Կուրբանմուրատ Նեպեսով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կուրբանմուրատ Նեպեսով
թուրքմ.՝ Gurbanmurad Nepesov
Դիմանկար
Կ․ Նեպեսովի գերեզմանի տապանաքարը Եռաբլուրում
Ծնվել է1969
ԾննդավայրBoldumsaz District, Դաշողուզի վելայաթ, Թուրքմենստան
Մահացել է1992
Մահվան վայրԱրցախ
ԳերեզմանԵռաբլուր
Քաղաքացիություն Թուրքմենստան
Կրոնիսլամ
Մասնագիտությունազատամարտիկ
Պարգևներ և
մրցանակներ
Արիության մեդալ

Կուրբանմուրատ Բազարբայի Նեպեսով (հայտնի է նաև «Բասմաչ» կամ «Թուրքմեն» մականունով, թուրքմ.՝ Gurbanmyrat Nepesow, ռուս.՝ Курбанмурад Базарбаевич Непесов, 1969, Boldumsaz District, Դաշողուզի վելայաթ, Թուրքմենստան - 1992, Արցախ), հայ ազատամարտիկ, ազգությամբ թուրքմեն, Արցախյան պատերազմի մասնակից հայկական կողմից, Հայր Վահան կամավորական ջոկատի անդամ[1]։ Եռաբլուր պանթեոնում թաղված միակ մուսուլման մարտիկն է[2]։ Արիության հետմահու մեդալակիր (2009)[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1969 թվականի Թուրքմենական ԽՍՀ Կալինինոյի շրջանում (այժմ՝ Թուրքմենստանի Հանրապետության Բոլդումսազի էտրապ):։

Ծառայել է Աֆղանստանում, որտեղ վիրավորվել է։ Հետագայում հայ զինակիցներից մեկը Նեֆեսովին արյուն է տվել։

Մասնակցություն Արցախյան պատերազմին[խմբագրել | խմբագրել կոդը]

Աֆղանստանից խորհրդային զորքերի դուրս բերումից հետո Նեֆեսովը ժամկետային ծառայություն էր անցնում Հայաստանում, ապա՝ հայտնվում է Արցախում և որոշում է միանալ հայ ազատագրական պայքարին։ 1991 թվականին Վոլոդյա Մաթևոսյանը ստեղծում է «Հայր Վահան» ջոկատը և միանգամից մեկնում Արցախ, որին էլ հենց սկզբից միանում է Կուրբանմուրադ Նեֆեսովը։ Ջոկատի մեջ հայերից բացի եղել են եզդիներ, ռուսներ, ասորի, հույն և թուրքմեն։ Պատերազմի ժամանակ հայտնի էր «Բասմաչ» կամ ուղղակի «Թուրքմեն» մականուններով[2]։

1992 թվականի փետրվարին «Հայր Վահան» ջոկատը մարտական խնդիր ուներ՝ ազատել Քարվաճառի շրջանի լեռնաբերձ Աղդաբան գյուղը, որից ադրբեջանցիները հարձակվում էին Մարտակերտի շրջանի վրա։ Նեֆեսովը հետախուզման է գնացել և իրեն կողմից ճշտված կոորդինատների շնորհիվ ջոկատի մարտիկները Արցախի Հանրապետության ապագա գեներալ-մայոր Ժորա Գասպարյանի հրամանատարության ներքո ոչնչացրել է թշնամու 6 տանկ և ազատել Աղդաբանը[2]։

Կուրբանմուրադ Նեֆեսովը զոհվել է 1992 թվականի դեկտեմբերի 13-ին մարտի ժամանակ։ Զոհվելուց հետո Նեֆեսովի մարմինը 4 ամիս մնացել է դիարանում, քանի որ պատերազմի ժամանակ դժվար էր տեղափոխել այն Թուրքմենստան, սակայն վերջում որոշում է կայացվել հողին նրան հանձնել Եռաբլուրում։ Նեֆեսովը Եռաբլուր պանթեոնում թաղված միակ մուսուլման մարտիկն է[2]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ««Արյունով ազատագրած հողը չենք թողնի տան ուրիշին». ազատամարտիկ». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 14-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Կուրբանմուրադ Նեֆեսովի մասին հոդվածը «Ոսկանապատ» վերլուծաբանական կենտրոնի կայքում
  3. 3,0 3,1 Հայաստանի Հանրապետության շքանշանով և մեդալներով պարգևատրելու մասին