Կրեշչատիկ (երգչախումբ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուսանկարը «Կրեշչատիկ» ակադեմիական կամերային երգչախմբի համերգից
Choir Smiles» — «Կրեշչատիկ» ակադեմիական կամերային երգչախմբի համերգային ծրագիր

«Կրեշչատիկ» ակադեմիական կամերային երգչախումբ (ուկրաիներեն՝ Хрещатик), Կիևում հիմնադրված երգչախումբ, որը կոչվում է Կիևի կենտրոնական փողոցի անունով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծվել է 1994 թվականի մարտին Լարիսա Բուխոնսկայայի կողմից, որը ղեկավարել է երգչախումբը մինչև 2007 թվականը։ Մինչև 1999 թվականը երգչախումբը գործել է որպես սիրողական երգչախումբ, սակայն «Ուկրաինան և բարոկկոյի աշխարհը» փառատոնում ուկրաինական հոգևոր երաժշտության ծրագրով հաջող դեբյուտի և միջազգային մրցույթներում հաջողության շնորհիվ երգչախումբն արագ ճանաչում է ձեռք բերել մասնագիտական շրջանակներում։ Կոլեկտիվը մեծ դեր է խաղացել ժամանակակից ուկրաինացի կոմպոզիտորների հոգևոր երաժշտության հանրահռչակման գործում։ Մասնավորապես, «Կրեշչատիկ» երգչախումբն առաջին անգամ կատարել է Լեսյա Դիչկոյի, Եվգենի Ստանկովիչի, Միրոսլավ Սկորիկի, Աննա Գավրիլեցի և այլ կոմպոզիտորների հոգևոր ստեղծագործությունները։

1999 թվականին երգչախումբը ստացել է «մունիցիպալ» կարգավիճակ, Լարիսա Բուխոնսկայան ստանձնել է տնօրենի և գեղարվեստական ղեկավարի պաշտոնները։ 2001 թվականին Մշակույթի նախարարության հրամանով երգչախումբն ընդգրկվել է «Ուկրաինայի առաջատար ստեղծագործական կոլեկտիվների» ցանկում։ 2007 թվականի մարտին կոլեկտիվն արժանացել է Նիկոլայ Լիսենկոյի անվան մրցանակի, իսկ նրա գեղարվեստական ղեկավար Լարիսա Բուխոնսկայան՝ Ուկրաինայի արվեստի վաստակավոր գործչի կոչման։

2007 թվականի հունիսին կոլեկտիվին նոր շինության համար 0,12 հեկտար հողատարածք հատկացնելու հետ կապված քաղաքապետ Լեոնիդ Չերնովեցկու հետ առաջացած հակամարտության արդյունքում Լարիսա Բուխոնսկայան հեռացվել է տնօրենի պաշտոնից և շուտով հարկադրված է եղել թողնել նաև երգչախմբի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը[1][2]։

2007 թվականին երգչախմբի գեղարվեստական ղեկավար է նշանակվել Ուկրաինայի Չայկովսկու անվան ազգային երաժշտական ակադեմիայի շրջանավարտ Պավել Ստրուցը, գլխավոր տնօրեն՝ Անդրեյ Վոինովը։ 2009 թվականի դեկտեմբերին կոլեկտիվին տրվել է «ակադեմիականի» կարգավիճակ։ Երգչախմբի պաշտոնական անվանումը 2011 թվականի հունվարին դարձել է «Կրեշչատիկ» ակադեմիական կամերային երգչախումբ։

Ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոլեկտիվի ստեղծագործական հավատամքը դարձել է ուկրաինացի կոմպոզիտորների ժամանակակից ստեղծագործությունների կատարումը։ Երգչախումբը մշտապես մասնակցում է Ուկրաինայի կոմպոզիտորների միության հովանու ներքո անցկացվող փառատոներին՝ «Սեզոնի երաժշտական պրեմիերաներ», «ԿիևՄուզիկՖեստ», հեղինակավոր «Ոսկեգմբեթ  Կիև» երգչախմբային փառատոն, որտեղ մասնակիցները նոր կյանք են հաղորդում Լեսյա Դիչկոյի, Եվգենի Ստանկովիչի, Բոգդանա Ֆիլտի, Վիտալի Գուբարենկոյի, Գենադի Լյաշենկոյի, Ալեքսանդր Նեկրասովի, Կիրիլ Ստեցենկոյի, Ալեքսեյ Սկրիպնիկի և շատ ուրիշների ստեղծագործություններին։

1996 թվականից մինչև 2004 թվականը երգչախումբը կատարել է մոտ 500 ստեղծագործություն (ավելի քան 200 պրեմիերա)[3], այդ թվում՝ Լեսի Դիչկոյի «Զոլոտոսլով» խմբերգային օպերան, Ս. Պեկալիցկու հոգևոր երգերը, առաջին անգամ Ուկրաինայում կատարելով Դ. Բորտնյանսկու «Գերմանական պատարագը» և Լ. Բերնշտեյնի «Չիչեսթերի սաղմոսները»։ 2006 թվականին երգչախումբը հանդես է եկել Ա. Կոշիցի «Աշխարհի ժողովուրդների երգերը» առաջին թատերականացված ներկայացմամբ։ Մինչև 2017 թվականը կատարված ստեղծագործությունների ցանկն ընդլայնվել է՝ հասնելով 800-ի (որից 300-ը՝ պրեմիերաներ)[4]։

Երգչախումբը ֆոնդային ձայնագրություններ ունի Ուկրաինայի ազգային ռադիոյի և BBC-ի (Լոնդոն) համար։ Ձայնագրություններն ու կատարումները հեռարձակվում են ռադիոյի և հեռուստատեսային ծրագրերով։

Երգչախումբը համերգային գործունեություն է իրականացրել Կիևի եկեղեցիներում (Վլադիմիրսկի, Միխայլովսկի), Կիև-Պեչորյան մայրավանքում, Սուրբ Ալեքսանդրի եկեղեցում, Իռլանդիայի, Անգլիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Դանիայի, Լատվիայի, Լեհաստանի տաճարներում և եկեղեցիներում, Նիկոլայ Լիսենկոյի անվան սյունազարդ դահլիճում, Ուկրաինայի ազգային ֆիլհարմոնիայում և այլն։

Երգչախմբի երգացանկում ընդգրկված են նաև բեմական ստեղծագործություններ՝ «Ավե Մարիա՝ ամենամաքուր և անարատ»՝ Աստվածածնի մասին ստեղծագործությունների անթոլոգիա՝ հնությունից մինչև մեր օրերը՝ բանաստեղծական միահյուսմամբ՝ հատվածներ Ռայներ Մարիա Ռիլկեի «Աստվածածնի կյանքը» շարքից, ուկրաիներեն իր իսկ թարգմանությամբ, «Ուկրաինական ծիսական երգեցողության տարեկան արևադարձ» և «Сafe-chantantKhreschatyk» երգչախմբային մյուզիքլը կազմված աշխարհահռչակ ֆրանսիական էստրադային երգերի ինքնատիպ մշակումներից։ 2015 թվականից «Կրեշչատիկ» երգչախումբը ընդլայնել է իր ժանրային գունապնակը և անցել հանրաճանաչ երաժշտության ժանրին։ Այսպես, «Շլյագերներն ամենուր են» համերգաշարը ներառում է այնպիսի երգչախմբերի երգեր, ինչպիսիք են «ABBA»-ն, «Muse»-ը, «Օկեան Էլզի»[5] և այլ հայտնի գործիքային խմբերգային մշակումների երգեր և բեմադրություններ, որոնք բնորոշ են «շոու երգչախմբերին»։ Ծրագիրը ձևավորվել է համաշխարհային հանրաճանաչ շլյագերներ ընտրելով, այնուհետ ստեղծելով երգչախմբային օրիգինալ մշակումներ, որոնց համար հրավիրվել են պրոֆեսիոնալ գործիքավորողներ։ Դրանցից են Ա. Բոնդարենկոն և Մ. Կուչմետը, մի քանի գործեր վերադաշնակել է Պ. Ստրուցը[6]։

Երգչախմբի վերջին նախագծերից մեկը ժամանակակից մշակումներով ժողովրդական երգերի վրա հիմնված վերադաշնակումն է՝ «Կարմիր երգերի մանյակը», ժամանակակից ձևով ժողովրդական ներկայացում հիշեցնող թատերական ներկայացում, որտեղ երգչախումբը գլխավոր դերակատարն է[7]։

Մասնակցությունը մրցույթներին և փառատոներին[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գրան պրի Սլայգոյի 7-րդ միջազգային երգչախմբային մրցույթում (Իռլանդիա, 1994),
  • Առաջին մրցանակ Ի. Ֆ. Մենդելսոն-Բարտոլդի անվան բանահյուսական ծրագրի առաջին մրցույթում (Դաուպֆետալ, Գերմանիա, 1996),
  • 2-րդ մրցանակ Հայնովկա քաղաքում անցկացված ուղղափառ երաժշտության XXI միջազգային մրցույթում (Լեհաստան, 2002),
  • 1-ին մրցանակ «Vocal Floriliege de Tour» Տուր քաղաքում անցկացված մրցույթում (Ֆրանսիա, 2008)։

Մասնակցություն միջազգային փառատոներում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Europatref» Իյորինգ քաղաքում (Դանիա, 1996),
  • «ArtSacre» Փարիզ քաղաքում (Ֆրանսիա, 1996),
  • «RigaDimd» Ռիգա քաղաքում (Լատվիա, 1997),
  • «Spotkaniamuzyczne» Վելսկ քաղաքում (Լեհաստան, 1998),
  • Ա․ Կոշիցիայի անվան II Համառուսաստանյան մրցույթ (Մոսկվա, 2000),
  • Ուկրաինայի մշակույթի օրեր Ռուսաստանում (Մոսկվա, 2001),
  • III Միջազգային երգչախմբային փառատոն Շչեցին քաղաքում (Լեհաստան, 2002),
  • Եկեղեցական երգչախմբային երաժշտության Միջազգային փառատոն Սանտանդեր քաղաքում (Իսպանիա, 2003),
  • «Festival International de Musique Universitaire» (Ֆրանսիա, 2003),
  • Հոգևոր երաժշտության փառատոն Չենստոխովայում (Լեհաստան, 2004),
  • XXV միջազգային երգչախմբային փառատոն Սանտուրսում (Իսպանիա, 2004),
  • «Ukrainska Wiosna» Պոզնան (Լեհաստան, 2008),
  • «Festivals en Confluence» Berzenois-ում (Ֆրանսիա, 2008),
  • «V Miedzynarodowiy Festiwal Muzycznego Trzesacz» Szczecin (Լեհաստան, 2009),
  • «Miedzynarodowiy Festiwal Muzyki Organowej Kameralnej w Kameniu Pomorskim» Կամեն Պոմորսկի քաղաքում (Լեհաստան, 2009)։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Дондик А. И. Этапы творчества академического камерного хора «Крещатик» // Академическое хоровое искусство Украины (история, теория практика, образование): коллективная монография / [ред.-сост. А. М. Лигус]. — Киев: Издательство Лира-К, 2017 — с.101-106
  • Дондик А. И. Специфика репертуара академического камерного хора «Крещатик» в контексте развития украинской хоровой музыки рубежа XX—XXI века. // Академическое хоровое искусство Украины (история, теория практика, образование): коллективная монография / [ред.-сост. А. М. Лигус]. — Киев: Издательство Лира-К, 2017 — с.107-1112
  • Дондик А. Особенности современных хоровых аранжировок классических произведений на примере репертуара хора «Крещатик». // Проблемы взаимодействия искусства, педагогики и теории и практики образования. // сб. Научных трудов Харьк. гос. ун-т искус. им. И. П. Котляревского. Харьков, Вып. 48, 2018 С. 70-82
  • Дондик А. И. Трансформация аудиовизуальных параметров сценического пространства в художественной деятельности Академического камерного хора «Хрещатик» / А. И. Дондик // Искусствоведческие записки. — 2017. — Вып. 32. — С. 344—354. — Режим доступа: http://nbuv.gov.ua/UJRN/

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ніна Матвієнко, Захищаймось, захищаймо культуру
  2. Хор из «киевской трагедии» Արխիվացված 2014-05-03 Wayback Machine Дзеркало тижня
  3. Дондик, с.104
  4. Дондик, с.105
  5. «Хор «Хрещатик», Шлягери звідусіль». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 3-ին.
  6. Дондик, с.112
  7. Дондик, с.107

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]