ՀԽՍՀ Մսեղենի և կաթնեղենի արդյունաբերության մինիստրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

ՀԽՍՀ մսեղենի և կաթնեղենի արդյունաբերության մինիստրություն անասնաբուծական մթերքների արդյունաբերական մշակման, մսամթերքներով ու կաթնամթերքներով բնակչության ապահովման կազմակերպումն ու ղեկավարումն իրականացնող պետական մարմին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծվել է 1939 թվականին, որպես ՀԽՍՀ մսեղենի և կաթնեղենի արդյունաբերության ժողկոմատ։ 1953 թվականից ներառվել է թեթև և սննդի արդյունաբերության մինիստրության կազմում, 1954 թվականից՝ առանձնացել։ 1957 թվականին վերակազմվել է ժողտնտխորհի վարչության, 1965 թվականին՝ մինիստրության։ Ունեցել է 14 վարչություն և բաժին՝ արտադրատեխնիկական, պլանային-տնտեսագիտական, մթերումների, տրանսպորտի ու մատակարարման, վերահսկիչ-վերստուգիչ, անասնաբուժասանիտարական և այլն։ Կոլտնտեսություններից և խորհրդային տնտեսություններից կաթի գնումներն ու մշակումը իրականացնում է կաթի 11 ձեռնարկությունների (խոշորագույններն են եղել Երևանի կաթի կոմբինատը, Լենինականի և Կիրովականի կաթի գործարանները), անասնագնումները՝ շրջանային 31 գրասենյակների միջոցով։ Մինիստրության համակարգը ընդգրկել է նաև 24 պանրագործարան (Երևանի, Եղեգնաձորի, Թալինի, Կալինինոյի և այլն), մսի 5 կոմբինատ (Երևանի, Լենինականի, Կիրովականի, Կամոյի, Ղափանի), Երևանի յուղսառնարանը, մեքենայացված շարասյունը, մեխանիկական նորոգման փորձնական գործարանը, ավտոտրանսպորտային 3 ձեռնարկություն, ֆիրմային 7 խանութ, Սովետաշենի խոզաբուծական համալիրը, պանրագործ վարպետների պատրաստման Կալինինոյի դպրոցը։ ՀԽՍՀ մսեղենի և կաթնեղենի արդյունաբերության ժողկոմ են եղել Պ․Պետրոսյանը (1939-1942), Դ․ Վարդանյանը (1942-1946), նախարար՝ Ռ․ Աբրահամյանը (1946-1948), Ս․ Ղազարյանը (1949-1953), Ա․ Գյուլմիսարյանը (1953), Վ․ Ղազարյանը (1954-1957, իսկ 1957-1965-ին՝ վարչության պետ), Ա․ Կիրակոսյանը (1965-1971), 1971 թվականից՝ Ս․ Վարդանյանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 60 CC-BY-SA-icon-80x15.png