Կորդրիք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կորդրիք
ԵրկիրՄեծ Հայք Մեծ Հայք
Կարգավիճակգավառ
Մտնում էԿորճայք
Ներառում էՎերին Կորդրիք, Միջին Կորդրիք, Ներքին Կորդրիք
ՎարչկենտրոնԱլկի (Տմորիք)
Խոշորագույն քաղաքԱլկի (Տմորիք)
Հիմնական լեզուհայերեն
Ազգային կազմհայեր
Կրոնական կազմհեթանոսներ (մինչև՝ 301 թ․), քրիստոնյաներ (սկսած 301-ից)
Առաջին հիշատակում4-րդ դար
Պատմական շրջան(ներ)Մեծ Հայք
Սահմանակցում էԿորդուք (Կորճայք), Մոկք, Ճահուկ (Կորճայք), Այտրվանք (Կորճայք), Դասն (Նոր Շիրական), Ադիաբենե, Արվաստան, Ծավդեք

Կորդրիք (նաև՝ Կոդրիկ, Կոդրիք, Կորդիկ, Կորդիս, Կորդիք, Կորդրիկ), գավառ Մեծ Հայքի Կորճայք նահանգում[1]։ Գտնվում էր Կորդվաց աշխարհի կողքին[2]։

Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորդրիքը տարածքով համապատասխանում էր ավելի հին ժամանակներում ձևավորված Տմորիք գավառին։ Ավելի ուշ շրջանում` ֆիզիկաաշխարհագրական առումով բաժանվել էր երեք գավառների՝ Վերին Կորդրիք, Միջին Կորդրիք և Ներքին Կորդրիք, որոնք գտնվում էին Տիգրիս գետի ձախակողմյան Խաբուր վտակի ավազանում[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մովսես Խորենացու վկայությամբ՝ Կորդրիք գավառը ավելի հնում հայտնի էր Տմորիք անունով։ Ըստ Պտղոմեոսի՝ այն կազմում էր Կորճեքի արևելյան կողմը կամ տարածվում էր Կորդուքից արևելք։ Կորդրիքը վկայված է նաև Փավստոս Բուզանդի և Եղիշեի պատմություններում։ Կորդրիքն ուներ բազմաթիվ ամրություններ և դժվարամատչելի էր թշնամիների համար[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 3 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 231 — 992 էջ։
  2. «Հայ Ժողովրդի Պատմության Քրեստոմատիա», հատոր 1, էջ 556.