Կուտուզովի բուլվար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կուտուզովի բուլվար
Երկիր Ռուսաստան
Գտնվում էՎիբորգ
Անվանվել էՄիխայիլ Կուտուզով

Կուտուզովի բուլվար, վիբորգյան միակ փողոցը, որը ունի բուլվարի կարգավիճակ։ Այն սկսվում է Կամեննի նրբանցքից և շարունակվում մինչև Ալեքսանդր Նևսկու փողոց։ Բուլվարին սահմանակից են Դպրոցական հրապարակը, Զբոսայգու և Երիտասարդական պուրակները։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1861 թվականի հատակագիծի վրա հստակ երևում է բուլվարների շղթան

Տարածքը, որի վրա գտնվում է բուլվարը, քաղաքից դուրս էր մինչև 1860-ական թվականները։ Մեծ մասամբ այն պատկանում էր Պետերբուրգի արվարձանին և Վիբորգի անկանոն փայտե շինություններով արվարձանին։ 1861 թվականին Վիբորգի նահանգային հողաշինարար Բերնդտ Оտտո Նյուլմանի կողմից մշակվեց քաղաքային հատակագիծ, որով նախատեսվում էր քանդել Եղջյուրավոր ամրոցի հնացած ամրությունները և ձևավորել նոր ուղիղ փողոցների ցանց, որոնք բաժանում էին նախկին արվարձանի տարածքը ուղղանկյունաձև տեղամասերի։ Ըստ հատակագծի՝ հին և նոր քաղաքային թաղամասերը շրջապատված էին բուլվարների շղթայով, որն ընդգրկում էր ժամանակակից Լենինի անվան զբոսայգին, Վիբորգյան գնդերի հրապարակը, Սադովայա փողոցը, Կուտուզովի բուլվարը և Պերվոմայսկայա փողոցը։ Սակայն Սանկտ Պետերբուրգի արվարձանի հին փայտե տների քանդումը և սեփականատերերի հողամասերի սահմանների վերաբաշխումը երկար տարիներ տևեց, ապագա բուլվարի կառուցապատումը սկսվեց 19-րդ դարի վերջից, իսկ կանաչապատ տարածքների ձևավորումը` 20-րդ դարի սկիզբին։ Նոր Կուլլերվո (ֆիններեն՝ Kullervonkatu, շվեդ.՝ Kullervogatan - Կուլերովսկայա) փողոցի երկու կողմերում տնկվեցին լորենու ծառեր[1], իսկ փողոցը կոչվեց ի պատիվ կարելա -ֆիննական «Կալեվալա» էպոսի ողբերգական կերպարի։

Խորհրդա-ֆիննական պատերազմների արդյունքում (1939-1944) քաղաքի ամենագեղեցիկ փողոցներից մեկը վերանվանվեց բուլվար և կոչվեց Ռուսական Ֆինլանդիայի զորքերի հրամանատար Միխայիլ Կուտուզովի անունով, ով 1795-1802 թվականներին, տարբեր ժամանակաշրջաններում չորս տարուց ավելի բնակվել էր այդտեղ և զբաղեցրել Վիբորգի գլխավոր նահանգապետի պաշտոնը։

Բուլվարի կառուցապատումը, որը կազմավորվել է 20-րդ դարի ընթացքում, հիմնականում իրենից ներկայացնում է բազմաբնակարան բնակելի շենքերի շարք, որոնք պատկանում են տարբեր ոճերի և ուղղությունների, այդ թվում նեոգոթական, մոդեռնիստական, ֆունկցիոնալիզմի և խորհրդային ճարտարապետության։ Բուլվարում տեղակայված շենքերից շատերը ներառված են մշակութային ժառանգության օբյեկտների գրանցամատյանում` որպես ճարտարապետական հուշարձաններ։

2008 թվականից՝ Վիբորգի ամբողջ տարածքը միկրոշրջանների բաժանվելուց հետո, Կուտուզովի բուլվարը ընդգրկվեց քաղաքի Կենտրոնական միկրոշրջանի կազմում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Кауппи У.-Р., Мильчик М. Выборг. Столица Старой Финляндии / Ред. М. Инбар. — Хельсинки, 1993. — 200 с. — ISBN 951-717-743-7
  • Кепп Е.Е. Выборг. Художественные достопримечательности / Ред. О.В. Казаков. — Выборг: «Фантакт», 1992. — 200 с.
  • Неувонен П., Пёюхья Т., Мустонен Т. Выборг. Архитектурный путеводитель / Пер. Л. Кудрявцевой. — 2-е изд. — Выборг: «СН», 2008. — 160 с. — ISBN 5-900096-06-8
  • Новосёлова З.А. А.В. Суворов и М.И. Кутузов в русской Финляндии (Выборгской губернии). — СПб.: «Центр Сохранения Культурного Наследия», 2012. — 104 с. — ISBN 978-5-91882-011-7

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]