Հակոբ Այնթափլյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հակոբ Այնթափլյան (Յակոբ Այնթապլեան)
Ծնվել էդեկտեմբերի 18, 1939(1939-12-18)[1] (84 տարեկան)
ԾննդավայրՀալեպ, Սիրիա
Քաղաքացիություն Սիրիա
ԿրթությունՀռոմի Սապիենզա համալսարան
Մասնագիտությունբժիշկ և սրտաբան
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1967)
ԱնդամակցությունՆյու Յորքի գիտությունների ակադեմիա

Հակոբ Գևորգի Այնթափլյան (Յակոբ Գէորգի Այնթապլեան) (դեկտեմբերի 18, 1939(1939-12-18)[1], Հալեպ, Սիրիա), հայ բժիշկ, սրտաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1967), պրոֆեսոր (1978): Եղել է Հայաստանում 1988 թվականի դեկտեմբերի 7երկրաշարժից հետո ԱՄՆ-ում ստեղծված «Հայաստանի օժանդակության Ամերիկայի համագաղութային մարմնի» փոխատենապետ և բժշկական օգնության հանձնախմբի նախագահ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակոբ Այնթափլյանը ծնվել է 1939 թվականի դեկտեմբերի 18-ին, Սիրիայի Հալեպ քաղաքում։ 1960 թվականին ավարտել է Հռոմի համալսարանի բժշկագիտության ֆակուլտետը։ 1978-1980 թվականներին եղել է Թեննեսիի նահանգային (ԱՄՆ) համալսարանի սրտաբանության և սիրտանոթագրության ամբիոնի վարիչ։ 1980 թվականին՝ տեղափոխվել է Լոս Անջելես, ստեղծել սեփական կլինիկա։ 1988 և 1989 թվականներին աղետյալներին օգնելու նպատակով եղել է Հայաստանում[2][3]։

Աշխատանքները վերաբերում են սրտաբանության, սիրտանոթային հիվանդությունների հարցերին։ Հայաստանում 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից հետո ԱՄՆ-ում ստեղծված «Հայաստանի օժանդակության Ամերիկայի համագաղութային մարմնի» փոխատենապետն էր և բժշկական օգնության հանձնախմբի նախագահը։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դեպի ակունք։ Բանաստեղծություններ, 1991, տիտղթ. (Յ. Այնթապլեան)։
  • Վերադարձ։ Բանաստեղծություններ, Այնթափլյան Հակոբ Գևորգի, Լոս Անճելըս, Նաւասարդ, 1993։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հակոբ Այնթափլյան» հոդվածին։