Ռոն Գուդվին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռոն Գուդվին
Ծնվել էփետրվարի 17, 1925(1925-02-17)[1][2]
Պլիմուտ, City of Plymouth, Դևոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Flag of the United Kingdom.svg Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էհունվարի 8, 2003(2003-01-08)[1][2] (77 տարեկանում)
Նյուբերի, Բերկշիր, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ԺանրերՖիլմի երաժշտություն
Մասնագիտությունկոմպոզիտոր, դիրիժոր, երաժիշտ և ֆիլմերի երաժշտությունների հեղինակ
ՇրջանավարտԳիլդհոլի երաժշտության և թատրոնի դպրոց
Կայքrongoodwin.co.uk/index.htm

Ռոն Գուդվին (անգլ.՝ Ron Goodwin, փետրվարի 17, 1925(1925-02-17)[1][2], Պլիմուտ, City of Plymouth, Դևոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն - հունվարի 8, 2003(2003-01-08)[1][2], Նյուբերի, Բերկշիր, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի կոմպոզիտոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1925 թվականին փետրվարի 17-ին Պլիմուտում, Դևոն կոմսությունում։ Հայրը՝ Ջեյմս Գուդվինը[3], ոստիկան էր, մայրը Բեսսի Վայոլետն էր[3]

Դպրոցից հետո որոշ ժամանակ աշխատել է որպես ապահովագրական գործակալ, այնուհետև աշխատանքի է անցել «Քեմփբել, Քոննելի և ընկերություն» հրատարակչատանը որպես պատճենահան: Միևնույն ժամանակ հաճախել է Լոնդոնի Գիլդհոլլ երաժշտական դպրոց, որտեղ սովորել է գործիքավորման արվեստը:

1945 թվականին դարձել է «Բրոն Ասոշիեյթիդ Փաբլիշերս» ընկերության առաջատար գործիքավորողը, որտեղ մի քանի տարի աշխատել է բրիտանական առաջատար նվագախմբերի հետ:

1950-ական թվականներից եղել է «Parlophone» ձայնագրման ընկերության երաժշտական տնօրենրը և համագործակցել է պրոդյուսեր Ջորջ Մարտինի հետ:

Շուտով պայմանագիր է կնքել Metro-Goldwyn-Mayer կինոընկերության բրիտանական մասնաճյուղի հետ: Ամուսնացած է եղել երկու անգամ[4]։ Առաջին ամուսնությունից ունեցել է մեկ որդի[4]։ Մահացել է 2003 թվականին հունվարի 8-ին, Բերքշիր կոմսության իր տանը[5]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ivor Novello երեք մրցանակ «Ողջ կյանքի ձեռքբերումների համար»
  • Խելահեղություն (1973)[4]

Առաջադրվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի` «Լավագույն սաունդթրեք» անվանակարգում։

Ֆիլմոգրաֆիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմպոզիտոր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1986` Վալհալլա
  • 1979` Տիեզերագնացը և Արթուր արքան
  • 1978` 10-րդ ջոկատը Նավարոնից
  • 1977` Մոմը կոշիկի մեջ
  • 1975` Կորած դինոզավրը
  • 1972` Խելագարություն
  • 1969` Ճակատամարտ Անգլիայի համար
  • 1969` Նետում դեպի Մոնտե-Կառլո
  • 1968` Արծիվի բույնը
  • 1966` Ծուղակ
  • 1965` Սպանություն ըստ Աժայբուբենի
  • 1965` Պարոն Պիտկին. վաղ թռչնակ
  • 1965` Օդային արկածներ
  • 1965` «Արբալետ» գործողություն
  • 1964` 633 նավախումբը
  • 1964` Մարդկային կրքերի բեռը
  • 1964` Անիծվածների երեխաները
  • 1963` Հուղարկավորությունից հետո
  • 1963` Տղաների հետևից
  • 1962` 16.50 Պադինգտոնից
  • 1962` Տրիպիդի օրը
  • 1960` Անիծվածների գյուղը

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Кинема арт, авт. Совиет Унион. Государственный комитет по кинематографии, Комитет Российской Федерации по кинематографии, издательство Союза работников кинематографии СССР, 1993.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]