Կուզմա Գրեբեննիկ
Կուզմա Գրեբեննիկ | |
---|---|
փետրվարի 18, 1900[1] - սեպտեմբերի 22, 1974 (74 տարեկան) կամ սեպտեմբեր 1974[1] (74 տարեկան) | |
Ծննդավայր | Բրյանկա, Slavyanoserbsky Uyezd, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահվան վայր | Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Բայկովո գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Զորատեսակ | հետևազոր |
Կոչում | գեներալ-լեյտենանտ |
Հրամանատարն էր | 37th Guards Rifle Division? |
Մարտեր/ պատերազմներ | Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ և Հայրենական մեծ պատերազմ |
Կրթություն | Q4114527? |
Պարգևներ |
Կուզմա Եվդոկիմովիչ Գրեբեննիկ (ռուս.՝ Кузьма Евдокимович Гребенник, փետրվարի 18, 1900[1], Բրյանկա, Slavyanoserbsky Uyezd, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 22, 1974 կամ սեպտեմբեր 1974[1], Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ծառայել է կարմիր բանակում, եղել է գեներալ։ Նա եղել է գեներալ-լեյտենանտ և Խորհրդային Միության հերոս, ծառայել է Խորհրդային Միության սահմանները պաշտպանող զինված ուժերում մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը և դրանից հետո։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նրա հրամանատարության տակ է եղել 15-րդ հրաձգային դիվիզիան և 37-րդ գվարդիական հրաձգային դիվիզիան[2]։
Երիտասարդություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կուզմա Գրեբեննիկը ծնվել է 1900 թվականի փետրվարի 18-ին Բրյանսկ գյուղում` Սլավոնասերբական նահանգում` Եկատերինոսլավյան գավառում։ Նրա հայրը աշխատել է Դոնբասի ածխահանքերում որպես ածխահատ։ Գրեբեննիկն ավարտել է նախնական դպրոցը և 10 տարեկան հասակում դարձել տեսակավորող ածխահանքում։ 1974 թվականին նրա ընտանիքը տեղափոխվել է Խարկովի նահանգի Կրեմեն գյուղը, որտեղ Գրեբեննիկը 2 տարի սովորել է քոլեջում և ավարտել է 1915 թվականին։ 1916 թվականին նա դարձել է բանվոր Դոնեցկ-Ռուբեժանսկի գործարանում։ Նա վերադարձել է Դոնբաս և 1918 թվականին որպես բանվոր աշխատել է ածխահանքում։
1919 թվականի մարտին Գրեբեննիկը կանչվել է Կարմիր բանակ և ծառայել 42-րդ հրաձգային դիվիզիայում (Խորհրդային Միություն)։ Հիվանդացել է տիֆով և ապաքինվելուց հետո` 1920 թվականի հունվարին, դարձել է գործավար Եկատերինոսլավյան նահանգում։ Գրեբեննիկը կապվել է Սովետական Միության Կոմունիստական Կուսակցության հետ սեպտեմբերին։ Հոկտեմբերին անցել է ՉԵԿԱ և ծառայել Կարմիր կոմունիստական գնդում առաջին Դոնեցկյան դիվիզիայում։ Այնտեղից նա կռվել է Վրանգելի հրամանատարությամբ գործող սպիտակ բանակի դեմ։ 1922 թվականին Գրեբեննիկը դառնում է հրահանգիչ 455-րդ Ռոգոժյան-Սիմոնովյան գումարտակում` 51-րդ հրաձգային դիվիզիայում։ Նա տեղափոխվում է սահմանապահ զորքեր 1922 թվականի հոկտեմբերին` որպես սահմանապահ գումարտակի կոմիսար։ Գրեբեննիկը ավարտել է Խորհրդային Միության զորքերի բարձրագույն դպրոցը 1924 թվականին։ Նա դարձել է դասակի հրամանատար Օդեսայի սահմանապահ զորքերում։ Լեհաստանի սահմանում և մոլդովական սահմանապահ ջոկատում եղել է մոտոհրաձգային զորքերի հրամանատար։ Գրեբեննիկը 1931 թվականին հրամանատար է նշանակվել Լենինի շքանշանակիր հատուկ նշանակության 5-րդ առանձին մեքենայացված դիվիզիային։ 1935 թվականի հուլիսին նա ավարտել է Կարմիր բանակի մեխանիզացիայի և մոտորիզացիայի դասընթացները և դարձել է 59-րդ սահմանային ջոկատի հրամանատար[3];
1938 թվականին գլխավորել է սահմանապահ ջոկատը ճապոնական հարձակումներին դիմադրելու համար։ Հասան լճի ճակատամարտում իր ղեկավարությամբ ընթացած մարտերի համար պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով։
Երկրորդ համաշխարհային պատերազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրեբեննիկը շարունակում է ղեկավարել սահմանապահ ջոկատը մինչև 1942 թվականը, երբ նշանակվում է Հեռավորարևելյան հրաձգային դիվիզիայի հրամանատար Ուրալի ռազմական շրջանում։ 1943 թվականին դիվիզիան վերանվանվում է 102-րդ հրաձգային դիվիզիա և ուղարկվում է Կենտրոնական ճակատ (Խորհրդային Միություն, 70-րդ բանակ)։ Այդ ժամանակ նրա որդին` Վլադիմիր Գրեբեննիկը լեյտենանտի կոչումով միացել է դիվիզիային բժշկասանիտարական գումարտակում. «Իմ հայրը եղել է Խորհրդային Միության հերոս Կուզմա Գրեբեննիկը։ 1938 թվականին մասնակցել է Հասան լճի ճակատամարտում մարշալ Բլյուխերի հետ և պատերազմից հետո Տոկիոյում ռազմական գլխավոր հանցագործների դատին եղել է վկա դատարանում և ժապավենի վրա դարձել է կերպարներից մեկի նախատիպը»։ 1951 թվականի նոյեմբերին Գրեբեննիկը նշանակվել է Լենինգրադյան շրջանի սահմանապահ զորքերի գլխավոր հրամանատար։ Նա դարձել է ավագ խորհրդական ալբանական ներքին գործերի նախարարությունում 1953 թվականի հոկտեմբերին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Петров Н. В. Кто руководил органами госбезопасности: 1941—1954 (ռուս.) — Мемориал, 2010. — ISBN 966-95519-0-0
- ↑ «Гребенник Кузьма Евдокимович» [Grebennik Kuzma Evdokimovich]. www.warheroes.ru (Russian). Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 23-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Biography of Lieutenant-General Kuzma Evdokimovich Grebennik – (Кузьма Евдокимович Гребенник) (1900–1974), Soviet Union». www.generals.dk. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 26-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կուզմա Գրեբեննիկ» հոդվածին։ |
|
- Փետրվարի 18 ծնունդներ
- 1900 ծնունդներ
- Սեպտեմբերի 22 մահեր
- 1974 մահեր
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Կիև քաղաքում մահացածներ
- Խորհրդային Միության հերոսներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ այբբենական կարգով
- Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի մասնակիցներ
- Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ
- Գեներալ-լեյտենանտներ
- ԽՍՀՄ ԳԽ 3-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ 5-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ 2-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ Ազգությունների խորհրդի 2-րդ գումարման պատգամավորներ
- ԽՄԿԿ 21-րդ համագումարի պատվիրակներ
- ԽՄԿԿ անդամներ