Jump to content

Կոտրված պայտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոտրված պայտ
ռուս.՝ Сломанная подкова
Երկիր ԽՍՀՄ
Ժանրարկածային ֆիլմ և վեպի էկրանավորում
ՀիմքԴրամա Լիֆլանդիայում
Թվական1973
Լեզուռուսերեն
ՌեժիսորՍեմյոն Արանովիչ
Սցենարի հեղինակՊավել Ֆինն և Վլադիմիր Վայնշտոկ
ԴերակատարներՍերգեյ Յուրսկի, Մարինա Նեյոլովա, Վիտաուտաս Պաուկշտե և Անտս Էսկոլա
ՕպերատորԵվգենի Շապիրո և Դմիտրի Դոլինին
ԵրաժշտությունՌոմուալդ Գրինբլատ
ԿինոընկերությունԼենֆիլմ

«Կոտրված պայտ» (ռուս.՝ «Сломанная подкова»), 1973 թվականի խորհրդային պատմա-արկածային գեղարվեստական ֆիլմ, որը բեմադրել է ռեժիսոր Սեմյոն Արանովիչը[1] «Լենֆիլմ» կինոստուդիայում՝ Ժյուլ Վեռնի «Դրամա Լիֆլանդիայում» վեպի մոտիվներով։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի գործողությունները ծավալվում են Լիֆլանդիայում, որը վեպը գրելու պահին Ռուսական կայսրության մաս էր կազմում։

Ֆրանսիացի լուսանկարիչ և օդագնաց Ժյուլ Արդանը, ճանապարհորդելով իր օդապարիկով, պատահաբար հայտնվում է Ռևելում, որտեղ ծանոթանում է բժիշկ Պետերսոնի և նրա դստեր՝ Լեյդայի հետ։

Լեյդայի փեսացուին՝ Վասիլի Յակովլևին, որը դատապարտվել է քաղաքական դրդապատճառներով և փախել ծանր աշխատանքից, հետապնդում են ժանդարմները։ «Կոտրված պայտ» պանդոկում տեղի է ունենում բանկիրի որդու սպանությունը, և կասկածն ընկնում է Պետերսոնի վրա։ Հանցագործության հետաքննությունը ստանձնում է Ժյուլ Արդանը։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սերգեյ ՅուրսկիԺյուլ Արդան
  • Մարինա ՆեյոլովաԼեյդա Պետերսոն
  • Վլադիմիր Ռազումովսկի – Վասիլի Յակովլև
  • Վիտաուտաս Սարդշտե (կրկնօրինակող՝ Զինովի Գերդտ) – բժիշկ Պետերսոն
  • Բրոնյուս Բաբկաուսկաս – բանկիր Շմիդտ
  • Յ. Թոոմինգ (կրկնօրինակող՝ Օլեգ Բորիսով) – Կառլ Շմիդտ
  • Անտս Էսկոլաքննիչ Մյագի
  • Ստանիսլավ Սոկոլով – կապիտան
  • Վալենտինս Սկուլմե – կամերդիներ Տրանկել
  • Լեմբիտ Էլմյաե – պանդոկապան Գրիմ

Էպիզոդներում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վլադիմիր Թաթոսով
  • Լև Լեմկե
  • Ա. Վոստոկին
  • Կիրիլ Գունդյաև
  • Է. Լուսիկ
  • Յ. Մալինովսկի
  • Ե. Պավլով
  • Ռ. Պոժոգին
  • Անատոլի Չեռնեգին

Նարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակներ՝ Վ. Վլադիմիրով և Պավել Ֆինն
  • Բեմադրող ռեժիսոր՝ Սեմյոն Արանովիչ
  • Բեմադրող օպերատորներ՝ Եվգենի Շապիրո և Դմիտրի Դոլինին
  • Բեմադրող նկարիչ՝ Յուրի Պուգաչ
  • Կոմպոզիտոր՝ Ռ. Գրինբլաթ
  • Հնչյունային օպերատոր՝ Գ. Բելենկի
  • Ռեժիսորական խումբ՝ Օ. Դուգլաձե, Ն. Կոշելև, Լ. Չումակ, Ս. Կոլգանով,Լ. Մամլեև
  • Մոնտաժող ՝Ռ. Իզակսոն
  • Օպերատոր՝ Վ. Մարկով
  • Խմբագիր՝ Վ. Շվարց
  • Զգեստների նկարիչ՝ Է. Սլովցովա
  • Նկարիչ-գրիմարար՝ Մ. Երանցևա
  • Նկարիչ-դեկորատոր՝ Է. Ֆեդորովա
  • Օպերատորի օգնականներ՝ Ա. Կարելին, Ն. Սոլովյով, Մ. Սերմակ, Յու. Դուդով, մոնտաժի գծով՝ Ե. Վոլինսկայա
  • Համակցված նկարահանումներ․
    • օպերատոր՝ Դ. Ժելուբովսկի
    • նկարիչ՝ Վ. Սոլովյով
  • Խորհրդատուներ՝ Ա. Մասենկիս, Ս. Կարամիշև
  • Ֆիլմի տնօրեն՝ Պ. Բորիսովա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Կոտրված պայտ» ֆիլմը kino-teatr.ru կայքում