Վիբորգի հարսանյաց պալատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քարտեզ
Քարտեզ

Վիբորգի հարսանյաց պալատ, քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրասենյակի շենքը Վիբորգում, որը կառուցվել է 1908-1909 թվականներին ճարտարապետ Բրյունոլֆ Բլումկվիստի նախագծով։ Նոր վերածննդի ոճով կառուցված ոչ մեծ առանձնատուն, որտեղ սկզբում տեղակայված է եղել ոստիկանության տեղամասային բաժանմունքը։ Շինությունն ընդգրկված է ճարտարապետական հուշարձանների ցանկում։ Հարսանյաց պալատի դիմաց գտնվում է Երիտասարդական պուրակ, որը բարեկարգված է հարսանեկան արարողությունների անցկացման համար։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդության պուրակում
Երիտասարդության պուրակի կամարը

20-րդ դարի սկզբին Վիբորգ քաղաքի Մելնիչնայա Գորայի տարածքն ակտիվորեն կառուցապատվում էր հասարակական օգտագործման քարե շենքերով՝ փոխարինելով նախկին փայտե տներին։ Վիբորգ քաղաքի ճարտարապետ Բրյունոլֆ Բլումկվիստի նախագծով, որը նախընտրում էր նոր-վերածննդի ոճը, 1901 թվականին կառուցվեց Ռեպոլական ժողովրդական դպրոցը, որի մոտակայքում էլ 1906 թվականին կառուցվեց նույն ճարտարապետի կողմից նախագծված Վիբորգի հրշեջ դեպոն՝ հեքիաթային պալատի տեսքով։ Շարունակելով «հեքիաթային» պայծառ դեկորատիվ թեմատիկան հրշեջ դեպոյի հարևանությամբ գտնվող տարաքում 1906 թվականին նախագծվեց և 1908-1909 թվականներին կառուցվեց II տեղամասի ոստիկանական բաժանմունքի շենքը։ Օգտագործելով տարբեր ճարտարապետական ոճերի տարրեր շենքի նախագիծը դարձյալ իրականացվել էր Բրյունոլֆ Բլումկվիստի կողմից։ Գրանիտե կոպտատաշ ցոկոլով մեկ հարկանի շենքը ուներ գրավիչ ասիմետրիկ բազմագույն աղյուսե ճակատ՝ մեծ կիսաշրջանաձև պատուհաններով և բարձր աստիճաններով վերնաճակատով, որի մուտքի վերևում տեղադրված էր հողմացույց։ Շենքի ռոմանտիկ, տոնական արտաքին տեսքը այնքան էլ չէր համապատասխանում շենքի նշանակությանը, որի նկուղում տեղակայված էին նախնական կալանքի խցերը։ 1910-ականներին կառուցվեց սպասարկման մասնաշենքը ախոռներով։ Խորհրդա-ֆիննական պատերազմներից հետո (1939-1944) շենքի նշանակությունը փոխվեց, Խորհրդային տարիներին առանձնատունը վերափոխվեց որպես հարսանյաց պալատ, որի արդյունքում հողմացույցի վրա հայտնվեց երկու ամուսնական մատանիների տեսքով համապատասխան խորհրդանիշ։ 1990-ականներին նկուղում ռեստորան բացվեց։

2016 թվականին անցկացված Երիտասարդական պուրակի բարեկարգման նախագծերի ճարտարապետական մրցույթի արդյունքներով 2018 թվականին հարսանյաց պալատի դիմացի տարածքը վերակառուցվեց՝ նոր արահետներ կառուցվեցին տեղադրվեցին նստարաններ և լուսատուներ, բարեկարգվեց հարսանեկան հանդիսավոր արարողությունների և լուսանկարման համար նախատեսված հրապարակը[1] [2][3][4]:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Мысько А.С. Архитектура Выборга разных эпох. Путешествия в прошлое. — СПб.: «Издательский центр «Остров», 2019. — 352 с. — ISBN 978-5-94500-136-7
  • Неувонен П., Пёюхья Т., Мустонен Т. Выборг. Архитектурный путеводитель / Пер. Л. Кудрявцевой. — 2-е изд. — Выборг: «СН», 2008. — 160 с. — ISBN 5-900096-06-8

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]