Կրեմեշնիտե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox mets.png
Կրեմեշնիտե
Kremna rezina.jpg
Ենթատեսակսննդամթերք
Առաջացման երկիրFlag of Austria.svg Ավստրիա
Cremeschnitte Վիքիպահեստում
Հանրահռչակ Bled cremschnitte

Կրեմեշնիտե (բոս․՝ krempita, խորվ.՝ kremšnita, գերմ.՝ Cremeschnitte, հունգ.՝  krémes, լեհ.՝ kremówka, ռում.՝ cremșnit, cremeș or crempita, սերբ.՝ кремпита/krempita, սլովակ.՝ Krémeš, սլովեն.՝ kremna rezina or kremšnita) հարած սերուցքով և քաստարդով (եփած քաղցր կրեմ) տորթ-աղանդեր՝ հայտնի Կենտրոնական Եվրոպայի մի շարք երկրներում: Կան բազմաթիվ տարածաշրջանային տարբերակներ, սակայն դրանք բոլորն էլ ներառում են թեթև խմոր և սերուցքային կրեմ:

Ըստ Երկրների[խմբագրել | խմբագրել կոդը]

Սլովենիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սլովենիայում kremna rezina-ն սովորաբար կապված է Սլովենիայի հյուսիսարևմտյան շրջանում գտնվող Բլեդ քաղաքի՝ ալպյան զբոսաշրջային վայրի հետ: Տորթի բաղադրատոմսը բերվել է 1953 թվականին Hotel Park հյուրանոցի հրուշակեղենի խոհարար Իշտվան Կովաչևիչի կողմից: Նա Բլեդ էր եկել Սերբիայից, որտեղ նման տորթ արդեն հայտնի էր: 2009 թվականի հոկտեմբեր ամսվա դրությամբ հյուրանոցի հրուշակեղենի խանութում իր գյուտից հետո թխվել է 10 մլն սերուցքային տորթ[1][2][3]: Աղանդերի անունը նշանակում է պարզապես «կրեմի կտոր»: Տեղացիների մեծ մասը այն անվանում է kremšnita՝ գերմանական Cremeschnitte բառից, նույն իմաստով: Մինչ Բլեդի kremna rezina-ն նշում է իրենց 10-րդ միլիոներորդ կտոր արտադրանքը, Slaščičarna Lenček-ը, որը գտնվում է Դոմժալեում, 2013 թվականին նշում էր իր 75-ամյակը, երբ իրենց առաջին արտադրանքն են պատրաստել, որը կոչվում էր Lenčkova kremna rezina:

Խորվաթիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորվաթիայում ամենատարածված երկու տարբերակներն են Samoborska kremšnita-ն, Սամոբոր քաղաքից և Zagrebačka kremšnita-ն՝ մայրաքաղաք Զագրեբից: Չափազանց հանրաճանաչ Samoborska kremšnita-ին բնորոշ է թեթև խմորից վերին շերտով, հիմնականում գերակշռում է բեզեն եփած կրեմի հետ (քիչ հարած սերուցքով) և ավարտված շաքարի փոշիով: Zagrebačka kremšnita-ն ունի շոկոլադի գլազուր վերևի փափուկ խմորի փոխարեն, պահպանելով խմորային հիմքը: Samoborska kremšnita-յի դասական բաղադրատոմսը համարվում է ստեղծված Ջուրո Լուկաչիչի կողմից 1950-ական թվականների սկզբին, հիմնված Զագրեբի հրուշակարաններում եղած տարբեր նախկին տարբերակների վրա[4]:

Սերբիայում, Բոսնիա և Հերցեգովինայում, Մոնտենեգրոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրեմպիտա

Սերբիայում, Բոսնիա և Հերցեգովինայում և Մոնտենեգրոյում, հայտնի է հայտնի է որպես krempita կրեմային կարկանդակ: Այն սովորաբար պատրաստվում է թեթև բիսկվիթի խմորով[5]: Լցոնը սովորաբար մաքուր թանձր քաղցր կրեմն է, սովորաբար հազվադեպ համակցված բեզեով (հարած ձվի սպիտակուց և շաքարավազ) կրեմ: Նմանատիպ բաղադրատոմսը լցոնված միայն բեզեով կոչվում է Šampita (Շամպիտա):

Լեհաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրալիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրալիայում, ուտեստը ավելի հայտնի է որպես vanilla slice (վանիլային շերտ):

Նոր Զելանդիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր Զելանդիայում այս ուտեստը հայտնի է որպես custard slice (կրեմի կտոր), որտեղ այն ունի թեթև խմորային հիմք, կրեմ, թեթև խմորային գագաթ, և վրան՝ վանիլային օշարակ կամ սովորական շաքարի օշարակ:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Bled: praznovanje ob 10-milijonti kremni rezini» (Slovenian)։ RTV Slovenia։ 2009-10-10։ Վերցված է 2011-01-01 
  2. «Deset milijonov originalnih blejskih kremnih rezin» (Slovenian)։ Dnevnik Newspaper։ 2009-10-12։ Վերցված է 2011-01-01 
  3. «Na Bledu praznujejo desetmilijonto kremšnito» (Slovenian)։ Večer Newspaper։ 2009-10-10։ Վերցված է 2011-01-01 
  4. «Archived copy»։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-25-ին։ Վերցված է 2012-02-01 
  5. Rolek, Barbara։ «Serbian Custard Slice Recipe - Krem Pita»։ About.com: Eastern European Food։ Վերցված է մայիսի 8, 2012