝ «Գիրք յունաց որ կոչի օրոլոկիոն մեծ» ժամգիրքը (տպ.՝ Կ. Պոլիս, 1800)[1]:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գառնիկ Ստեփանյան (1981)։ Կենսագրական բառարան, հատոր Բ։ Երևան: «Սովետական գրող»։ էջ էջ 138