Կրիշյանիս Բարոն
Կրիշյանիս Բարոն լատիշ․՝ Krišjānis Barons | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 19 (31), 1835[1] |
Ծննդավայր | Struteles muiža, Jaunpils Parish, Tuckum County, Կուրլանդիական գուբերնիա, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | մարտի 8, 1923[1] (87 տարեկան) |
Վախճանի վայր | Ռիգա, Լատվիա |
Գերեզման | Մեծ գերեզմանատուն |
Մասնագիտություն | գրող, բանահավաք, հրապարակախոս և լրագրող |
Լեզու | լատիշերեն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Տարտուի համալսարան |
![]() |
Կրիշյանիս Բարոն (լատիշ․՝ Krišjānis Barons, հոկտեմբերի 19 (31), 1835[1], Struteles muiža, Jaunpils Parish, Tuckum County, Կուրլանդիական գուբերնիա, Ռուսական կայսրություն - մարտի 8, 1923[1], Ռիգա, Լատվիա), լատվիացի գրող, բանահավաք և հասարակական գործիչ, դաինաների՝ լատիշական ազգային երգերի հավաքող։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կրիշյանիս Բարոնը ծնվել է 1835 թվականի հոկտեմբերի 31-ին Ստրուտելեում, որտեղ հայրն աշխատում էր որպես կառավարիչ։ Սովորել է Վենտսպիլսում և Ելգավայում։ Բարձրագույն կրթությունը ստացել է Դորպատի համալսարանում, որտեղ ծանոթանում է Կրիշյանիս Վալդեմարի հետ և ակտիվորեն մասնակցում լատիշ ուսանողների հավաքներին։ Միջոցների սակավության պատճառով Բարոնն ուսումը կիսատ է թողնում։
1862 թվականին մասնակցում է պետերբուրգյան «Pēterburgas Avīzes» թերթի խմբագրմամբ, իսկ արդյունքում դառնում է գլխավոր խմբագիրը։ 1865 թվականին արգելվում է թերթի լույս ընծայումը, իսկ Կրիշյանիս Բարոնը, որպես քաղաքական անցանկալի անձ, ենթարկվում է ոստիկանության հսկողությանը։
Գրեթե երեսուն տարի աշխատել է Վորոնեժի մարզում որպես տնային ուսուցիչ կալվածատեր Իվան Ստանևիչի ընտանիքում։
1893 թվականին վերադառնում է հայրենի Լատվիա։ Հեղինակն այստեղ սկսեց զբաղվել աշխարհագրությամբ և լեզվագիտությամբ։ Ամբողջ կյանքը նվիրեց լատիշերեն ազգային երգերի հավաքմանը, մշակմանը։ Նա հավաքեց ավելի քան 217 996 տեքստ, որը դարձավ բանահավաքության կարևոր աշխատանքներից մեկն աշխարհում։
Կրիշյանիս Բարոնն իր մահկանացուն կնքել է 1923 թվականի մարտի 8-ին Ռիգայում՝ ութսունյոթ տարեկան հասակում։ Հուղարկավորված է Ռիգայի Մեծ գերեզմանոցում։
Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Krišjāņa Barona muzejs Archived 2011-07-22 at the Wayback Machine.
- Memoriālo Muzeju Apvienība - Krišjānis Barons (1835 – 1923) Archived 2016-07-13 at the Wayback Machine.
- Krišjānis Barons (1835–1923) - folklorists, rakstnieks, publicists - vietas.lv
- Letonika.lv profils
- ailab.lv par Krišjāni Baronu
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կրիշյանիս Բարոն կատեգորիայում։ |