Կրկնազատիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կրկնազատիկ
Նոր Կիրակի

Եկեղեցական տոն
Տեսակտոն և Սլավոնական տոն
Ենթադասսլավոնների ժողովրդական օրացույց
Շաբաթվա օրԶատկին հաջորդող կիրակի
Տոնվում է Ռուսաստան,  Ուկրաինա,  Բելառուս և  Հայաստան
ՏոնումԾիսական ուտեստով (կարմիր, կանաչ ձվեր, փլավ և այլն), ուխտագնացությամբ, մատաղով, նվագածությամբ ուղեկցվող երգ ու պարով, լարախաղացությամբ
ԿրոնՔրիստոնեություն
Անվանված էԹովմաս առաքյալ

Կրկնազատիկ կամ Նոր Կիրակի, Հայ Առաքելական եկեղեցու տոներից է, նշվում է Զատիկին հաջորդող առաջին կիրակի օրը։ Հինանց շրջանի հաջորդ կիրակիների հետ միասին կազմում են զատկական տոնական հանդիսությունների շարունակությունը։ Բնութագրվում են ծիսական ուտեստով (կարմիր, կանաչ ձվեր, փլավ և այլն), ուխտագնացությամբ, մատաղով, նվագածությամբ ուղեկցվող երգ ու պարով, լարախաղացությամբ և այլ զվարճություններով[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Զատկից մինչև Հոգեգալուստ ընկած հիսուն օրերի շրջանը կոչվում է Հինունք կամ Հինանց շրջան, այսինքն` 50 օր։ Հիսուն օրերն էլ նվիրված են Հիսուս Քրիստոսի Հարությանը, և այս ընթացքում Եկեղեցին պասի օրեր չի նշանակում։

Ինչպես Մեծ պահքի շրջանի կիրակիները, Հինունքի 7 կիրակիները նույնպես Հայ Առաքելական Եկեղեցու տոնացույցով անվանակոչված են առանձին անուններով, որոնք ևս խորհրդանշում են քրիստոնեական որևէ իրողություն, հիշատակում կամ գաղափար։ Հինունքի ընթացքում հանդիպող կիրակիները, ըստ հերթականության, կոչվում են հետևյալ անուններով. Նոր Կիրակի կամ Կրկնազատիկ, Աշխարհամատրան կամ Կանաչ Կիրակի, Կարմիր Կիրակի, Երևման Խաչ, Երկրորդ Ծաղկազարդ, Հոգեգալուստ[2]։

Հինանց կիրակիների շղթայի սկիզբը Նոր Կիրակին է, որը հաջորդում է Սուրբ Զատկի տոնին։ Կաթոլիկ եկեղեցին այս կիրակին կոչում է «Սպիտակ կիրակի»։ Սպիտակ անվանումը խորհրդանշորեն ակնարկում է եկեղեցում մկրտությամբ, հաղորդությամբ տեղի ունեցող հոգևոր մաքրագործումը։ Ուղղափառ եկեղեցում ընդունված է այս կիրակին անվանել «Թովմասի կիրակի»։ «Տեսնել և հավատալ» արտահայտությունը կապված է Առաքյալ Թովմասնի հետ, ով մինչև չտեսավ, չհավատաց[3]։

Ավանդույթի համաձայն` կրկնազատկի տոնին Մատենադարանի ձեռագրապահոցից դուրս է բերվում և Արագածոտնի թեմի Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցի տարվում Շուրիշկանի Ավետարանը (1498 թվական)։ Ավետարանին նվիրված են բազում երգեր ու ստեղծագործություններ։ Այդ օրը շատերն ուխտի են գնում Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցի[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ARMENIA, ICH (2022 թ․ փետրվարի 7). «Ավանդական Ծեսեր». ՀՀ ՈՆՄԺ. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 6-ին.
  2. Gasparyan, Hovhannes. «Կրկնազատիկ». www.qahana.am (անգլերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 6-ին.
  3. 3,0 3,1 «Նոր կիրակի կամ Կրկնազատիկ». surbzoravor.am. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 6-ին. {{cite web}}: Text "Nor Kiraki Kam Krknazatik" ignored (օգնություն)