Կ․ Գ․ Յունգի տուն-թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կ․ Գ․ Յունգի տուն-թանգարան
Տեսակկառույց և բնակելի տուն
Երկիր Շվեյցարիա[1]
ՏեղագրությունԿյուսնախտ[1]
Մասն էՇվեյցարիայի Ցյուրիխ կանտոնի Կյուսնախտ քաղաքի մշակութային արժեքների ցանկ
ՀասցեSeestrasse 228, 8700 Küsnacht ZH[1]
Հիմնադրվել է1908
Քարտեզ
Քարտեզ

Կ․ Գ․ Յունգի տուն-թանգարան (գերմ.՝ Museum Haus C. G. Jung[2]), պատմական տուն-թանգարան, շվեյցարացի հոգեբույժ, հոգեբան և էսսեիստ Կարլ Յունգի և նրա կնոջ՝ հոգեբան Էմմա Յունգ-Ռաուշենբախի բնակավայրը։ Գտնվում է Շվեյցարիայի Ցյուրիխ կանտոնի Կյուսնախտ քաղաքում՝ Սիշտրասե 228 հասցեում, Ցյուրիխ լճի ափին[3]։

1908 թվականին կառուցված տունը մեկ դար անց վերականգնվել է Կ․ Գ․ Յունգ Կյուսնախտ հիմնադրամի շնորհիվ։ 2017 թվականին այն վերածվել է թանգարանի և բացվել հանրության համար 2018 թվականի մայիսին[4][5][6]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենքի ճակատը՝ ուղղությունը դեպի լիճ

Շենքի կառուցման նախագիծը սկսվել է 1906 թվականին Յունգի, իր զարմիկին՝ ճարտարապետ և Մյունխենի տեխնիկական համալսարանի ճարտարապետության պատմության պրոֆեսոր Էռնստ Ռոբերտ Ֆիչթերին (1875–1948) գրված նամակով․ «Մենք մտադիր ենք մի օր տուն կառուցել Ցյուրիխ քաղաքի շրջակայքում՝ լճի մոտ»[7]։

Այդ ժամանակ Յունգը Ցյուրիխի Բուրգհոյցլի հոգեբուժական կլինիկայում բժիշկ-տնօրենի օգնականն էր՝ սահմանափակ ֆինանսական միջոցներով։ Յունգը կարողացել է իրեն թույլ տալ շքեղ տուն կառուցել միայն այն բանից հետո, երբ նրա կինը ժառանգել է հոր հարստությունը[7]։

1907 թվականին Ցյուրիխ լճի ափին՝ Կյուսնախտ քաղաքում Յունգը գտել է այն գույքը, որը համապատասխանում էր իր նախասիրություններին[8]։ 1908 թվականին նա գնել է հողատարածքը և իր զարմիկ Էռնստ Ռոբերտ Ֆիչթերին և այգեգործ-ճարտարապետներ Վալտեր և Օսկար Մերթենսներին է վստահել եռահարկ տան շինարարությունը[9]։ Յունգը որոշիչ դեր է խաղացել տան և պարտեզի պլանավորման և ձևավորման գործում[8]։

1909 թվականին Յունգը հրաժարվել է Բուրգհոյցլիում իր պաշտոնից և տեղափոխվել Կյուսնախտի իր նոր տունը, որտեղ ընտանիքի հետ ապրել է ողջ կյանքի ընթացքում։ Եկամուտը ստացվել է մասնավոր պրակտիկայից։ Տանը անցկացրած առաջին տարիները՝ 1909-1910 թվականները, Սաբինա Շպիլրայնի հետ նրա հարաբերությունների ամենաինտենսիվ ժամանակներն են եղել[10]։

1960 թվականին Յունգն արժանացել է Կյուսնախտի պատվավոր քաղաքացու կոչման իր 85-ամյակի օրը։ Նա մահացել է իր տանը՝ 1961 թվականի հունիսի 6-ին, կարճատև հիվանդությունից հետո[11]։

Տուն-թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Լճի տեսարան

Կ․ Գ․ Յունգ Կյուսնախտ հիմնադրամը 2017 թվականին վերականգնել է տունը և այն վերածել տուն-թանգարանի[12]։ Այգիների և տան ներքին տարածքների վերականգնումը պահպանվել է ըստ բնօրինակ ձևավորման։ Թանգարանը, որն իր դռները բացել է 2018 թվականի ապրիլին, իրեն բնորոշում է որպես գիտնականի տուն և թանգարան, ուր կարելի է այցելել և շրջել էքսկուրսավարների ուղեկցությամբ։ Այցելուների համար կենտրոնական կարգախոսն է. «Կալր Գուստավ Յունգի և Էմմա Յունգ-Ռաուշենբախի հյուր»[13]։

Հյուրասենյակում, ճաշասենյակում և պատշգամբում տեղ գտած մշտական ցուցադրությունը նվիրված է Յունգի ընտանեկան կյանքին և ազատ ժամանակի գործունեությանը։ Աշխատասենյակ կամ խորհրդակցական սենյակը, սպասասրահը և գրադարանը ներկայացնում են Յունգի աշխատաոճի և հետազոտական հետաքրքրությունների տեսլականը։ Մեկ այլ սենյակ վերապահված է ժամանակավոր ցուցադրությունների համար՝ հյուրընկալելով ընդլայնված նմուշներ, որոնք ներկայացնում են թանգարանի ընդհանուր թեմաները[14]։

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

BBC-ի հարցազրույցը Կ․ Գ․ Յունգի հետ «Դեմ առ դեմ» հեռուստաշոուի համար Ջոն Ֆրիմանի հետ Կ․ Գ․ Յունգի տանը Կյուսնախտում 1959 թվականին[15]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ruth Ammann (1995). Landscapes, houses and rooms where Carl Gustav Jung lived, worked and was at home: 40 selected slides from the original show of 117 pictures. Küsnacht: Ruth Ammann / Erbengemeinschaft C. G. Jung.
  • Barbara Hannah, Eva Wertenschlag-Birkhäuser (2006). C. G. Jung, sein Leben und Werk; biographische Aufzeichnungen (2ª ed.). Küsnacht: Verl. Stiftung für Jung'sche Psychologie. էջ 479. ISBN 3-908116-62-7.
  • Aniela Jaffé (1982). Aus C. G. Jungs letzten Jahren, und andere Aufsätze (2ª ed.). Einsiedeln: Daimon-Verlag. ISBN 3-85630-009-0.
  • Andreas Jung (2014). «Das grosse Haus am See». Küsnachter Jahrheft (PDF). Vol. 54. էջեր 59–69. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 13-ին.
  • Andreas Jung; Regula Michel; Arthur Rüegg, eds. (2009). Haus C. G. Jung: Entstehung und Erneuerung des Wohnhauses von Emma und Carl Gustav Jung-Rauschenbach. SzZuIDS NEBIS ZBZ (Osiris-Link), Küsnacht: Stiftung C. G. Jung Küsnacht. էջ 147. ISBN 978-3-905681-40-6.
    • Andreas Jung; Regula Michel; Arthur Rüegg; Judith Rohrer; Daniel Ganz (2009). The House of C. G. Jung: The History and Restoration of the Residence of Emma and Carl Gustav Jung-Rauschenbach. Stiftung C. G. Jung Kusnacht. ISBN 9783905681413.
  • s.n. (1911). «Landhaus Dr. C. G. Jung in Küsnacht: erbaut durch Architekt Dr.-Ing. E. Fiechter in München». Schweizerische Bauzeitung. Vol. 56/57. էջեր 343–344.

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Swiss Inventory of Cultural Property of National Significance, February 2017Swiss Federal Office for Civil Protection, 2017.
  2. For the official name see General information Արխիվացված 2021-02-25 Wayback Machine
  3. «Wo man C. G. Jung wiederentdecken kann». Lokalinfo.ch (գերմաներեն). 2019 թ․ ապրիլի 18. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 18-ին.
  4. «The Museum». cgjunghaus.ch (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 16-ին.
  5. Kalberer, Guido (2018 թ․ մարտի 16). «Näher an C. G. Jungs Geheimnissen». Der Bund (գերմաներեն). Վերցված է 2018 թ․ մարտի 17-ին.
  6. Zachariadis, Maria (2018 թ․ մարտի 15). «Ein Museum in CG Jungs einstigem Zuhause». Der Landbote (գերմաներեն). Վերցված է 2018 թ․ մարտի 18-ին.
  7. 7,0 7,1 Andreas Jung (2009). The House of C. G. Jung: The History and Restoration of the Residence of Emma and Carl Gustav Jung-Rauschenbach. Stiftung C. G. Jung Kusnacht. ISBN 9783905681413.
  8. 8,0 8,1 Andreas Jung: Das grosse Haus am See. In: Küsnachter Jahrheft. Band 54, 2014, S. 59–69, hier S. 61
  9. s.n.: Landhaus Dr. C. G. Jung in Küsnacht: erbaut durch Architekt Dr.-Ing. E. Fiechter in München. In: Schweizerische Bauzeitung. Band 56/57, Nr. 25, 1911, S. 343–344
  10. Young-Eisendrath, Polly; Dawson, Terence (1997). The Cambridge Companion to Jung. Cambridge University Press. էջ xxvi. ISBN 978-0521478892.
  11. Op. cit., p. 37.
  12. «Welcome to the C. G. Jung House». Arquetípica. 2018 թ․ մարտի 16. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 18-ին.
  13. «Museum Haus C.G. Jung». museums.ch (գերմաներեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.
  14. «Permanent exhibition». cgjunghaus.ch (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
  15. Internet Movie Database

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կ․ Գ․ Յունգի տուն-թանգարան» հոդվածին։