Կորոկե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox mets.png
Կորոկե
コロッケ
Korokke.jpg
Ճապոնական խոհանոց
Ծագում
Տեսակսննդամթերք
Ենթատեսակկարտոֆիլով ուտեստ և agemono?
Առաջացման երկիրՃապոնիա
Բաղադրամասեր
ՀիմնականԿարտոֆիլ, միս, ծովամթերք, ալյուր, ձու, պաքսիմատ
Korokke Վիքիպահեստում

Կորոկե, պատկանում է ճապոնական խոհանոցին։ Կորոկեն կոտլետ է պատրաստված մսից, քերած կարտոֆիլից, ծովամթերքից և բանջարեղենից։ Օգտագործվում է նաև ալյուր, ձու, պաքսիմատ և ձիթայուղ։ Այն մատուցվում է ինչպես առանձին ուտեստ, այնպես էլ որպես լրացում մեկ այլ ուտեստի։ Դրանցից է, օրինակ ճապոնական քարրին։

Պատրաստման եղանակը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորոկե պատրաստելու ժամանակ կարտոֆիլը կեղևով եփվում է, որից հետո պատրաստում են պյուրե։ Ձիթայուղի մեջ տապակվում է սոխը, այնուհետև աղացած միսը, որին ավելացվում է աղ, համեմունքներ և մի փոքր սերուցք։ Արդեն մի փոքր սառած պյուրեն լցոնվում է այս խճողակով, ստանում կոտլետի տեսք, այնուհետև թաթախվում ալյուրի մեջ, հետո հարած ձվի մեջ, հետո պաքսիմատի մեջ և նոր միայն տապակվում առատ ձիթայուղով։ Այն տապակվելով է միջին ջերմաստիճանում, ստանալով ոսկեդարչնագույն տեսք արդեն համարվում է պատրաստ։ Պատրաստի կորոկեն դասավորվում է նախ անձեռոցիկի վրա, որպեսզի ավելորդ ձիթայուղը ներծծվի և նոր միայն մատուցվում։ (Ճապոնացիները կարծում են, որ ուտեստի վրա ավելորդ յուղի գոյությունը նշան է վատ խոհարարության)։ Կորոկեն դրսից պետք է լինի շատ փխրուն, ներսից շատ փափուկ։