Զիգմունդ Ֆրոյդի թանգարան (Լոնդոն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զիգմունդ Ֆրոյդի թանգարան
Տեսակպատմական շենք-թանգարան, հուշային թանգարան և անկախ թանգարան
Երկիր Միացյալ Թագավորություն[1]
ՏեղագրությունՔամդեն
ՎայրՀամփսթեդ
Ղեկավարության նստավայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
Հասցեvia Maresfield Gardens n. 20
Հիմնադրվել էհուլիսի 28, 1986
Կայքfreud.org.uk և freud.org.uk(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Զիգմունդ Ֆրոյդի թանգարան (անգլ.՝ Freud Museum), ի սկզբանե Զիգմունդ Ֆրոյդի և նրա ընտանիքի տունը Լոնդոնում, երբ նրանք 1938 թվականին փախել են նացիստների կողմից բռնակցված Ավստրիայից։ Այն ընտանեկան տուն էր հանդիսանում մինչ այն ժամ, երբ 1982 թվականին մահացավ Զիգմունդ Ֆրոյդի կրտսեր աղջիկը՝ Աննան։

Թանգարանը կառուցվել է ի հիշատակ հոգեվերլուծության հիմնադրի և պահպանում է այն կահավորանքը, որը եղել է Զիգմունդ Ֆրոյդի և Աննա Ֆրոյդի ապրելու և աշխատելու ժամանակ։ Թանգարանը բաց է այցելությունների համար՝ չորեքշաբթիից կիրակի օրերին, ժամը 12:00 -ից մինչև 17:00։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1938 թվականին հոգեվերլուծության հիմնադիրը Ավստրիայի բռնակցումից հետո լքեց Վիեննան, և իր ընտանիքի հետ տեղափոխվեց Լոնդոն, բնակություն հաստատելով Համպսթենդում՝ Լոնդոնի արվարձաններից մեկում։

Ֆրոյդի բազմոցը

Տունը, որտեղ բնակություն է հաստատել Ֆրոյդը կառուցվել է 1920 թվականին՝ թագուհի Աննայի ոճով։ Ֆրոյդը այդ ժամանակ ութսուն տարեկան էր և հաջորդ տարի նա մահացավ։ Տունը մնաց նրա կրտսեր աղջկան՝ Աննային, ով շարունակեց իր հոր գործը և հիմնադրեց մանկական հոգեվերլուծությունը։ Աննան իր կյանքի մնացած մասն ապրել է այդ տանը, մինչև 1982 թվականը։

Բացի լոնդոնյան թանգարանից գոյություն ունեն Զիգմունդ Ֆրոյդի ևս երկու թանգարաններ՝ Վիեննայում և չեխական Պրշիբորում, այն տանը, որտեղ 1856 թվականին ծնվել և երեք տարի ապրել է Զիգմունդ Ֆրոյդը։ Չեխական թանգարանը բացվել է Չեխիայի նախագահ Վացլավ Կլաուսի և Ֆրոյդի չորս ծոռների աջակցությամբ[2]։

Թանգարանի հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանում պահվում են Ֆրոյդի ընտանիքի կենցաղային իրերը և կահույքը, ինչպես նաև նրա գրադարանը, ներկայացված այնպիսի հեղինակների կողմից, ինչպիսիք են՝ Գյոթեն, Շեքսպիրը, Հայնրիխ Հայնեն, Մուլտատուլին, Անատոլ Ֆրանսը և այլք։

Զիգմունդ Ֆրոյդի արձանը թանգարանի մոտ, Օսկար Նեմոնի աշխատանքը

Ֆրոյդը խոստովանում էր, որ բանաստեղծները և փիլիսոփաները պատկերացում ունեին ենթագիտակցության մասին, մինչև այդ երևույթով սկսեց հետաքրքրվել գիտությունը։ Հոգեվերլուծությունը միայն համակարգեց ենթագիտակցության մասին գիտելիքները, որոնք վաղուց հայտնի էին բանաստեղծներին։

Դրա հետ միասին, թանգարանում պահվում էին Ֆրոյդի եգիպտական, հունական, հռոմեական և արևելյան հնությունների հավաքածուն, ինչպես նաև Սալվադոր Դալիի վրձնած Ֆրոյդի դիմանկարը։ Ցուցահանդեսում կենտրոնական տեղ է զբաղեցնում հայտնի թախտը, որը օգտագործվում էր Ֆրոյդի կողմից հոգեվերլուծական սեանսների ժամանակ։

Այգի[խմբագրել | խմբագրել կոդը]

Զիգմունդ Ֆրոյդը և Աննա Ֆրոյդը սիրում էին տան մոտ գտնվող այգին։ Այդ այգին մինչ օրս պահպանվում է և պարունակում է Ֆրոյդի սիրած բույսերի մեծ մասը՝ կարմիր խորդենի, վարդեր, մամրիչներ, դրախտավարդեր, սալորենի և նշենի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]