Հակոբ Զատիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հակոբ Զատիկ
ռումիներեն՝ Iacob Zadik
դեկտեմբերի 8, 1867(1867-12-08) - ապրիլի 8, 1970(1970-04-08) (102 տարեկան)
ԾննդավայրԲրատուլեշտի, Ստրունգա, Յաշի շրջան, Ռումինիա
Մահվան վայրԲուխարեստ, Ռումինիա
Քաղաքացիություն Ռումինիա
Կոչումկրտսեր լեյտենանտ, լեյտենանտ, կապիտան, մայոր, փոխգնդապետ, գնդապետ, բրիգադի գեներալ և դիվիզիոնի գեներալ
Հրամանատարն էր8-րդ հետևակային դիվիզիա (1916-1918)
Մարտեր/
պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ, Երկրորդ Բալկանյան պատերազմ և Hungarian–Romanian War?
ԿրթությունԿարոլ I-ի անվան ազգային պաշտպանական համալսարան (1898), Յասիի զինվորականների որդիների դպրոց (1886) և Հրետանային և ինժեներկան ​​սպայական դպրոց (1888)
Պարգևներ

Հակոբ Զատիկ (Յակոբ Զադիկ, ռումիներեն՝ Iacob Zadik, դեկտեմբերի 8, 1867(1867-12-08), Բրատուլեշտի, Ստրունգա, Յաշի շրջան, Ռումինիա - ապրիլի 8, 1970(1970-04-08), Բուխարեստ, Ռումինիա), ազգությամբ հայ[1] ռումինացի գեներալ, Բուկովինան Ռումինիային միացնելու գործողության մասնակից[2]։ Համարվում է Ռումինիայի հայտնի ռազմական գործիչ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1916 թվականին Հակոբ Զատիկը նշանակվել է Հյուսիսային բանակի ցամաքային զորքերի շտաբի պետ, հետագայում՝ 1916-1917 թվականներին, ղեկավարել է 1-ին բանակը։ 1917 թվականին, գեներալի կոչումով, նշանակվել է Ռումինիայի Պաշտպանության նախարարության քարտուղար։ Գեներալ Զադիկի համար 1918 թվականի կեսերը նշանավորվել է 8-րդ բանակի հրամանատարի պաշտոնում նշանակվելով, որը նա զբաղեցրել է մինչև 1920 թվականը։

Պայքար Բուկովինան Ռումինիայի հետ միավորելու համար[խմբագրել | խմբագրել կոդը]

1918 թվականի հոկտեմբերի 16-ի «Իմ հավատարիմ հպատակներին մանիֆեստում» կայսր Կարլ I-ը հայտարարել է Ավստրո-Հունգարական դաշնային կայսրության ստեղծման մասին, որն ընդգրկել է վեց պետություններ՝ Ավստրիան, Հունգարիան, Չեխիան, Հարավսլավիան, Լեհաստանը և Ուկրաինան։ Տրանսիլվանիայի և Բուկովինայի ռումինացիների մասին նույնիսկ չէր հիշատակվում։ 1918 թվականի հոկտեմբերի 19-ին Յասիում կայացած Ավստրո-Հունգարիայի ռումինացի վտարանդիների ժողովում ընդունվել է Հռչակագիր կայսրության դաշնայնացման գաղափարի մերժման մասին, որը գնահատվել է որպես «կայսրության փլուզման դատապարտման հուսահատ փորձ»։ Որոշ ժամանակ անց՝ 1918 թվականի հոկտեմբերի 27-ին, Չեռնովցիում տեղի է ունեցել Բուկովինայի ռումինացիների Ժողովրդական ժողովը, որի ժամանակ ընդունվել է բանաձև, որով այդ ժողովը հռչակվել է որպես հիմնադիր՝ 50 հոգանոց Ազգային խորհրդի և Յանկու Ֆլոնդորի գլխավորությամբ Գործադիր կոմիտեի ընտրության վերաբերյալ։

Ի պատասխան՝ 1918 թվականի նոյեմբերի 19-ին Չեռնովցիում ուկրաինացիների Ժողովը որոշել է Բուկովինայի մեծ մասը ներառել Ուկրաինայի կազմի մեջ։ Ուկրաինական զինված ստորաբաժանումների գործողությունները սկսել են ավելի ու ավելի բռնի բնույթ ստանալ՝ սպառնալով Ռումինիայի ազգային խորհրդի գործունեությանը։ Այս պայմաններում վերջինս դիմել է Ռումինիայի կառավարությանը՝ ռազմական օգնություն ստանալու համար։ Ռումինական ութերորդ բանակը գեներալ Յակոբ Զադիկի հրամանատարությամբ 1918 թվականի նոյեմբերի 24-ին մտել է Չեռնովցի և այնտեղ վերականգնել կարգը։ Արդյունքում, 1918 թվականի նոյեմբերի 28-ին հնարավոր է դարձել անցկացնել Բուկովինայի Համընդհանուր համագումարը, որի արդյունքում հնարավոր է դարձել Բուկովինան միավորել Ռումինիայի հետ[3]։

Ռումինիայի ռազմական վարչակազմի փոստային նամականիշը գրավյալ Պոկուտիեի համար, 1919

Ռումինացիների կողմից Պոկուտիեի գրավում[խմբագրել | խմբագրել կոդը]

1919 թվականի մայիսի 25-ին գեներալ Յակոբ Զադիկի դիվիզիան մտել է այն տարածք, որը լեհ-ուկրաինական պատերազմի ժամանակ վիճելի էր Արևմտյան Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետության և Լեհաստանի միջև։ Վերջինս այդ գործողության մեջ ռումինական ուժերի դաշնակիցն է եղել։ 1919 թվականի հունիսի սկզբին գեներալ Զադիկի զորքերն ամբողջովին գրավել են Պոկուտիեն, լիկվիդացրել են Գուցուլի հանրապետությունը և ուկրաինական Գալիցիայի բանակի երկու ստորաբաժանումներին (1-ին լեռնային բրիգադ և Գլուբոկայա խումբ) ստիպել նահանջել դեպի Անդրկարպատներ և հանձնվել Չեխոսլովակիայի զորքերին։ Արևմտյան Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետության իշխանությունները ռազմական դիմադրություն ցույց չեն տվել ռումինական զորքերին՝ սահմանափակվելով միայն բողոքարկման հայտարարություններով։ Ռումինական Պոկուտիեի ռումինական օկուպացիան տևել է մինչև 1919 թվականի օգոստոսի սկիզբը։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ռումինիայի աստղ» շքանշան, սպայի կոչում (1912)
  • «Ռումինիայի թագ» շքանշան, սպայի կոչում (1906)[4]
  • «Ռումինիայի թագ» շքանշան, Մեծ խաչի կոչում (1929)
  • Պատվո լեգեոնի շքանշան, հրամանատարի կոչում, Ֆրանսիա (1923)
  • Հայրենիքի պաշտպանության շքանշան, երկրորդ կարգ (1967)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Stoica Lascu // Dobrudjan contributions to the development of contemporary armenology Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
  2. Լույս է տեսել ռումինական թագավորական բանակի գեներալ, հայազգի Հակոբ Զատիկի մասին գրքույկ
  3. «Сергей Маркедонов //Великая Румыния». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 10-ին.
  4. Ministerul de Răsboiu, Anuarul Armatei Române pe anul 1916, Tipografia „Universala” Iancu Ionescu, București, 1916

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]