Դուոդեցիմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դուոդեցիմա (լատին․՝ duodecimus՝ տասներկուերորդ, նկատի ունեն հնչյունաշարի հերթականությամբ 12-րդ աստիճանը՝ հաշված առաջինից՝ պրիմայից), երաժշտական ինտերվալ 12 աստիճան մեծությամբ, նշանակվում է 12 թվով։

Առավել հաճախ դիտարկվում է որպես բաղադրյալ ինտերվալ, այսինքն՝ բաղկացած օկտավայից և կվինտայից (նրա նախկին անվանումը՝ diapason cum diapente, այսինքն՝ օկտավա կվինտայի հետ միասին)։ Օրինակ՝ С-g:

Ինչպես և կվինտան, կարող է լինել մաքուր, փոքրացված և մաքուր։ Երաժշտության տեսության եվրոպական ուղղության մեջ մաքուր դուոդեցիման դասակարգվում է որպես կատարյալ կոնսոնանս։ Սերգեյ Ռախմանինովը ազատորեն օգտագործում էր դուոդեցիման դաշնամուրի վրա։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դուոդեցիմա // Բուլուչևսկի Յու., Ֆոմին Վ. Երաժշտական բառարան, Մ., 2005. — 461 էջ