Կրթությունը Մոնղոլիայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երեխաներն Ուլան Բատորի դպրոցում

Կրթությունը Մոնղոլիայում, Մոնղոլիայի ներքին քաղաքականության առաջնահերթություններից մեկն է։ Այսօրվա դրությամբ հանրապետությունում անգրագիտությունը գրեթե վերացվել է քոչվորական ընտանիքների երեխաների համար սեզոնային գիշերօթիկ դպրոցների ստեղծման շնորհիվ (2003 թվականին Մոնղոլիայում անգրագետ բնակչությունը կազմել է 2 %)։

Տասնամյա կրթությունը պարտադիր էր 6-16 տարեկան երեխաների համար (դրանցից վեցը տարրական դպրոցն է)։ Պարտադիր դպրոցական կրթությունը, սակայն, 2008-2009 ուսումնական տարվա առաջին դասարանցիների համար երկարացվել է 2 տարով։ Նոր համակարգը, այնուամենայնիվ, լիովին չի գործի մինչև 2019-2020 ուսումնական տարին։ Բացի այդ, դասընթացներ են առաջարկվում 16-18 տարեկան երիտասարդների համար։ Ներկայումս Մոնղոլիայում կա 7 համալսարան։ Մոնղոլիայի պետական համալսարանը գտնվում է Ուլան Բատորում և հիմնադրվել է 1942 թվականին։ Այն երկրի ամենամեծ և ամենահին համալսարանն է, 2006 թվականին այնտեղ սովորել է մոտ 12000 հոգի։

Մոնղոլիայի կրթության պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1952 թվականին ԽՍՀՄ-ը և ՄԺՀ-ն ստորագրեցին «ԽՍՀՄ բուհերում ՄԺՀ քաղաքացիների կրթության մասին» պայմանագիր, համաձայն որի՝ խորհրդային կողմը պարտավորվում էր վճարել Մոնղոլիայի քաղաքացիների ուսումնական ամբողջ ծախսերի 50 %-ը։ 1951-1961 թվականների ընթացքում Խորհրդային Միության բուհերում Մոնղոլիայի համար պատրաստվել է 410 մասնագետ։ 1960 թվականից Մոնղոլիայի ազգային տնտեսության համար մասնագետների վերապատրաստումն սկսում է ձեռք բերել զանգվածային բնույթ։ Դա առաջին հերթին պայմանավորված էր նրանով, որ Մոնղոլիան արդյունաբերության զարգացման հետ կապված զգում էր որակյալ կադրերի մեծ պակաս։

1960 թվականի հոկտեմբերին ԽՍՀՄ և ՄԺՀ կառավարությունների միջև կնքվեց քաղաքացիական ու հետազոտական հաստատություններում ուսանողների և ասպիրանտների փոխադարձ ուսուցման պայմանների մասին համաձայնագիրը։ Այս համաձայնագրում նշվեց, որ եկվորներին կրթելու, ինչպես նաև հանրակացարան տրամադրելու ծախսերը, անվճար բժշկական օգնությունը հյուրընկալող երկրի հաշվին է և իրականացվում է նույն պայմաններով, ինչ տվյալ երկրի ուսանողների և ասպիրանտների համար։

1960 թվականին մոնղոլ քաղաքացիների կրթությունն իրականացվում էր ԽՍՀՄ 19 քաղաքների 148 բուհերում։ 1970-ական թվականներին նկատվել է ԽՍՀՄ բարձրագույն ուսումնական հաստատություններում մոնղոլ ուսանողների քանակի զգալի աճ։ Այսպես, եթե 1960-1961 ուսումնական տարում սովորել են բակալավրիատի և ասպիրանտուրայի 2083 ուսանողներ, ապա 1970-ականների վերջին եղել է ավելի քան 3 միլիոն ուսանող[1][2][3][4]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախադպրոցական կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետական մանկապարտեզներում տեղերը չեն բավականացնում, այդ պատճառով էլ մասնավորները մեծ պահանջարկ ունեն։

• Նորմատիվներով խմբում թույլատրվում է 20-ից ոչ ավելի երեխա, բայց պետական մանկապարտեզներում այդ կանոնը վաղուց չի գործում։ Ուլան Բատորի խմբերում հանդիպում է մինչև 30 երեխա, իսկ շրջաններում՝ նույնիսկ 45 երեխա։ Այդ պատճառով էլ շատ ծնողներ ձգտում են իրենց երեխաներին ուղարկել մասնավոր մանկապարտեզներ։

• Բոլոր մանկապարտեզները պետք է լինեն մոնղոլերեն։ Բայց ծնողները, որպես կանոն, երեխաներին տալիս են մասնավոր մանկապարտեզներ՝ օտար լեզուներ սովորելու համար։

Միջնակարգ կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջնակարգ կրթությունը համընդհանուր է և անվճար, այդ պատճառով էլ Մոնղոլիայում գրագիտության մակարդակը 80-90 % է։ 2008 թվականի սեպտեմբերի 1-ից Մոնղոլիան անցել է 12-ամյա դպրոցական կրթության (ավելի վաղ մոնղոլներն ստանում էին 11-ամյա կրթություն)։ Դրա հետ կապված սեպտեմբերի 1-ին 1-ին դասարան են գնում այն երեխաները, որոնց 6 տարին լրացել է։ Դասի տևողությունը 35 րոպե է, իսկ դասերն անցկացվում են խաղի ձևով։ Մաթեմատիկայից և մոնղոլերենից բացի ուսումնասիրում են երաժշտություն և նկարչություն։

Մոնղոլիայի համալսարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոնղոլիայի պետական համալսարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոնղոլիայի պետական համալսարանը հիմնադրվել է 1942 թվականին։ Սկզբնական շրջանում այն ուներ 3 ֆակուլտետ։ 1958 թվականին կենդանաբանության և անասնաբուժության ֆակուլտետները դարձան ինքնուրույն ուսումնական հաստատություն՝ Մոնղոլիայի գյուղատնտեսական համալսարան անվանումով։ 1961 թվականին բժշկական ֆակուլտետը դարձավ Մոնղոլիայի բժշկական համալսարան, 1969 թվականին տեխնիկայի և տեխնոլոգիական ֆակուլտետը՝ Մոնղոլիայի ճարտարագիտական ինստիտուտ։ 1979 թվականին ստեղծվեց հումանիտար և սոցիալական գիտությունների ֆակուլտետը[5]։

Մոնղոլիայի պետական համալսարանն առանցքային դեր է խաղում մասնագետների պատրաստման գործում։ Ներկայումս այն ունի 12 ֆակուլտետ, 10600 ուսանող, 1600 մագիստրոս և 600 ասպիրանտ[6][7][8]։

Մոնղոլիայի պետական տեխնիկական և տեխնոլոգիական համալսարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոնղոլիայի պետական տեխնիկական և տեխնոլոգիական համալսարան

1969 թվականին Մոնղոլիայի մայրաքաղաքում հիմնադրվել է Ճարտարագիտական ինստիտուտը։ Մինչ այդ այն մտնում էր Մոնղոլիայի պետական համալսարանի կազմի մեջ։ Հիմնադրման պահից սկսած այն բացեց միանգամից մի քանի ֆակուլտետներ՝ ճարատարապետության, էներգետիկայի, երկրաբանության և ինժեներական։ 1990 թվականին Մոնղոլիայի կառավարության որոշմամբ Մոնղոլիայի ճարտարագիտական ինստիտուտը վերանվանվեց։ Մոնղոլիայի պետական տեխնիկական և տեխնոլոգիական համալսարանը ներկայումս ունի 15 ֆակուլտետ։ Ունի 21 000 ուսանող, 10 000 մագիստրոս[9][10]։

Մոնղոլիայի բժշկական համալսարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Բժշկական համալսարանը բացվել է 1961 թվականին։ Մինչ այդ ապագա բժիշկները սովորում էին Մոնղոլիայի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետում։ Ունի հետևյալ ֆակուլտետները.

Ֆակուլտետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • բուժա-վերականգնողական ֆակուլտետ
  • սոցիալական առողջության ֆակուլտետ
  • ստոմատոլոգիական ֆակուլտետ
  • բուժքույրական ֆակուլտետ
  • ֆարմա-կենսաբժշկական ֆակուլտետ

Սովորողների ընդհանուր թիվը 4700 է[11]։

Հումանիտար համալսարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոնղոլիայի հումանիտար համալսարանը հիմնադրվել է 1979 թվականին՝ որպես Ռուսաց լեզվի ինստիտուտ։

1990 թվականին վերանվանվել է Օտար լեզուների ինստիտուտի։ 2000 թվականից ստացել է Հումանիտար համալսարանի կարգավիճակ։

2015-2016 ուսումնական տարում ունեցել է 4200 ուսանող, 500 մագիստրոս և դոկտորանտ։

Մոնղոլիայի արտադրության և առևտրի ինստիտուտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորողների ընդհանուր թիվը 4700 է։ Ուսումնական այս հաստատությունը Մոնղոլիայում բացվել է 1924 թվականին՝ որպես առևտրի ժամանակավոր դպրոց։ Իր գոյության ամբողջ ընթացքում մի քանի անգամ վերանվանվել է։ Այս ինստիտուտը պատրաստում է ապագա մասնագետներ տնտեսագիտության և բիզնեսի բնագավառների համար։

Ունի 2500 ուսանող, 1200 մագիստրոս և ասպիրանտ[12][13]։

Մոնղոլիայի պետական կրթական համալսարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսումնական այս հաստատությունը հիմնադրվել է 1951 թվականին՝ Մոնղոլիայի մանկավարժական ինստիտուտի անվանումով։ Սկզբում բացվեց միայն 4 ֆակուլտետ։ 2004 թվականին Մանկավարժական ինստիտուտը վերանվանվեց և այժմ կրում է «Մոնղոլական կրթության համալսարան» անվանումը։ Այստեղ սովորում են միջնակարգ դպրոցների ապագա ուսուցիչները։

Ուսանողների թիվը 6900 է, մագիստրանտներինը՝ 1500[14]:

Մոնղոլիայի միջազգային համալսարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոնղոլիայի միջազգային համալսարանը մասնավոր բուհ է և գտնվում է Ուլան Բատորում։ Համալսարանը հիմնադրվել է 2002 թվականին։ Բոլոր դասընթացներն իրականացվում են անգլերենով։

Մոնղոլիայի միջազգային համալսարանում բակալավրիական կրթությունն իրականացվում է 5 մասնագիտությունների գծով՝ միջազգային բիզնես և մենեջմենթ (IM), տեղեկատվական տեխնոլոգիաներ (IT), կենսատեխնոլոգիա (BT), անգլերենի ֆակուլտետ (EE), նորաձևության և դիզայնի ֆակուլտետ (FD): Բացի այդ, ուսանողների համար բացվել է մագիստրական 1 կուրս՝ անգլերեն դասավանդման օտարերկրացիներին (Teaching English to speakers of other languages, TESOL).[15][16]:

Ֆակուլտետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բակալավրիատ.

  • Միջազգային բիզնես եւ կառավարում
  • Տեղեկատվական տեխնոլոգիաներ
  • Կենսատեխնոլոգիա
  • Անգլերեն եւ գերմաներեն
  • Նորաձեւություն և դիզայն
  • Էներգետիկ տեխնոլոգիաներ և մարդկային ռեսուրսներ

Մագիստրատուրա.

  • Անգլերեն դասավանդման օտարերկրացիներին (Teaching English to speakers of other languages)

Բացի այդ, Մոնղոլիայի միջազգային համալսարան համար աշխատում են լեզվաբանական տարբեր ինստիտուտներ, որոնք ապահովում են տարբեր ուղղություններով կրթություն։ Լեզվական ուսուցման ինստիտուտը, Մոնղոլական լեզվի և մշակութային կենտրոն, Կորեական լեզվի «Պեջե» դպրոցն ուսանողներին պատրաստվում են անգլերեն, մոնղոլերեն և կորեերեն լեզուներով[17]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Монгольские студенты в России
  2. Студенческий Консул
  3. «Монгольские родители покупают детям места в вузах РФ: Голос России». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 30-ին.
  4. «Учебные заведения Монголии». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 30-ին.
  5. «Монгольский Государственный Университет». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 30-ին.
  6. Монгольский государственный университет (Улан-Батор)
  7. «Список участников Азиатского студенческого форума «Образование без границ. Алтай — Азия 2012»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 30-ին.
  8. Монгольский Государственный Университет
  9. «МГТУ имени Баумана и Монгольский Государственный Университет Техники и Технологии обменяются опытом». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 30-ին.
  10. Высшие учебные заведения Монголии(չաշխատող հղում)
  11. «Доржиев Сандан Борисович». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 30-ին.
  12. «Университеты Монголии». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 30-ին.
  13. Учебные заведения — Университеты Монголии — Монгольский институт производства и торговли
  14. «Монгольский Государственный Университет Образования». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 30-ին.
  15. Учебные заведения — Монгольский международный университет
  16. «Добро пожаловать в Международный Университет Монголии». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 30-ին.
  17. Монгольский международный университет