Կորած դինոզավրը
Կորած դինոզավրը անգլ.՝ One of Our Dinosaurs Is Missing | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() ![]() |
Ժանր | նեո նուառ և կինոկատակերգություն |
Թեմա | դինոզավրեր |
Հիմք | The Great Dinosaur Robbery? |
Թվական | հուլիսի 9, 1975 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Robert Stevenson?[1] |
Պրոդյուսեր | Bill Walsh? |
Սցենարի հեղինակ | Bill Walsh? |
Դերակատարներ | Պիտեր Ուստինով[2], Հելեն Հեյս[2], Քլայվ Ռևիլ[2], Derek Nimmo?[2], Փերսի Հերբերթ[2], Hugh Burden?[2], Bernard Bresslaw?[2], Joan Sims?[2], Deryck Guyler?[2], Ջոս Էքլենդ[2], Փիթեր Մեդեն[2], Max Wall? և Angus Lennie? |
Օպերատոր | Paul Beeson? |
Երաժշտություն | Ռոն Գուդվին |
Մոնտաժ | Peter Boita? |
Պատմվածքի վայր | Լոնդոն |
Նկարահանման վայր | Pinewood Studios |
Կինոընկերություն | Ուոլթ Դիսնեյ ընկերություն |
Տևողություն | 94 րոպե |
Պաշտոնական կայքէջ |
Կորած դինոզավրը (անգլ.՝ One of Our Dinosaurs Is Missing), 1975 թվականի բրիտանաամերիկյան կինոկատակերգություն։ Ֆիլմը նկարահանվել է ըստ Դևիդ Ֆորեստի «Դինոզավրերի մեծ առևանգում» պատմվածքի[3]։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Բրիտանացի լրտես լորդ Սաութմերը Չինաստանից վերադառնում է հայրենիք` իր հետ բերելով «Լոտուս իքս» գաղտնի պատրաստուկի բանաձևը, սակայն նրան հետևում են չնակական հատուկ ծառայությունները։ Չնայած լորդին հաջողվում է հասնել Լոնդոն, բայց չինացիները շարանկում են հետևել նրան նաև այնտեղ։ Փախչելով նրանցից` նա ընկնում է Բնագիտական թանգարան, որտեղ բանաձևով միկրոֆիլմը թաքնվում է ամենամեծ դինոզավրի` ապատոզավրի կմախքի ոսկորների մեջ։ Հենց այդ թանգարանում նա պատահաբար հանդիպում է իր դայակ Հեթթիին, որին խնդրում է հոգ տանել միկրոֆիլմին։
Նա և իր ընկերուհի Էմիլին գործին խառնում են այլ դայակներ ևս, և նրանք թանգարանը փակվելուց քիչ առաջ թաքնվում են կապույտ կետի մակետր երախի մեջ։ Այնուհետև լռության և մթնության մեջ նրանք սկսում են զննել կմախքը։ Սակայն նրանց փնտրտուքները հաջողություն չեն ունենում, և շուտով բոլոր դայակները, բացի Հեթթիից, Էմիլիից և Սյուզանից, գնում են տուն երեխաներ մոտ, իսկ այս եռյակը գերի է ընկնում չինացիներին, որոնք նրանց տանում են չինական Սոհո ռեստորանի նկուղում գտնվող իրենց գլխամաս։ Այնտեղ է լինում նաև լորդ Սաութմերը։ Դայակներին հաջողվում է խաբել առևագողներին և փախչել։
Այդ ժամանակ չինացիները որոշում են գողանալ թանգարանից ամբողջ կմախքը` զննումը հանգիստ և մանրամասն անցկացնելու համար։ Գիշերային հափշտակմանը գաղտնի հետևոմ են երեք խիզախ դայակները, և այն բանից հետո, երբ չինացիները կմախքը դնում են բեռնատարի մեջ, տատիկներն առևանգում են մեքենան։ Արտասահմանցիները հետևում են նրանց, բայց կանանց հաջողվում է փախչել երկաթուղային պլատֆորմով։
Այդ ժամանակ չինացիները գողանում են դայակ Հեթթիի խնամքին հանձնված երկու երեխաներին` լորդ Քասթլբերիին և նրա փոքր եղբորը` Տրասկոտին։ Նրանց բերում են թանգարան, որտեղ չինական հատուկ ծառայություների ղեկավարը փնտրվող միկրոֆիլմը գտնում է մեկ այլ կմախքի` դիպլոդոկի մեջ։ Երեխաներին թողնում են տուն, որտեղ նրանք ամեն ինչ պատմում են դայակին։ Որոշելով փրկել լորդ Սաութմերին և կազմելով դայակների խումբը` Հեթթին կարձակվում է այն չինական ռեստորանի վրա, որտեղ պահվում էր լորդը։ Հարձակմանը միանում են նաև բեռնատարով վերադարձած Էմիլին և Սյուզանը։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Դերեկ Նիմո` լորդ Սաութմեր
- Հյու Բարդեն` Հեյնս
- Բեռնարդ Բրեսլո` Ֆէն Չոյ
- Հելեն Հես` Հեթթի
- Ջոան Սիմս` Էմիլի
- Դերիկ Հայլեր` Հարրիս
- Պիտեր Ուստինով` Խնապ Վան
- Կլայվ Ռևիլ` Կվոն
- Մոլլի Վեյր` շոտլանդուհի դայակ
- Մաքս Հարրիս` Տրասկոտ
- Մակս Ուոլ` Ջագլեր
- Նատաշա Պայն` Սյուզան
- Ջոս Էկլեդ` Բի, Ջեյ, Սփենս
- Ամանդա Բէրրի` միսսիս Բի, Ջեյ, Սփենս
- Արթուր Հովարդ` Տամլի
- Ռոյ Կիննիր` Վերահսկիչ Գրաբս
- Ջոզեֆ Սիչի` Քէբբի
- Պերսի Հերբերտ` Միստր Գիբոնս
- Ջոան Հիպսոն` միսսիս Գիբոնս
- Ջոն Լորի` Ջոկ
- Էնգուս Լենի` Խեմիշ
- Ջոն Պերտվի` Միստր Մորտիմեր, գնդապետ
- Քեթլին Բայրոն` միսսիս Մորտիմեր, գնդապետի կինը
- Լյուսի Գրիֆտս` — Ամելիա
- Ջոն Բերդոն` գրատպագրիչ
- Ջեյն Լապոտեյր` միսս Պրեսկոտ
- Ռիչարդ Պիրսոն` սըր Ջեֆրի
- Էնտոնի Շարպ` քարտուղար
- Ուենսլի Պիտի` Բրումլի
- Ֆրենկ Ուիլյամս` բժիշկ Ֆրիմո
- Էրիկ Չիտտի` թանգարանի պահակ
Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆիլմի անվանումը ծաղրում է 1942 թվականին նկարահանված «Կորած ինքնաթիռը» (անգլ.՝ One of Our Aircraft Is Missing) ֆիլմը[4]։
- Ֆիլմում առկա դիկլոդոկի կմախքը ավելի ուշ օգտագործվել է «Աստղային պատերազմներ։ Էպիզոդ IV։ Նոր հույս» ֆիլմում, այն տեսարանում, երբ C-3PO-ը անցնում է դրա կողքով անապատում։ «Աստղային պատերազմների» նկարահանումներից հետո կմախքը մնացել է թունիսյան անապատում, և շուտով այն զբոսաշրջիկների կողմից բաժանվել է հուշանվերների։
- Ֆիլմում առանց խոսքի դրվագում հայտնվում է այն ժամանակ քիչ հայտնի դերասանուհի Ջոան Հիքսոնը։ Շուտով նա մեծապես հայտնի է դարձել որպես Միսս Մարփլ` նկարահանվելով ըստ Ագաթա Քրիստիի ստեղծագործությունների բազմաթիվ ֆիլմերում։ Գլխավոր դերակատարուհին` Հելեն Հեյսը, 1980-ականներին ևս խաղացել է այդ դերը, ակայն որ այդքան հաջողված։
- Տարբեր երկրներում պրեմիերան կայացել է[5].
- ԱՄՆ` 1975 թվական, հուլիսի 9
- Իսպանիա` 1982 թվական, հունիսի 18
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆիլմի մասին timeout.com կայքում
|
- Pinewood Studios-ում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Լոնդոնում
- 1975 ֆիլմեր
- Մանկական ֆիլմեր
- Ընտանեկան ֆիլմեր
- Բրիտանական ֆիլմեր
- Ֆիլմեր դինոզավրերի մասին
- Կինոկատակերգություններ
- Անգլերեն ֆիլմեր
- Ամերիկյան ֆիլմեր
- Բրիտանական վեպերի էկրանավորումներ
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1920-ականներին
- Walt Disney Pictures ֆիլմեր