Կվինտդեցիմա
Արտաքին տեսք
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Կվինտդեցիմա (լատին․՝ quinta-decima՝ տասնհինգերորդ), երաժշտական ինտերվալ 15 աստիճան մեծությամբ, այսինքն՝ երկու օկտավա ծավալով։ Նշանակվում է 15 թվով (կամ 16 որպես կրկնակի օկտավա)։
Տարատեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մաքուր կվինտդեցիմա (մաք. 15), պարունակում է 12 տոն։
- Փոքրացված կվինտդեցիմա (փոք. 15), 11 1/2 տոն, (Էնհարմոնիկորեն հավասար է մեծացված կվարտդեցիմային)։
- Կրկնակի փոքրացված կվինտդեցիմա (փոքր. փոքր. 15), 11 տոն, (Էնհարմոնիկորեն հավասար է մաքուր կվարտդեցիմային);
- Մեծացված կվինտդեցիմա (մեծ. 15), 12 1/2 տոն։
- Կրկնակի մեծացված կվինտդեցիմա (մեծ. մեծ. 15), 13 տոն։
Մեծացված և կրկնակի մեծացված կվինտդեցիմաները օգտագործվում են տեսության մեջ, իսկ գործնականում գրեթե չեն օգտագործվում։
Շրջվածքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Շրջվելու դեպքում կվինտդեցիմաների ստորին հնչյունը տեղափոխվում է մեկ օկտավա վերև, իսկ վերինը՝ օկտավա ներքև։ Արդյունքում մենք ստանում ենք պրիմա։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կվինտդեցիմա // Բուլուչևսկի Յու., Ֆոմին Վ. Երաժշտական բառարան, Մ., 2005. — 461 էջ
|