Jump to content

Դեցիմա (ինտերվալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(a)՝ մեծ դեցիմա,
(b)՝ փոքր դեցիմա

Դեցիմա (լատին․՝ decima՝ տասներորդ), երաժշտական ինտերվալ տասը աստիճան մեծությամբ։ Գերազանցում է օկտավայի ծավալը։ Հաճախ դիտարկվում է որպես բաղադրյալ ինտերվալ, այսինքն՝ որպես տերցիա օկտավայի միջոցով։ Տերցիայի պես՝ ունի երկու հիմնական տարատեսակ.

  • մեծ դեցիման (մ.10) պարունակում է տասնվեց կիսատոն,
  • փոքր դեցիման (փ.10) պարունակում է տասնհինգ կիսատոն։

Դեցիմաները, ինչպես և տերցիաները, կոնսոնանս առաջացնող ինտերվալներ են։ Մյուս ինտերվալների համեմատ՝ օկտավայից բարձր դեցիմա հաճախ հանդիպում է երաժշտական շրջվածքների դեպքում։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Դեցիմա // Բուլուչևսկի Յու., Ֆոմին Վ. Երաժշտական բառարան, Մ., 2005. — 461 էջ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 366