Հակոբ-Գրիգոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հակոբ-Գրիգոր
Ծնվել էապրիլի 13, 1905(1905-04-13)
Մահացել էօգոստոսի 23, 1985(1985-08-23) (80 տարեկանում)
Ազգությունհայ
Մասնագիտությունթարգմանիչ և հրապարակախոս

Հակոբ-Գրիգոր (իսկական անունը՝ Ճրճրյան Հակոբ Գրիգորի, 1905 թ. ապրիլի 13, Կ. Պոլիս - 1985 թ. օգոստոսի 23, Փարիզ), թարգմանիչ, հրապարակագիր։ Ուսանել է Կոստանդնուպոլսի Պերպերյան և Կեդրոնական վարժարաններում։ Ավարտել է Լայպցիգի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը (1927)։ Հաստատվել է Փարիզում։ Սփյուռքահայ մամուլում հանդես է եկել հրապարակախոսական, հայագիտական և այլ գործերով։ Հայերեն է թարգմանել Էդգար Պոյի և Գյոթեի ստեղծագործություններից, Ալբերտ Էյնշտեյնի երկու աշխատություններ, գերմաներեն՝ Հակոբ Պարոնյանի «Պաղտասար աղբարը», «Մեծապատիվ մուրացկանները» (1971)։ Հակոբ-Գրիգորի ինքնուրույն գործերից են «Եթովպիո հայ եկեղեցին և հայերը» (1927), «Համազգային ուղղագրություն և հայերենի մաքրագործման հարցերը։, Պարույր Սևակի լեզվական կտակը» (1977) գրքույկները, «Ծանոթ և անծանոթ հայեր Նոյից մինչև մեր օրերը» (1974, ֆրանս., Ա. Հարենցի գրական մրցանակ 1974) գիրքը։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երկերու հաւաքածոյ, Փարիզ, 1981:
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png